Yerevan, 29.April.2026,
00
:
00
BREAKING


Ռուսաստանի ազգային գանձերից մեկը, որը հրդեհի ճարակ է դարձել մի քանի անգամ. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մոսկվայի Մեծ թատրոնը համարվում է Ռուսաստանի ազգային գանձերից մեկը։ Ռուսաստանի ամենահին այդ թատրոնը գտնվում է Մոսկվայի գրեթե կենտրոնում՝ Թատերական հրապարակում, Կրեմլից ոչ հեռու։ Լրիվ անվանումն է Ռուսաստանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոն, կամ ուղղակի Մեծ թատրոն (Большой театр): Հենց «Մեծ թատրոն» անվանումն էլ ամուր կերպով հաստատվել է, ինչը խոսում է երկրի մշակութային կյանքում նրա բացառիկ դերի մասին։

Թատրոնի պատմությունն սկսվել է իշխան Պյոտր Ուրուսովի փոքր մասնավոր թատերախմբից՝ Պետրովսկու թատրոնից։ Տաղանդավոր թատերախմբի ներկայացումը հիացրել է կայսրուհի Եկատերինա II-ին, որն իր շնորհակալությունն է հայտնել իշխանին՝ մայրաքաղաքում բոլոր ժամանցային միջոցառումները ղեկավարելու իրավունքի տրամադրմամբ։

Թատրոնի հիմնադրման ամսաթիվը համարվում է 1776 թվականի մարտի 17-ը՝ այն օրը, երբ Ուրուսովը ստացել է այդ արտոնությունը։ Կայսրուհու հայտարարությունից ընդամենը վեց ամիս անց իշխանը Նեգլինկայի ափին փայտե շենք է կառուցել Պետրովսկու թատրոնի համար։ Սակայն նախքան այն կբացվեր, շենքն այրվել է։ Նոր շենքը պահանջում էր մեծ ֆինանսական ներդրում, և Ուրուսովը գտել է գործընկեր՝ ռուսացած անգլիացի Մեդոքսին, որը հաջողակ ձեռնարկատեր և բալետի սիրահար էր։ Թատրոնի կառուցումը բրիտանացու վրա «նստել է» 130000 արծաթե ռուբլի։ Նոր եռահարկ աղյուսե թատրոնը հանրության առջև իր դռները բացել է 1780 թվականի դեկտեմբերին։ Թատրոնն ուներ պարտեր, 3 հարկանի օթյակ և պատշգամբ, որոնք տեղավորում էին մոտ 1000 հանդիսատես (որոշ աղբյուրներ նշում են 800 թիվը): 1788 թվականին թատրոնին կից կառուցեցին նոր կլոր դիմակահանդեսային դահլիճ՝ «Ռոտունդան»։ Առաջին 14 տարվա ընթացքում թատրոնում բեմադրվել է 425 օպերային և բալետի ներկայացում։ 1794 թվականին, սակայն, ֆինանսական խնդիրների պատճառով անգլիացին ստիպված է եղել թատրոնի կառավարումը հանձնել պետությանը, որից հետո այն հայտնի է դարձել որպես Կայսերական թատրոն։ Բայց 1805 թվականին Մադոքսի կառուցած շենքը ևս այրվել է։

Մի քանի տարի թատերախումբը ելույթներ է ունեցել Մոսկվայի ազնվականության տնային բեմերում։ Նոր շենքը, որը հայտնվել է Արբատում 1808 թվականին, նախագծվել է ճարտարապետ Կարլ Ռոսսիի կողմից։ Սակայն այդ թատրոնը ևս ոչնչացվել է 1812 թվականի հրդեհի հետևանքով։

Դրանից տասը տարի անց սկսվել է թատրոնի վերականգնումը, որն ավարտվել է 1825 թվականին։ Սակայն, տխուր ավանդույթի համաձայն, այդ շենքը նույնպես չի կարողացել խուսափել 1853 թվականի հրդեհից, որը թողել է նրա միայն արտաքին պատերը։ Մեծ թատրոնի վերածնունդը տևել է երեք տարի։ Կայսերական թատրոնների գլխավոր ճարտարապետ Ալբերտ Կավոսը, որը վերահսկում էր շենքի վերականգնումը, մեծացրել է դրա բարձրությունը, մուտքի առջև ավելացրել սյուներ և սյունասրահ, որի վերևում բարձրանում է Պիտեր Կլոդտի կողմից ստեղծված Ապոլլոնի բրոնզե կվադրիգան։ Շենքի ճակատը զարդարված է երկգլխանի արծվով՝ Ռուսաստանի զինանշանով։

1895 թվականին թատրոնը ենթարկվել է խոշոր վերանորոգման, որի ավարտը նշանավորվել է այնպիսի ներկայացումներով, ինչպիսիք են Մուսորգսկու «Բորիս Գոդունովը» և Ռիմսկի-Կորսակովի «Պսկովցի կույսը»։

19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Մեծ թատրոնը դարձել է համաշխարհային թատերական և երաժշտական մշակույթի առաջատար կենտրոններից մեկը։ Թատրոնին նաև հաջողվել է ամբողջությամբ պահպանվել հեղափոխական իրադարձությունների և քաղաքացիական պատերազմի ժամանակ։ 1917-1918 թվականների խաղաշրջանի ընթացքում հանրությունը դիտել է 170 օպերային և բալետային ներկայացում։

1919 թվականից Մեծ թատրոնը սկսեց անվանվել ակադեմիական։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո մի քանի տարի չէին դադարում թատրոնի ճակատագրի վերաբերյալ վեճերը. շատերը կողմ էին նրա փակմանը։ 1922 թվականին Համառուսաստանյան կենտրոնական կատարողական կոմիտեի նախագահությունը որոշեց թատրոնի փակումը համարել տնտեսապես աննպատակահարմար։

1976-1991 թվականներին թատրոնը պաշտոնապես սկսել է կոչվել Լենինի կրկնակի շքանշանակիր ԽՍՀՄ պետական ակադեմիական Մեծ թատրոն։

2005-ից 2011 թվականներին թատրոնը ենթարկվել է խոշոր վերակառուցման, որի շնորհիվ շենքի տակ հայտնվել է նոր հիմք, վերստեղծվել են լեգենդար պատմական ինտերիերները, զգալիորեն բարելավվել են թատրոնի տեխնիկական սարքավորումները, իսկ փորձերի համար նախատեսված տարածքները ընդլայնվել են։

Ներկայում Մեծ թատրոնի խաղացանկում պահպանված են բազում դասական օպերային և բալետի ներկայացումների բեմադրություններ, սակայն, այդուհանդերձ, թատրոնը ձգտում է նոր փորձարկումների։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine