Yerevan, 29.January.2026,
00
:
00
BREAKING


ԱՄՆ ՄԶԳ-Ն մեկնարկեց Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի խնդիրներին ուղղված նոր ծրագիր

SOCIETY

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) փետրվարի 10-ին նշեց «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագրի պաշտոնական մեկնարկը: Եռամյա այս ծրագիրը միտված է նվազեցնելու Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների ջրառի ծավալները ու ապահովելու ռեսուրսների կայուն պահպանությունը: Միջոցառմանը ներկա էին ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը, ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը, ինչպես նաև ՀՀ կառավարության, Արարատի և Արմավիրի մարզպետարանների, այլ տեղական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:

ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ վերջերս իրականացված Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների ուսումնասիրությունը ընդգծեց ստորերկրյա ջրային պաշարների կրճատման հետ կապված մտահոգիչ իրավիճակը: Ստորերկրյա ջրերի մակարդակի նվազման և ձկնաբուծարանների կողմից արտեզյան ջրերից չկարգավորված ջրառի հետևանքով Արարատի և Արմավիրի մարզերի մոտ 30 համայնք մնացել է առանց խմելու և ոռոգման ջրի:

Ջրի պակասությունը սպառնում է երկրի գյուղատնտեսական ոլորտին, նշված մարզերի սոցիալ-տնտեսական և բնապահպանական վիճակի վատթարացմանը, ինչպես նաև Մեծամորի ատոմակայանի անվտանգությանը, որի հովացման համակարգի համար օգտագործվում են ստորերկրյա ջրաղբյուրները: Չնայած վերջին ժամանակաշրջանում ՀՀ կառավարության կողմից Արարատյան դաշտում ստորերկրյա ջրերի օգտագործման կարգավորման նպատակով ձեռնարկված մի շարք միջոցառումներին՝ իրավիճակը շարունակում է մնալ կառավարության ուշադրության կենտրոնում:

ԱՄՆ ՄԶԳ ԳԱՏՕ ծրագիրը կաջակցի կառավարությանը քաղաքականության մշակման և տեխնիկական լուծումների կիրառման գործում՝ կենսական կարևորություն ունեցող ստորերկրյա ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման նպատակով: Ծրագիրը լուծելու է ստորերկրյա ջրերին վերաբերող առկա տվյալների թարմացման, որոշումների կայացման գործիքների մշակման, համապատասխան կառույցների մասնագիտական կարողությունների հզորացման, ջրային և էներգետիկ ռեսուրսների արդյունավետ օգտագործման տեխնոլոգիաների կիրառման, ինչպես նաև իրավակիրարկման մեխանիզմներին առնչվող բացերի վե րացման խնդիրները:

Ի թիվս այլ աշխատանքների, ծրագրի ընթացքում կիրականացվի Արարատյան դաշտում առկա հորերի և ջրաղբյուրների գույքագրում, կստեղծվի հանրության համար հասանելի տվյալների համակարգ, կտեղադրվի ջրառի ծավալի ավտոմատ վերահսկման համակարգ ընտրված 10 ձկնաբուծարաններում, և կփորձարկվեն ջրի և էներգիայի արդյունավետ օգտագործման նոր տեխնոլոգիաներ: ՀՀ կառավարությանը կներկայացվեն առաջարկություններ ձկնաբուծության նպատակով ռեսուրսավճարի օպտիմալ դրույքաչափերի սահմանման, ինչպես նաև ջրօգտագործման թույլտվությունների տրման և վերահսկողության գործընթացների հզորացման նպատակով:   

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia