Yerevan, 25.September.2026,
00
:
00
BREAKING


«ԱՄՆ–ը խաղադրույք է կատարել Թուրքիայի և Ադրբեջանի վրա՝ ի վնաս Հայաստանի և Իրանի». «Փաստ»

INTERNATIONAL NEWS

«Փաստ» օրաթերթը գրում է.

ritmeurasia.ru–ն «Թրամփի միջանցքը և Թուրքիա-Ադրբեջան մայրուղին մեկ շղթայի օղակներ են» վերնագրով հոդվածում գրում է, որ Ադրբեջանն ավարտում է Արաքս գետի և Իրանի սահմանի՝ Հորադիզ-Ագբենդի երկայնքով մոտավորապես 130 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը: Այդ գիծը նախատեսված է ծառայելու որպես դեպի «Զանգեզուրի միջանցքի» արևել յան մուտք: Այս զարգացումը, հաշվի առնելով Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային գիծը, որը շահագործվում է 2010-ականների վերջից, տարածաշրջանում ստեղծում է ինտեգրված տարանցիկ և լոգիստիկ համակարգ, որը կողմնորոշված է դեպի Թուրքիա: Միաժամանակ, թուրքական ընկերությունները կառուցում են հակառակ ուղղությամբ մայրուղի, ի մասնավորի՝ 224 կմ երկարությամբ Կարս-Դիլուչու երկաթուղու նախագիծը, որը կկապի Թուրքիան Ադրբեջանի Նախիջևանի շրջանի հետ՝ շրջանցելով Հայաստանը։ 2029 թվականին այդ շինարարությունն ավարտելուց հետո Թուրքիան կանխատեսում է, որ տարեկան բեռնափոխադրումները կհասնեն առնվազն 15 միլիոն տոննայի։ Թուրք ղեկավարները այդ նախագիծն անվանում են «նոր կամուրջ» Ասիայի և Եվրոպայի միջև։ Բայց հիմնական կապող տարրը մնում է «Զանգեզուրի միջանցքը», որն անցնելու է Հայաստանի հարավով։

Միևնույն ժամանակ, Երևանը 2021 թվականից առաջարկում է այլընտրանքային երթուղի, այն է՝ Իջևան-Ղազախ-Աղստաֆա (մոտավորապես 80 կմ), որը հյուսիսարևմտյան Ադրբեջանի և հյուսիսարևել յան Հայաստանի միջև կապող և Թուրքիա հասնող ամենակարճ երթուղին է, և որը պահանջում է վերակառուցում, քանի որ այն անգործուն է 1991 թվականից ի վեր։

Անկարայի կողմից 1993 թվականից ի վեր փակված Հայաստանի և Թուրքիայի միջև կանոնավոր երկաթուղային հաղորդակցության վերականգնումը նախատեսված է 2026 թվականի առաջին կեսին, սակայն դա, ամենայն հավանականությամբ, չի համապատասխանում Ադրբեջանի ծրագրերին։ Ավելին, Բաքուն և Անկարան հիմնականում հետաքրքրված են Ադրբեջանի և Թուրքիայի միջև ուղիղ երկաթուղային կապով։ Այս առումով թուրք-ադրբեջանական երկաթուղային միջանցքը, ընդգծենք, նպատակ ունի ստեղծել դեպի Թուրքիա տարանցիկ և լոգիստիկ համակարգ, որը նաև կապված է ԹուրքիաՎրաստան-Ադրբեջան երկաթուղային գծի հետ։ Այս ամենը, միասին վերցրած, դեպի Եվրոպա և Եվրոպայից հակառակ ուղղությամբ հետագա «տրանսթուրքական» տարանցման համար է։ Ավելին, մասնագիտացված արտասահմանյան լրատվամիջոցները հաղորդում են, որ դա նաև կգրավի բեռներ Կենտրոնական Ասիայի երկրներից և հակառակ ուղղությամբ, ինչը գոնե անուղղակիորեն կապված է Կասպից ծովի ծանծաղացման հետ, որը, բնականաբար, բարդացնում է Արևմուտքի կողմից նախաձեռնված տրանսկասպյան տարանցիկ նախագծերի մեծ մասի իրականացումը։ Կենտրոնական Ասիայի և Ադրբեջանի միջև հիմնական կապը երկար ժամանակ Բաքվի և Թուրքմենբաշի նավահանգիստների միջև գործող տրանսկասպիական լաստանավային համալիրն է: Ընդ որում, Կասպից ծովի այդ կենտրոնական հատվածում դեռևս մակերեսացում չի նկատվել, և, ըստ առկա տեղեկությունների, առաջիկա տարիներին կարող են ստեղծվել նոր լաստանավային երթուղիներ։

