Ուկրաինական ԱԹՍ-ները երկրորդ անգամ են հարձակվել Ղրիմի ամենամեծ նավթի տերմինալի վրա
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հոկտեմբերի 13-ի գիշերը ուկրաինական անօդաչու սարքերը հարձակվել են Թեոդոսիայի նավթամբարի վրա։ Ըստ Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովի՝ հրդեհ է բռնկվել, այս պահին զոհեր չկան։
Նավթային պահեստի վրա նախորդ հարձակումը տեղի է ունեցել մեկ շաբաթ առաջ՝ հոկտեմբերի 6-ի գիշերը։ Այդ ժամանակ թերակղզու իշխանությունները մի քանի օր չէին հաղորդել հարվածի կամ դրա հետևանքների մասին։ Ավելին, հրդեհը չէր հաջողվել մարել հինգ օր։
Թեոդոսիայի նավթային պահեստը Ղրիմում ամենամեծն է։ Այն կարող է պահեստավորել մինչև 250,000 տոննա վառելիք, որը մատակարարում է ինչպես Ռուսաստանի նավատորմին, այնպես էլ ցամաքային ուժերին։ Հոկտեմբերի 6-ի հարձակումից առաջ օբյեկտում եղեկ է 22 գործող տանկ։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



