Yerevan, 28.February.2026,
00
:
00
BREAKING


Ինչպես աղ դրած և չորացրած ձողաձուկը դարձավ պորտուգալական ինքնության խորհրդանիշ. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բակալ յաուն (պորտուգալերեն bacalhau — ձողաձուկ) աղ դրված և չորացրած շատ աղի ձուկ է։ Այն համարվում է Պորտուգալիայի ավանդական սննդամթերքներից մեկը, որն օգտագործվում է պորտուգալական բազմաթիվ ուտեստներում։ «Հավատարիմ ընկեր» (Fiel amigo). այդպես են պորտուգալացիները անվանում բակալ յաուն։ Չորացրած ձողաձուկը, որը հայտնի է ամբողջ Եվրոպայում (ինչու ոչ՝ նաև աշխարհում), Պորտուգալիայում ավելին է, քան պարզապես սնունդ։ Դարերի ընթացքում աղ դրած և չորացրած ձողաձուկը սովորական արտադրանքից վերածվել է պորտուգալական ինքնության խորհրդանիշի։

Կա կարծիք, որ վիկինգներն են եվրոպացիներին ծանոթացրել չորացրած ձողաձկան հետ: Նորվեգիայի ափերին շատ ձողաձուկ կար, իսկ ձկան չորացման համար իդեալական ձմեռային պայմանները հնարավորություն էին տալիս մշտապես ունենալ թույլ աղի չորացրած ձուկ՝ տյորֆիսկ: Վիկինգները, սկսելով իրենց եվրոպական արշավանքները 759 թվականին, արդեն 844 թվականին հասան Իսպանիայի և Պորտուգալիայի ափեր: Եվ այդ ծովային արշավանքներում կարևոր դեր էր տրվում այն փաստին, որ նրանք կարող էին ճանապարհին, ի դեմս տյորֆիսկի, ուտել գրեթե մաքուր սպիտակուցային խտանյութ: Վիկինգներն ունեին ձողաձուկ և... ցուրտ, ինչը թույլ էր տալիս նրանց ստանալ չորացրած ձուկ: Բայց նրանք քիչ աղ ունեին: Բասկերն ունեին ձողաձուկ, բայց ցուրտ չկար, փոխարենը կար աղ, և նրանք ստեղծեցին չորացրած ձուկ պատրաստելու իրենց սեփական եղանակը՝ շատ աղով չորացնելը, այսինքն՝ բակալ յաուն: Կա կարծիք, որ նման ապխտած ձկներ բասկերի մոտ հայտնվել են դեռ 11-րդ դարի սկզբին: Ավելի ճշգրիտ, ըստ նրանց, հենց այդ ժամանակվանից են իրենք վիկինգներից փոխառել ձողաձուկ ապխտելու եղանակը:

Բայց վերադառնանք Պորտուգալիային: Բիսկայան ծոցում քիչ ձողաձուկ կա, իսկ Պորտուգալիայի Ատլանտյան ափին ընդհանրապես չկա, և ձողաձուկ որսալու համար բասկերն ու պորտուգալացիները մտնում էին օվկիանոս։ Բակալ յաուն, լինելով բարձր որակի սպիտակուցային խտանյութ, պորտուգալացիներին թույլ տվեց կատարել աշխարհագրական հայտնագործություններ, կազմակերպել առևտրային կետեր և ստրկավաճառական ֆերմաներ: Պորտուգալացի նավաստիների և առևտրականների հետ միասին բակալ յաուն հասավ նաև պորտուգալական գաղութներ: Դրա սպառումը աճեց։ Եթե ափամերձ տարածքներում կար թարմ ձուկ, ապա ներքին շրջանների համար աղ դրած և չորացրած ձուկը դարձավ սպիտակուցի հիմնական աղբյուրը։ Պորտուգալիայի կաթոլիկ բնակչության համար բակալ յաուն դարձավ ոչ միայն ամենօրյա, այլ նաև տոնական կերակուր:

Այսօր բակալ յաուի, Պորտուգալիայի և պորտուգալացիների միջև նույնականացումը ինքնըստինքյան է: Պորտուգալացիները դրա հիմնական համաշխարհային սպառողն են, Իսպանիան երկրորդն է: Ներկայում Պորտուգալիայում բակալ յաուն վաճառվում է որպես սովորական ապրանք՝ առանց ապրանքանիշի մասին տեղեկատվության: Հաճախորդները կարող են դիպչել, հոտոտել և այդ կերպ անձամբ ստուգել այն: Խանութներում վաճառվում է դրա լայն տեսականի, որը տարբերվում է գույնով, չափերով, հոտով, համով և չորությամբ:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement