«Աթենք» ընկերությունը կառուցել է տարածաշրջանի ամենամեծ և տեխնոլոգիապես հագեցած արտադրական համալիրը
ECONOMICSՄսամթերքի ոլորտի բացարձակ առաջատար «Աթենք» ընկերությունը զգալիորեն ընդլայնել է իր արտադրական հզորությունները՝ Կոտայքի մարզի Գետամեջ համայնքում կառուցելով տարածաշրջանի ամենամեծ և տեխնոլոգիապես ամենահագեցած արտադրական համալիրը։
Նոր գործարանը համալրված է նորագույն ավտոմատացված սարքավորումներով, որոնք ապահովում են բարձր արտադրողականություն և մսամթերքի որակի անընդհատ վերահսկողություն՝ համապատասխանելով միջազգային ISO ստանդարտներին։ Այսպիսով, «Աթենք»-ը ոչ միայն բազմապատկում է արտադրանքի ծավալներն ու որակը, այլև հնարավորություն է ստանում ընդլայնելու տեսականին՝ բարձրացնելով հայկական արտադրանքի մրցունակությունն ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկաներում։
Բացի տնտեսական նշանակությունից, նախագիծը բերում է նաև կարևոր սոցիալական ազդեցություն։ Ընկերությունը նախատեսում է մինչև տարեվերջ աշխատատեղերի թիվը հասցնել 1500-ի, իսկ աշխատակիցների միջին աշխատավարձը՝ մինչև 410 հազար դրամի։ Այս նախաձեռնությունը խթանում է համայնքային զարգացումը և ապահովում կայուն եկամուտ՝ հարյուրավոր ընտանիքների համար։
Նախագիծն իրականություն է դարձել շուրջ 10 միլիարդ դրամից ավել ներդրման շնորհիվ, ինչը ևս մեկ անգամ վկայում է, որ ազգային բրենդը կարող է լինել մրցունակ, ժամանակակից և միջազգային չափանիշներին համապատասխան։
«Աթենք»-ի նոր գործարանը ոչ միայն կարևոր քայլ է ընկերության զարգացման պատմության մեջ, այլև Հայաստանի տնտեսության ամրապնդման կարևոր ներդրումներից։ Այն խորհրդանշում է տնտեսական առաջընթաց, պատասխանատու գործարարություն և տեղական արտադրության նոր մակարդակ։




















































