Yerevan, 17.October.2025,
00
:
00
BREAKING


Հոգևոր քայքայումը՝ ազգային սպառնալիք. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի հասարակության մեջ հետևողականորեն խորանում է մի լուրջ հոգևոր ճգնաժամ՝ կապված աղանդավորական և կեղծ հոգևոր շարժումների տարածման հետ։ Եթե նախորդ տասնամյակներում դրանք գործում էին հիմնականում մայրաքաղաքում և որոշ փոքր համայնքներում, ապա այսօր դրանց ազդեցությունը նկատվում է Հայաստանի գրեթե բոլոր մարզերում։ Աղանդավորական կառույցներն առավել ակտիվ են այն շրջաններում, որտեղ սոցիալական վիճակը ծանր է, իսկ կրթական միջավայրը չի ապահովում բավարար հոգևոր պաշտպանվածություն։ Պետական ոչ արդյունավետ քաղաքականությունը և հավատքի ու արժեքային կրթական ծրագրերի անբավարար վիճակը ստեղծել են այնպիսի դատարկություն, որն արագորեն լցվում է կեղծ հոգևոր ուղղություններով և առաջարկներով։

Այսօր բազմաթիվ աղանդներ ներթափանցել են ոչ միայն ընտանիքներ, այլև դպրոցներ, համացանցային միջավայր, անգամ տեղական համայնքային կառույցներ։ Նրանց գործունեությունը քողարկվում է «բարեգործության», «կրթական նախաձեռնության» կամ «հոգեբանական աջակցության» անվան տակ, սակայն խորքում գործում է նույն հին մեխանիզմը՝ մարդկանց կտրել ազգային ինքնությունից, խաթարել Հայ առաքելական եկեղեցու հեղինակությունը և թուլացնել հանրային միասնությունը։ Աղանդների գործունեության հետևանքով բազմաթիվ ընտանիքներ քայքայվում են, մարդիկ կորցնում են իրենց ազատ կամքը, սեփականությունը, երբեմն էլ՝ կյանքը: Ավելին, այդ կառույցները խրախուսում են իրենց անդամներին խզել կապերը ընտանիքի, ոչ հավատացյալ բարեկամների հետ, եթե նրանք «դադարել են հավատալ»: Սովորաբար որոշ աղանդներ իրենց ներսում ունեն հստակ վերահսկման, մեկուսացման և գաղափարական մանիպուլ յացիայի համակարգ, ինչը թույլ է տալիս դասել նրանց որպես վտանգավոր աղանդ՝ անձի ազատությունների տեսանկյունից։

Ամենացավալին այն է, որ պետությունը, փոխանակ համակարգված պայքար սկսելու այս հսկայական վտանգի դեմ, անում է ճիշտ հակառակը. մեղմ ասած՝ քննադատում է Հայ առաքելական եկեղեցուն: Վերջին տարիներին նկատվում է մի վտանգավոր միտում, երբ պետական կառույցների կամ քաղաքական շրջանակների խոսքը հաճախ օգտագործվում է ոչ թե աղանդների, այլ հենց Եկեղեցու հոգևոր առաջնորդների դեմ։ Սա ոչ միայն անհասկանալի, այլև վտանգավոր երևույթ է, որովհետև հենց Հայ եկեղեցին է մեր ազգային հոգևոր ինքնության գլխավոր հենասյունը։ Երբ իշխանությունը պայքարում է այդ հենասյան դեմ, իրականում նպաստում է այն ուժերին, որոնք համակարգված ձևով քայքայում են հասարակության հոգևոր հիմքերը։

Տպավորություն է, թե կառավարությունը կորցրել է իր առաջնահերթությունները՝ թողնելով հոգևոր դաշտը ինքնահոսի։ Աղանդների դեմ որևէ համակարգված ռազմավարություն չկա, այնինչ աղանդավորական կազմակերպությունների գործունեությունը պետք է գտնվի խիստ վերահսկողության տակ՝ պետական անվտանգության և հասարակական կայունության նկատառումներով՝ մշակելով ազգային ինքնության պահպանման պետական և համայնքային համատեղ ծրագրեր։ Այս լռությունը դարձել է հովանավորող մշուշոտ և ստվերային միջավայր այն կազմակերպությունների համար, որոնք ունեն հստակ արտաքին ֆինանսավորում և գաղափարական ուղղվածություն։ Նրանց նպատակը ոչ թե միայն նոր հավատացյալներ հավաքագրելն է, այլ հասարակության հոգևոր և ազգային կառուցվածքը ներսից քայքայելը։ Այս առումով կառավարության կողմից ողջամտության վրա հիմնված արդյունավետ քաղաքականությունը կենսական նշանակություն ունի։ Պետք է մշակվեն և կիրառվեն մեխանիզմներ, որոնք կդիմադրեն աղանդների մանիպուլ յացիաներին, կբարձրացնեն հանրային իրազեկությունը և կպաշտպանեն ազգի հոգևոր ու մշակութային ժառանգությունը։ Առանց պետության հետևողական և միանշանակ դիրքորոշման, աղանդավորական կազմակերպությունները կարող են թուլացնել ավանդական եկեղեցու հեղինակությունը և խաթարել ազգային ինքնագիտակցությունը։

Ըստ էության, աղանդները մարդկանց առաջարկում են արագ և պարզ հոգևոր էյֆորիա՝ տեսիլքներ, լեզուներով խոսք և գերբնական «լույսի» զգացողություններ։ Իրական աղանդավորական ուսմունքը զգալիորեն պարզեցված է՝ Սուրբ Հոգու ներկայությունը փոխարինելով «արտաքին ուժով» կամ «էներգիայով», մերժելով կամ աղավաղելով Սուրբ Հոգու աստվածային բնույթը։ Արդյունքում անհատը կախված է դառնում առաջնորդներից, կորցնում ինքնուրույն մտածողությունը և խոր հոգևոր աճի հնարավորությունը։ Այս մոդելը սպառնում է ոչ միայն հոգևոր, այլև ազգային ինքնությանը, հատկապես երիտասարդների շրջանում։ Այս առումով կարևոր է որպես օրինակ ներկայացնել Սուրբ Հոգու էությունը՝ ցույց տալով, թե ինչպես է այն ընկալվում ավանդական քրիստոնեական ուսմունքներում։

Ներկայիս աշխարհում, երբ հոգևոր գիտակցության դաշտը աղավաղվել է տարատեսակ կեղծ ուսմունքներով, կարևորվում է Սուրբ Հոգու դերի վերաիմաստավորումը քրիստոնեական հավատքի մեջ և նրա տարբերակումը աղանդների առաջարկած մակերեսային և մանիպուլ յատիվ գաղափարներից։ Խոսքը միայն աստվածաբանական տեսության մասին չէ։ Խոսքը մարդուն, հանրությանը և նույնիսկ պետությանը վերաբերող կենսական իրականության մասին է։

Ինչպես բոլոր ժամանակներում, այնպես էլ այսօր մարդկանց համար դժվար է ըմբռնել ճշմարիտ քրիստոնեական հավատքը և Սուրբ Հոգու անտեսանելի գործողությունները մարդու մեջ, որովհետև այդ գործընթացը պահանջում է հոգևոր խորություն, ներքին լռություն և անձի մշտական ինքնաճանաչման ձգտում։ Սուրբ Հոգին առանցքային հիմնասյուն է քրիստոնեական հավատքի մեջ, և նրա սխալ կամ կիսատ մեկնաբանությունները հաճախ այն հիմնական պատճառն են, որոնց վրա կառուցվում են աղանդավորական ուսմունքները՝ խեղաթյուրելով հավատքի էությունը և թույլ տալով մարդկանց ընկնել հոգևոր մոլորության մեջ։

Ներկայում գիտությունը կարող է ուսումնասիրել ուղեղի բջիջները, չափել հույզերը, արձանագրել մտածողության ընթացքը, բացատրել նեյրոնային կապերը և դիտարկել մարդու վարքագիծը՝ գիտական մեթոդներով։ Սակայն որքան էլ խորանա գիտությունը նյութական աշխարհի ուսումնասիրության մեջ, այն կանգ է առնում այնտեղ, որտեղ սկսվում է անտեսանելի, բայց իրական հոգևոր կյանքը։ Ոչ մի լաբորատոր փորձ չի կարող բացատրել, թե որտեղից է գալիս ներշնչանքը, խղճի ձայնը, ներողամտության զգացումը կամ հավատքը։ Այդ ամենը ծնվում է ոչ թե ֆիզիկական ուղեղում, այլ այն հոգևոր տարածքում, որտեղ մարդը Սուրբ Հոգու միջոցով հաղորդակցվում է Աստծո հետ։ Աստվածաշունչը բազմիցս հիշատակում է Սուրբ Հոգու ներգործությունը մարդու մեջ, բայց միշտ խորհրդավոր կերպով։ Ըստ մեր հոգևոր հայրերի, Սուրբ Հոգին անտեսանելի է, բայց ունի զորավոր բնույթ։ Նա գործում է մարդու ներսում՝ առանց աղմուկի, առանց ցուցադրական հրաշքների, խաղաղությամբ, ներշնչմամբ և լռությամբ, ինչը մարդուն դարձնում է ստեղծագործ և պատասխանատու էակ։ Ըստ հոգևոր հայրերի խրատների, մարդը պետք է կարողանա իր ներսում լսել Հոգու ձայնը, ինչը կսովորեցնի նրան ամեն բան։

