Նիդերլանդների ԱԳՆ գլխավոր տնօրենին է ներկայացվել «ՀՀ-Ադրբեջան վաշինգտոնյան համաձայնությունը»
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հոկտեմբերի 13-ին, Հաագա կատարած այցի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարարության գլխավոր տնօրեն Մարսել դե Վինկի հետ:
Կողմերը գոհունակությամբ ընդգծել են Հայաստան-Նիդերլանդներ քաղաքական երկխոսության դինամիկան և Ռազմավարական գործընկերության հռչակագրում ամրագրված ոլորտներում երկկողմ համագործակցության բարձր մակարդակը:
Վահան Կոստանյանը բարձր է գնահատել առևտրային կարողությունների զարգացմանն ու եվրոպական շուկա մուտքի ընդլայնման համար Նիդերլանդների աջակցությունը, ինչպես նաև Համաշխարհային բանկի «Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամի» շրջանակներում Հայաստանի Հանրապետությանը հավելյալ ֆինանսական հատկացումը։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես գնահատում է Նիդերլանդների հետ փոխգործակցությունը նաև Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակում և, մանրամասն անդրադառնալով նախանշված բարեփոխումների օրակագին, զրուցակցին է ներկայացրել «Եվրոպական Միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի ընդունումից հետո ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված քայլերը միտված Եվրոպական միության հետ գործընկերության խորացմանը:
Անդրադարձ է կատարվել նաև 2026թ. Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի կազմակերպմանը:
Վահան Կոստանյանը ներկայացրել է ընթացիկ տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները՝ շեշտելով հատկապես հաստատված խաղաղության կարևորությունը տարածաշրջանի կայուն զարգացման, հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































