Մերիլին Մոնրոյի անհայտ լուսնկարները կվաճառվեն աճուրդում
CULTURE1in.am-ը գրում է.
Հոլիվուդյան դերասանուհի Մերիլին Մոնրոյի անհայտ լուսանկարները կվաճառվեն աճուրդում, հայտնում է The Sun-ը:
Լուսանկարներն արել է դերասանուհու երկրպագու Ջեյմս Քոլինզը 1950-ական թթ.: Հավաքածուն ներառում է 183 լուսանկար:
Քոլինզը եղել է Monroe Six երկրպագուների խմբում, որի անդամները հետևել են դերասանուհուն Նյու Յորքով: Նույնիսկ Մոնրոն նրանց ճանաչել է անուններով և «հատուկ հասանելիություն» է տրամադրել իր կյանքին, գրում է թերթը:
«Մենք ուրիշ ոչինչ չէինք ուզում՝ բացի նրան լուսանկարելու կամ ինքնագիր ստանալու հնարավորությունից»,- պատմել է Քոլինզը: Հիմա նա 78 տարեկան է: Նա որոշել է լուսանկարները վաճառել աճուրդում: Սպասվում է, որ հավաքածուի գինը կգերազանցի 17 000 ֆունտ սթեռլինգը:
Քոլինզի խոսքերով՝ այդ լուսանկարներում Մոնրոն երկու կերպարով է ներկայանում՝ ցերեկը նա «լավիկ աղջիկ էր», իսկ երեկոյան վերածվել է «կինոաստղի»:
Լուսնակարների վաճառքով զբաղվում է Heritage Auctions-ը: Աճուրդը նախատեսված է փետրվարի 20-ին, Դալասում:



