Լա Լիգա․ «Բարսելոնան» կամային հաղթանակ տարավ կատալոնական դերբիում
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսպանիայի Լա Լիգայի 9-րդ տուրի կենտրոնական հանդիպումն ավարտվեց «Բարսելոնայի» կամային հաղթանակով։ Կատալոնական դերբիում, որն անցկացվեց «Օլիմպիկ Լյուիս Կոմպանիս» մարզադաշտում, «բլաուգրանան» 2:1 հաշվով հաղթեց «Ժիրոնային»։
Առաջին խաղակեսում հաշիվը բացեց «Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին։ «Ժիրոնայի» կողմից պատասխան գոլը շրջադարձ հարվածով խփեց Աքսել Վիտցելը։
82-րդ րոպեին փոխարինման դուրս եկած պաշտպան Ռոնալդ Արաուխոն դարձավ հանդիպման հերոս։ Ուրուգվայցի ֆուտբոլիստը 90+3-րդ րոպեին եզրափակեց Ֆրենկի դե Յոնգի փոխանցումը՝ հաշիվը դարձնելով 2:1։
Հաշվետու խաղում «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը 90-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ։
Այս հաղթանակի շնորհիվ «Բարսելոնան» վաստակեց 22 միավոր և գլխավորեց Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը։ «Ռեալ Մադրիդը» 21 միավորով երկրորդն է, սակայն մեկ խաղ պակաս ունի։ «Ժիրոնան», ունենալով 6 միավոր, զբաղեցնում է 18-րդ հորիզոնականը։
Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը.
Հետևեք մեզ՝ այստեղ




















































