Մեկ շաբաթում գրանցվել է 513 դեպք, որից 189-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայություն
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հոկտեմբերի 13-19-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 513 դեպք, որից 189-ը՝ արտակարգ:
Մասնավորապես՝ հրդեհի՝ 113, փլուզման, պայթյունի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, դիակի հայտնաբերման, ջրահեղձման, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, ինքնասպանության փորձի՝ 12, օձի նկատման՝ 21, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 61, թունավորման՝ 10, կեղծ ահազանգի՝ 4, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 186, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 32, հրդեհի կեղծ կանչի՝ 18, 49 այլ դեպքեր:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 10 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 14 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 13 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 124, զոհվել՝ 12 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 4 մարդ:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































