Այս հին հունական քանդակի մասին խոսում են բոլորը․ միայն տեսեք, թե այն ինչ է ցույց տալիս. լուսանկարներ
PHOTO
Այս հին հունական քանդակն արվել է մեր թվարկությունից 100 տարի առաջ։ Դրանում ներկայիս հնագետները ժամանակակից նոթբուք են հայտնաբերել։ Խոսքը «Կնոջ գերեզմանաքար գահի վրա ծառայի հետ» մարմարե արձանի մասին է, որը գտնվում է Կալիֆորնայի Գեթթի թանգարանում։
Քարե տարօրինակ առարկան իսկապես նման է ժամանակակից նոթբուքի։ Իսկ կողքի երկու անցքը հիշեցնում են USB-մուտքեր։ Ընդ որում, կանանց հայացքն ուղղված է այն հատվածին, որտեղ ժամանակակից նոթբուքի էկրանն է։
«Ես չեմ պնդում, որ դա հնագույն նոթբուք է։ Բայց նայելով քանդակին, որը երկու հազար տարուց ավելի է, իմ մտքին Դելֆյան պատգամախոսն է գալիս, ով աստվածներից բացահայտումներ էր ստացել ու դրանք գուշակությունների տեսքով ասել»,- ասում է հնագետներից մեկը։
Եւ չնայած ոմանք վստահ են, որ դա ոչ թե նոթբուք է, այլ տախտակ, որով հին հույները նամակ էին գրում, հնագետները այլ կարծիքի են։ Նրանք ասում են, որ այդ տախտակներն ավելի հաստ էին, ավելի կոպիտ տեսք ունեին, մինչդեռ կնոջ ձեռքի իրը լրիվ ուրիշ բան է։




















































