Մենք դեռևս չորս տարի առաջ ասել ենք, որ վանաձորցու քվեն պետք է հարգվի ու այսօր էլ մնում ենք նույն դիրքորոշմանը. Վահե Դոխոյան
SOCIETYՀաշվի առնելով, որ հոկտեմբերի 15-ին դատարանի որոշումից հետո, այլևս խոչընդոտներ ու խանգարող հանգամանքներ չկան ավագանու հերթական նիստ գումարելու, որի ժամանակ օրենքի պահանջով պետք է օրակարգի առաջին հարցով ընտրել քաղաքապետ, (եթե չբողոքարկվի), այդ դեպքում կա 2 ելք.
1. ընտրել քաղաքապետ ավագանու գործող կազմից
2. տապալել ավագանու նիստը, դրանով նախաձեռնել ավագանու լուծարում, ապա նոր ընտրությունների նշանակում։
Մենք դեռևս չորս տարի առաջ ասել ենք, որ վանաձորցու քվեն պետք է հարգվի ու այսօր էլ մնում ենք նույն դիրքորոշմանը։
Եթե Մամիկոն Ասլանյանը, սպասվելիք նիստի ժամանակ կառաջադրվի որպես քաղաքապետի թեկնածու և Ասլանյան դաշինքի ու Հայրենիք խմբակցության ձայները կբավարարեն ընտրել քաղաքապետ, այդ դեպքում մենք կգնանք Մամիկոն Ասլանայնին ընտրելու ճանապարհով, եթե ոչ, ապա չենք մասնակցի սպասվելիք նիստին` դրանով կնպաստենք ավագանու լուծարմանը և նոր ընտրությունների նշանակմանը։
Հ.Գ. Կարծում եմ այս հարցի շուրջ պետք է հրապարակային իրենց դիրքորոշումը հայտնեն նաև Քաղաքացիական պայմանագիր, Ասլանյան դաշինք, Ապրելու երկիր և ՀԱՍԿ խմբակցությունները
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom
3
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH



