Արտակ Սարգսյանի խափանման միջոցը փոփոխվել է, նա կհայտնվի ազատության մեջ
INTERVIEW«Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցության նախագահ Արտակ Սարգսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոփոխվել է։ Ինչպես «Փաստ»-ի հետ զրույցում տեղեկացրեց նրա պաշտպան Արա Զաքարյանը, մեկ տարի և չորս ամիս տևած տնային կալանքից հետո դատարանը կիրառել է վարչական հսկողություն։
Փաստաբանի խոսքով՝ որոշման համաձայն, Արտակ Սարգսյանը չի կարող լքել սահմանը, իսկ ամեն օր ժամը 24:00-ից մինչև առավոտյան 08:00-ն պարտավորվում է գտնվել իր բնակության վայրում։ Վերջինս վաղվանից փաստացի կլինի ազատության մեջ։
Միաժամանակ պաշտպանական կողմը նախատեսում է բողոքարկել դատարանի որոշումը։ «Այն իրավաչափ չենք համարում, քանի որ հիմնավոր կասկածի բացակայության պայմաններում անձի նկատմամբ կրկին խափանման միջոց է կիրառվել։ Անպայման բողոքարկելու ենք»,– նշեց Արա Զաքարյանը։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



