Իմ զորակցությունն եմ հայտնում այսօր բռնատիրական վարչախմբի դեմ պայքարող բոլոր քաղաքական բանտարկյալներին․ Ավետիք Չալաբյան
BLOGԱվետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Այն պայմաններում, երբ թրքահաճո բռնատիրական վարչախումբը պատրաստվում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա իր վճռական գրոհին, բացարձակ հրամայական է դառնում ազգային բոլոր ուժերի համախմբումը՝ կանխելու այդ աղետալի և մեր ժողովրդին քաոսի տանող արկածախնդրությունը:
Մինչ այդ, իմ զորակցությունն եմ հայտնում այսօր բռնատիրական վարչախմբի դեմ պայքարող բոլոր քաղաքական բանտարկյալներին, և վերահաստատում իմ հանձնառությունը՝ պայքարել նրանցից յուրաքանչյուրի ազատության համար՝ լինի հոգևորական, զինվորական, ձեռներեց, ուսուցիչ թե բանվոր: Ձեր զոհողությունը մեզ ուժ է տալիս, և վճռականություն՝ միասնաբար վերականգնելու օրենքն ու արդարությունը մեր երկրում:
1
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
2
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
3
EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriter
4
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
5
All Armflix Content Is Once Again Available on Uplay



