Վլադիմիր Զելդինը ծննդյան 101-րդ տարեդարձը նշում Է ներկայացմամբ Ռուսական բանակի թատրոնի բեմում
CULTUREԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Զելդինն իր ծննդյան 101-րդ տարեդարձը կնշի Ռուսական բանակի կենտրոնական ակադեմիական թատրոնի բեմում, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը:
«Ես կխաղամ «Պարեր ուսուցչի հետ» ներկայացման մեջ, որը ռեժիսոր Յուլի Գուսմանը հատուկ ինձ համար բեմադրել Է իմ 95-ամյակի առթիվ»,- ասել Է Վլադիմիր Զելդինը՝ ընդունելով ՏԱՍՍ-ի շնորհավորանքները:
Գիտակները վկայում են, որ Վլադիմիր Զելդինի անունը գրանցված Է Գինեսի ռեկորդների գրքում, վստահեցնելով, որ համաշխարհային թատերական պրակտիկայում չկա 100 տարեկան ոչ մի խաղացող դերասան:
Վլադիմիր Զելդինը տասնյակ դերեր Է կատարել բեմում եւ Էկրանին: Թատերական գործերի ցանկում հատուկ տեղ Է զբաղեցրել Լոպե դե Վեգայի «Պարերի ուսուցիչը» հանրաճանաչ կատակերգությունը, որտեղ նա խաղացել Է ավելի քան հազար անգամ: Իսկ կինոյում նա հանդիսականների հիշողության մեջ Է մնացել «Ասք Միբիրյան երկրի մասին», «Կառնավալային գիշեր», «Կամակոր կնոջ սանձահարումը», «Քեռի Վանյա», «Հունիսի 31-ը», «Տասը փոքրիկ նեգրեր» ֆիլմերից:



