Yerevan, 17.May.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Իրականացվել է աշխարհում առաջին պլաստիկ վիրահատությունը, առաջին անգամ օգտագործվել է գազային լուսավորություն. «Փաստ»

LIFE

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Հարավային Ամերիկայի քիմիկոսներ՝ Մոլի օր (ոչ պաշտոնական), Հունգարիա՝ Հանրապետության օր, Լիբիա՝ Հաղթանակի և ազատության օր, Ռուսաստան՝ Գովազդի աշխատողների օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1905 – ծնվել է խորհրդահայ դիրիժոր Ալեքսանդր Մելիք-Փաշայանը:

1907 – ծնվել հայ խորհրդային զորահրամանատար Նվեր Սաֆարյանը:

1919 – հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Զանգեզուրի ինքնապաշտպանության կոմիտեն Երևան է ուղարկել իր ներկայացուցիչին՝ նպատակ ունենալով համոզել Հայաստանի կառավարությանը՝ Ղարաբաղ ուղարկել սպաների խումբ, որոնք չեն թողնի Ադրբեջանին ուղղակի կառավարում իրականացնել այնտեղ:

1913 – ծնվել է հայ խորհրդային դերասան Գարուշ Խաժակյանը:

1915 – ծնվել է ջութակահար Ռուբեն Գրիգորյանը:

1928 – ծնվել է երաժշտագետ, դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը:

1959- վախճանվել է հայազգի խորհրդային կոմպոզիտոր Սերգեյ Աղաբաբովը:

1963 – ծնվել է քանդակագործ Նունե Թումանյանը:

1993 – Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հայկական բանակը հակահարձակման է անցել ռազմաճակատի հարավային ուղղությամբ և ազատագրել կարևորագույն ստրատեգիական կետ համարվող Հորադիզ քաղաքը։

1994 – վախճանվել է հայ խորհրդային կինոռեժիսոր Գրիգոր Մելիք-Ավագյանը:

1997– վախճանվել է հայազգի գյուտարար Լյութեր Ջորջ Սիմջյանը, որն ունի 200-ից ավելի գյուտերի արտոնագիր:

1999 – վախճանվել է կանադահայ պատմաբան, իրավագետ, սոցիոլոգիայի և իրավունքի դոկտոր Գևորգ Բաղջյանը

2006 – Հայաստանի նոր օրհներգի համար հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել Արամ Խաչատրյանի երաժշտությունը, որը եղել է ՀԽՍՀ օրհներգը:

2008 – նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել մարտի 1-2-ի իրադարձությունների պատճառների վերհանմանն ու բացահայտմանն ուղղված փաստերի հավաքումն իրականացնող Փորձագետների փաստահավաք խմբի ստեղծման և դրա գործունեության կազմակերպման կարգը հաստատելու մասին:

2009 – Թուրքիայում կայացած «Ոսկե նարինջ» կինոփառատոնում հայկական «Սահման» ֆիլմը միջազգային ֆիլմերի մրցույթում արժանացել է գլխավոր մրցանակի:

2013 – վախճանվել է Հայաստանի առաջին կին ճարտարապետ Աննա Տեր-Ավետիքյանը:

2014 – Ազգային ժողովում ընդունվել է սահմանամերձ գյուղերին արտոնություններ տվող օրինագիծ:

2018 – Երևան - Գյումրի մայրուղին փակել են Հյուսիս-հարավ մայրուղու շինարարները, որոնք պահանջել են իրենց աշխատավարձերը:

ԱՇԽԱՐՀ

787 – քրիստոնեական եկեղեցիների տիեզերական համաժողովն ընդունել է սրբապատկերների հարգման կարգը, որը պահպանվում է մինչև մեր օրերը:

1086 – Ալմորավիդների և իսպանական մուսուլմանների բանակը Զալլակեի ճակատամարտում ջախջախել է թագավորներ Լեոնի և Կաստիլիան Ալֆոնսո 6-րդի բանակներին: 1545 – 32 նավով զապորոժցի կազակները մոտեցել են թուրքական Աչի-Կալե (Օճակով) ամրոցին և գրավել այն:

1698 – ծնվել է ֆրանսիացի ճարտարապետ Ան-Ժակ Գաբրիելը:

1715 – ծնվել է 1727 թվականից Ռուսաստանի ցար Պետրոս 2-րդը:

1792 – ծնվել է բնագետ Ֆրիդրիխ Պարրոտը:

1803 – Ջոն Դալտոնը հաշվարկել է 21 քիմիական էլեմենտների և միացությունների ատոմային զանգվածները:

1814 – Լոնդոնում վիրաբույժ Ջոզեֆ Կարպյուն իրականացրել է քթի ձևի վերականգնման վիրահատություն, որը համարվում է աշխարհում կատարված առաջին պլաստիկ վիրահատությունը:

1826 – ԱՄՆ-ի Նյու Յորքի թատրոնում առաջին անգամ օգտագործվել է գազային լուսավորություն:

1844 – ծնվել է ֆրանսիացի նշանավոր դերասանուհի Սառա Բեռնարը:

1850 – Կոստանդնուպոլսի նավահանգստում խարսխված Neisi Shevkat գծանավի վրա տեղի ունեցած ուժգին պայթյունի զոհ է դարձել ավելի քան հինգ հարյուր մարդ:

1868 – ծնվել է անգլիացի ինժեներ Ֆրեդերիկ Լանչեստերը՝ բրիտանական առաջին ավտոմեքենայի ստեղծողներից մեկը:

1904 – ծնվել է ռուս նկարիչ և մտածող Սվյատոսլավ Ռերիխը:

1940 – ծնվել է բրազիլացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ Պելեն:

1944 – Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ-ը, Անգլիան և Խորհրդային Միությունը ճանաչել են գեներալ Շառլ դը Գոլի գլխավորած Ֆրանսիայի ժամանակավոր կառավարությանը:

1946 – կայացել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի առաջին նիստը:

1956 – Հունգարիայում սկսվել է հակախորհրդային ապստամբությունը:

1984 – ԽՄԿԿ կենտկոմի պլենումը որոշում է ընդունել Սիբիրի գետերի հոսքը ուղղել հարավ:

2000 – չին հնէաբանները պեղել են Խան դինաստիայի ժամանակաշրջանի ավելի քան 2000 տարվա հնություն ունեցող երաժշտական գործիքների թանգարան:

2001– թողարկվել է iPod շարժական մեդիա փլեյերը:

2002 – Մոսկվայում՝ Դուբրովկայի թատերական կենտրոնում ընթացող «Նորդ-Օստ» մյուզիքլի ժամանակ ներխուժելով դահլիճ՝ չեչեն ահաբեկիչները պատանդ են վերցրել մոտ 900 մարդու:

2011 – Լիբիայում հայտարարվել է, որ հաղթանակ է տարվել Մուամմար Քադդաֆիի ռեժիմի նկատմամբ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

Unibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia