Վարչախմբի գործելաոճը պետական ահաբեկչության երանգներ է ստանում
BLOGՀոկտեմբերի 20-ին ՀՀ հարյուրավոր քաղաքացիներ հավաքվել էին Գյումրու համայնքապետարանի մերձակա տարածքում՝ իրենց բողոքն արտահայտելու Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի հանդեպ քրեական գործ հարուցելու և այդ գործի շրջանակներում, սահմանված ընթացակարգերի խախտմամբ, նրան բիրտ ուժով բերման ենթարկելու կապակցությամբ։
Հարյուրավոր քաղաքացիներ բողոքում էին նրա դեմ, որ Փաշինյանի վարչախումբը, այս էլ որերորդ անգամ, անթաքույց քաղաքական հաշվեհարդար է տեսնում ժողովրդի կողմից ընտրված ՏԻՄ ղեկավարների նկատմամբ։
Բողոքի խաղաղ ակցիա իրականացնող բազմաթիվ քաղաքացիների հանդեպ այդ օրը կիրառվեց բիրտ ու անհամաչափ ոստիկանական ուժ։ Ձերբակալվել, իսկ այնուհետև դատարանների հապճեպ և չհիմնավորված որոշումներով` կալանավորվել են տասնյակ քաղաքացիներ, որոնց մեծագույն մասը ո՛չ որևէ բռնի գործողություններ է կատարել, ո՛չ խոչընդոտել իրավապահ մարմինների գործունեությանը, ո՛չ էլ առավել ևս մասնակցել նախապես կազմակերպված զանգվածային անկարգությունների։ Ակնհայտ է, որ հերթական անգամ գործ ունենք իրավական ամենաթողության, իրավապահ մարմինները քաղաքական ընդդիմախոսներին ասպարեզից հեռացնելու համար օգտագործելու հետ, որը սկսում է անթաքույց պետական ահաբեկչության երանգներ ստանալ։
•«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստորեն դատապարտում է Հայաստանի իշխող վարչախմբի այս հակաօրինական ու հակամարդկային գործողությունները, այս ամենը համարում ժողովրդավարությունը գերեզմանող և Հայաստանը խավարամիտ բռնապետության տանող պետական ահաբեկչություն, որի նպատակը առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ ընդդիմությանը ճնշելը, ազատ խոսքը լռեցնելն ու ժողովրդին ահաբեկելն է։
Մեր զորակցությունն ենք հայտնում վարչախմբի ահաբեկչական գործողություններից տուժած բոլոր քաղաքացիներին և վճռականորեն հանձն առնում պայքարելու նրանց խախտված իրավունքների պաշտպանության և արդարության վերականգման համար։
Միևնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետության բոլոր իրավապաշտպան կառույցների, մեր գործընկեր պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունն ենք հրավիրում Հայաստանում մարդու իրավունքների զանգվածային ոտնահարման այս աղաղակող դեպքի վրա և ակնկալում նրանց համարժեք արձագանքը։
1
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
2
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
3
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
4
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



