Չինաստանում սահմանվել է Գինեսի համաշխարհային ռեկորդ՝ շոուի ժամանակ ամենաշատ անօդաչուների կիրառման համար
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Չինաստանում սահմանվել է Գինեսի նոր համաշխարհային ռեկորդ լուսային շոուի ժամանակ միաժամանակ օգտագործվող անօդաչու թռչող սարքերի քանակով։
Լյույանգում երկինք է բարձրացվել 15,947 անօդաչու թռչող սարք։
Շոուի կազմակերպիչներից մեկը՝ Մայքլ Լին, այս մասին հայտարարել է «X»-ի իր միկրոբլոգում։ Նա նաև տեսանյութ է հրապարակել, որտեղ լուսարձակող անօդաչու թռչող սարքերը ստեղծում են ծաղիկների, Երկիր մոլորակի և հսկայական ծառի պատկերներ, որոնց տերևները թափվում են հրավառության պայթյունի ժամանակ։
Չինացի ինժեներների նվաճումը դեռևս պաշտոնապես չի հայտարարվել Գինեսի համաշխարհային ռեկորդների կողմից։
Հոկտեմբերի սկզբին Լյույանգում անցկացված լայնածավալ անօդաչու թռչող սարքերի շոուն հանգեցրել էր հրդեհի։ Հրավառութան այրվող անօդաչու թռչող սարքերը ընկել են հանդիսատեսի աչքերի առաջ։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































