Պատարագ՝ կալանավորված Մկրտիչ Սրբազանի օրհնությամբ
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնել է Սուրբ Ավետարանիչների տոնը: Տոնի առիթով, Արագածոտնի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ:
Թեմից հայտնում են, որ օրվա Պատարագիչն էր՝ Տեղերի հովվության հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Մխիթար քահանա Ահարոնյանը:
Պատարագիչ հոգևորականը հավատացյալներին ներկայացրել է օրվա խորհուրդը, հորդորել անկոտրում և անսասան մնալ հավատքի, աղոթական կյանքի մեջ իրենց աչքում օրինակն ունենալով ՍԻՐԵԼԻ ՍՐԲԱԶԱՆ ՀՈՐԸ և հավելել. «Ի սեր Քրիստոսի վստահ եմ, որ ինչպես մեր սիրելի Սրբազան Հայրը անսասան է իր հավատքի մեջ, անդրդվելի և աներեր է, այսօր էլ մենք հոգևոր եղբայրներով պետք է աներեր մնանք, քարոզենք Տիրոջ կենարար Ավետարանը ու աղոթենք մեկս մյուսի զորանալու, ամրանալու և էլ առավել սիրելու համար…»:
Սուրբ Պատարագին մասնակցել են թեմի հոգևորականները, միանձնուհիները, եկեղեցու նվիրյալ զավակներ, տարբեր համայնքներից ուխտավորաբար Սուրբ Մարիանե եկած հավատացյալներ:
Հավատավոր զավակներն աղոթք են բարձրացրացրել Սիրելի ծնողի՝ Սրբազան Հոր, սիրելի Տեր Հոր՝ Տեր Գարեգինի և ամենքի համար։
Հիշեցնենք, որ երեկ թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանը կալանավորվել է երկու ամսով, իսկ դիվանապետ Տեր Գարեգինը՝ մեկ ամսով։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































