«Ալաշկերտը» Գյումրիում հաղթեց «Շիրակին»՝ առաջատարի կարգավիճակում ամրապնդելով դիրքերը
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Fastex Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի 10-րդ տուրի մեկնարկային խաղում «Ալաշկերտը» հյուրընկալվելիս 2-1 հաշվով առավելության հասավ Գյումրիի «Շիրակի» նկատմամբ։ Այս մասին գրում է ArmSport.am-ը։
Վահե Գևորգյանի գլխավորած թիմի կազմում գոլերով աչքի ընկան Մոմո Տուրեն և Կայո Էնրիկեն՝ համապատասխանաբար 2-րդ և 23-րդ րոպեներին։ Գյումրեցիների միակ գոլը 63-րդ րոպեին խփեց Ռաֆիկ Մինասյանը՝ անվրեպ իրացնելով 11 մետրանոց հարվածը։
Խաղի հիմնական ժամանակի ավարտից մեկ րոպե առաջ մրցակցի նկատմամբ կոպիտ խախտման համար ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվեց տանտերերի կիսապաշտպան Դոնալդ Կոդիան։
Այսպիսով, «Ալաշկերտը» վաստակած միավորների քանակը հասցրեց 22-ի՝ ամրապնդվելով առաջին հորիզոնականում։ «Շիրակը» 6 միավորով 8-րդն է։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































