Հայաստանի թիմը պարտվեց Իռլանդիային եւ նահանջեց վերջին տեղ (տեսանյութ)
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆուտբոլի աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի չորրորդ տուրում Հայաստանի հավաքականը Դուբլինում հյուրընկալվեց Իռլանդիայի հավաքականին եւ պարտվեց 0:1 հաշվով։
52-րդ րոպեին վիճաբանությունում մրցակցի դեմքին գլխով հարվածելու համար կարմիր քարտ ստացավ Հայաստանի հավաքականի ավագ, Բրատիսլավայի «Սլովանի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը (տեսանյութ)։
Իռլանդիան թվային առավելությունը գոլի վերածեց 70-րդ րոպեին։ Աչքի ընկավ իտալական «Ռոմայի» 20-ամյա հարձակվող Էվան Ֆերգյուսոնը (տեսանյութ)։
Հայաստանի հավաքականը 3 միավորով նահանջեց վերջին տեղ։ Իռլանդիան 4 միավորով երրորդն է։
Խմբի մյուս խաղում Պորտուգալիան տանը 2:2 հաշվով ոչ ոքի խաղաց Հունգարիայի հետ։ Դուբլի հեղինակ դարձավ պորտուգալացիների ավագ Կրիշտիանու Ռոնալդուն։ Պորտուգալիան խմբի առաջատարն է՝ 10 միավոր։ Հունգարիան 5 միավորով երկրորդն է։
ԱԱ-2026, եվրոպական գոտի, ընտրական փուլ
F խումբ, չորրորդ տուր
Իռլանդիա - Հայաստան՝ 1:0
Էվան Ֆերգյուսոն, 70
Հեռացում՝ Տիգրան Բարսեղյան, 52
Պորտուգալիա - Հունգարիա՝ 2:2 (տեսանյութ)
Կրիշտիանու Ռոնալդու, 22, 45+3 - Ատիլա Սալաի, 8, Դոմինիկ Սոբոսլաի 90+1
Հետևեք մեզ՝ այստեղ




















