Չնայած ավանդական Եկեղեցու ճշմարիտ ուղուց աղանդավորների էական շեղումներին, այնուամենայնիվ, կրոնական ազատությունը մնում է մարդու հիմնարար իրավունքներից մեկը, և դա ամրագրված է նաև ՀՀ Սահմանադրությամբ: Սակայն այդ ազատության անվան տակ գործող մանիպուլ յատիվ ու ներգործող կառույցները, որպես կանոն, զերծ են վերահսկողությունից՝ հաճախ վերածվելով հասարակական վտանգի։ Ըստ էության, այսօր մեր հասարակության մեջ կան բավական լայն դժգոհություններ աղանդավորական շարժումների նկատմամբ, սակայն այդ դժգոհություններն առավելապես արտահայտվում են մասնավոր մակարդակում՝ անհատների մտահոգություններով, հոգևորականների զգուշացումներով կամ փոքր խմբերի արձագանքներով։ Աղանդների գործունեության դեմ ձևավորված անհատական կամ համայնքային դժգոհությունները, սոսկ զգացմունքային մակարդակում մնալով, չեն կարող արդյունավետորեն դիմագրավել այն խորքային ճգնաժամին, որը ստեղծում են այս կառույցները։ Միևնույն ժամանակ հասարակությունը չի կորցրել իր ներքին զգացողությունը՝ տարբերակելու ճշմարիտ և կեղծ հոգևոր երևույթները։ Մարդիկ զգում են վտանգը, սակայն, առանց պետական ռազմավարության և հստակ հոգևոր ուղղորդման, այդ զգացողությունները հաճախ վերածվում են անարդյունավետ քննադատության կամ անորոշ վախերի։ Եթե պետությունը չի կարողանում պաշտպանել իր ժողովրդի հոգևոր անվտանգությունը, ապա չի կարող պաշտպանել նաև իր ազգային ինքնությունը։ Ազգի ապագան միայն հողի կամ տարածքի վրա չի կառուցվում, այլ նաև հոգևոր իրականության մեջ։ Եվ երբ հոգին դեգերում է մշուշում և չի գտնում ճշմարիտ ուղին, նույնիսկ սեփական հողը դառնում է օտար։ Իսկ երբ պետությունը լռում է, հոգևոր քայքայումը դառնում է ազգային սպառնալիք։

ՌՈԼԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row AraratBank Modernizes Matenadaran's Security SystemThe Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of CooperationUcom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6GAraratBank and Teach For Armenia Sign Memorandum of CooperationThe Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludesIDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and YouthSIA 2025 Award Ceremony Held under AraratBank SponsorshipRenovation Loans, Fast and Affordable with IDBankAraratBank Joins ArcaQRNature in the Language of Music: IDBank as Main Partner of the “Symphonic Forest” ConcertUcom Is the Platinum Partner of the Silicon Mountains 2025 SummitDekavva Foundation Signs Partnership Agreement with Gegharkunik Regional AdministrationWith the Financing of IDBank, the Village of Svarants Will Have a Kindergarten: The “Side by Side” Program ContinuesDigiTec 2025: Armenia’s Biggest Tech Event Promises Nonstop Surprises5,019,829 AMD to “Moonq” Technoschool: “My Forest Armenia” is the October’s BeneficiaryHow to Use the Rate.Trading PlatformTrip to Zanzibar, iPhone 17 and Other Prizes – Special Offer from AraratBank and ArcaFinancially Literate with Idram and IDBank: A Meeting at the Hayordi CampEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.Ameriabank Joins FinTech Armenia Association as a Founding MemberWith Ucom’s Support, the 13th International Environmental Festival “SunChild” ConcludesSIA 2025 Awards Ceremony to take place Under AraratBank sponsorship The International Chess Tournament Sponsored by AraratBank is Officially Underway Idram is now available in ONEXFinancial Literacy and Technology Education: Idram and IDBank’s Collaboration with FeminnoUcom Will Support the SunChild 13th International Environmental Festival Ameriabank at the Armenian Auto Show: Special Offers Exclusively for Expo Visitors Financial Literacy Campaign with IDBank and Idram in KapanUcom Receives the ISO 37301։2021 International Certificate for Compliance Management SystemRate.am and IDBank Launch an Online Platform for Currency Trading at the Best Market RatesSide by Side: Towards New Opportunities with the Support of IDBankUcom’s 5G Network Launched in Byureghavan, Chambarak, Vayk and ArtashatI trust that you will always remain a true friend of Armenia. Arman Vardanyan held a meeting with the Ambassador of the Islamic Republic of Iran Play Junius, win prizesRalph Yirikian Deliveres Lecture at the Leadership School Financial Education Program for Artsakh Schoolchildren Summarizes Results: IDBankAraratBank Co-Funds "Culture - My Way" Project Financed by UNESCOOne dram is a force that unites thousandsUcom launches uCoin cumulative bonus system 5,092,062 AMD to the Bridge of Hope NGO. The beneficiary for September is the Moonq TechnoschoolPay your bill with Idram&IDBank, receive idcoinsUBPay and URemit Announce PartnershipPresentation of Mark Aren’s “The New Adventures of Sherlock Holmes” Book20 million drams for Artsakh students, 10 million drams for a kindergarten for Artsakh children: IDBankUcom supports ArmDrone Community in teaching technologies of the futureThe Power of One Dram Turns Five