Ինչ վերաբերում է Երևանի դիրքորոշմանը, պարզաբանենք, որ ադրբեջանա-թուրքական երթուղու արևմտյան հատվածն անցնում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքով», որը 45 կիլոմետրանոց երկաթուղային հատված է հարավային Հայաստանում՝ Արաքս գետի և Իրանի հետ սահմանի երկայնքով: Հայկական կողմը պահանջում է հաստատում, որ իր ինքնիշխանությունը այդ հատվածում կպահպանվի: Սակայն պետք է նշել, որ այդ միջանցքը վերջերս Վաշինգտոնում հայտարարվել է «Թրամփի երթուղի՝ միջազգային խաղաղության և բարգավաճման համար»: Ավելին, այն վարձակալության է տրվում ոչ պակաս, քան 99 տարով ամերիկյան ընկերությունների որոշակի խմբի:

Հայաստանի մտահոգությունները հիմնված են նաև հետադարձ հայացքի վրա. այդ նույն հատվածը (և նույնիսկ դրա հարակից ճյուղերը Հայկական ԽՍՀ-ում) սկզբնապես կառավարվում էր Ադրբեջանի ԽՍՀ երկաթուղային իշխանությունների կողմից: Դա «Անդրկովկասյան Տրանսսիբիրյան երկաթուղու» կենտրոնական մասն է, որն ունի ավելի քան 550 կմ երկարություն և հանդիսանում է 1942- 43 թվականներից շահագործվող և ամբողջությամբ Ադրբեջանի կողմից կառավարվող Երևան-Նախիջևան-Ջուլֆա (մուտք դեպի Իրան)-Մեղրի-Հորադիզ-Ալաթ-Բաքու գիծը։

Միևնույն ժամանակ, երկաթուղու հարավային հայկական հատվածում նախատեսված ԱՄՆ ներկայությունը ներկայություն է Իրանի հետ սահմանի երկայնքով, որը Թեհրանի համար հյուսիսից ստեղծում է բախման պարագիծ: Հետևաբար, նրա դիրքորոշումը կտրուկ բացասական է: «...Մի՞թե Հարավային Կովկասը անտեր տարածք է, որ Թրամփը այն վարձակալի: Կովկասը աշխարհի քաղաքականապես ամենազգայուն աշխարհագրական կետերից մեկն է, և այդ միջանցքը չի դառնա «Թրամփին պատկանող տարանցիկ երթուղի», այլ կդառնա նրա վարձկանների գերեզմանատուն», - ասել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին։ Նա նաև «վստահ» է, որ Ռուսաստանը ևս ռազմավարական առումով դեմ է այդ միջանցքին, բայց, ամեն դեպքում, Իրանը մտադիր է ինքնուրույն պաշտպանել Հարավային Կովկասի անվտանգությունը։ Իրանը առաջարկում է Ադրբեջանի և Թուրքիայի միջև տարանցիկ երկաթուղային կապի իր սեփական տարբերակը, սակայն այդ տարբերակը գործնական, առավել ևս քաղաքական առումով քիչ հետաքրքիր է Բաքվի կամ Անկարայի համար։

Ընդհանուր առմամբ, տպավորություն է ստեղծվում, որ «Թրամփի ճանապարհը» և Ադրբեջանի ու Թուրքիայի միջև ուղիղ երկաթուղային կապի արագացված ստեղծումը Վաշինգտոնի և Անկարայի համատեղ ռազմավարության անբաժանելի մասն են՝ Հարավային Կովկասում իրենց ներկայությունն ամրապնդելու և, հետևաբար, Հայաստանը իրենց շահերին ենթարկելու համար։ «Ակցենտ» վերլուծական կենտրոնի տնօրեն Անտոն Չաբլինը այդ նախագծերի վերաբերյալ ունի լիովին օբյեկտիվ գնահատական. «ԱՄՆ–ը խաղադրույք է կատարել Թուրքիայի և Ադրբեջանի վրա՝ ի վնաս Հայաստանի և Իրանի»։ Ավելին, փորձագետի այդ կարծիքը համընկնում է Վելայաթիի վերոնշյալ դիրքորոշման հետ. «ԱՄՆ–ի հնարավոր երկարաժամկետ ներկայությունը այդ ռազմավարական տարածաշրջանում կառաջացնի Ռուսաստանի և Իրանի կողմից խիստ մերժում»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board