Շուրջ մեկ ամիս առաջ ԱԺ ամբիոնից ուղիղ «հանձնարարական» իջեցվեց՝ հետապնդում իրականացնել Գյումրու ընտրված համայնքի ղեկավարի դեմ. այսօր հանձանարարականը իրագործվեց. Էլինար Վարդանյան
BLOGՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Շուրջ մեկ ամիս առաջ Ազգային ժողովի ամբիոնից ուղիղ «հանձնարարական» իջեցվեց՝ հետապնդում իրականացնել Գյումրու ընտրված համայնքի ղեկավարի դեմ: Այսօր հանձանարարականը իրագործվեց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը:
«Եվ սկսվեց քպ-ականների մեղադրական դատավճիռների շքերթը: Եվ քանի որ միայն քպ-ն կարող է որոշել ով է արդար, ով մեղավոր, և քանի որ նաև արդեն գիտեն, որ Ղուկասյանը կալանավորվելու է, մարդկանց զգուշացնում են՝ «տեսնենք ո՞վ քաղբանտարկյալ կանվանի կոռուպցիոներ սրիկային»:
Բայց պարզից էլ պարզ է, որ Փաշինյանի ցուցումը, Գյումրու քաղաքապետարանում իրականացվող գործողությունների ցուցադրական բնույթը, քպ-ականների համակարգված հարձակումը վկայում են՝ սա իրավական սոուսով համեմված քաղաքական հաշվեհարդար է: Այնպես, ինչպես դա տեղի է ունեցել այլ համայնքներում, որտեղ քպ-ն պարտվել է:
Դատաիրավական շոուների անվան տակ ռեպրեսիաները շարունակվում և շարունակվելու են:
Ռեպրեսիաների բաստիոն Հայաստան»,-գրել է նա:




















































