Ամենալայն 5G ծածկույթը Հայաստանում․ Ucom-ի ցանցը հասանելի է բնակչության ավելի քան 91%-ին
SOCIETYՄեկ տարի առաջ մեկնարկած 5G ցանցի գործարկման արդյունքում Ucom-ը ապահովել է Հայաստանի բնակչության ավելի քան 91 տոկոսի (91.2%) հասանելիությունը արագ և հուսալի շարժական ինտերնետին։ Այսօր Ucom-ի 5G ցանցը հասանելի է 42 քաղաքներում, տասնյակ համայնքներում, Հայաստանի հիմնական մայրուղիներում և սահմանային անցակետերում։
«Ucom-ի համար 5G-ն պարզապես տեխնոլոգիա չէ։ Դա ապագայի կապն է՝ կրթության, առողջապահության, բիզնեսի ու ստեղծարարության համար։ Մենք շարունակաբար արդիականացնում ենք ենթակառուցվածքները՝ ներդնելով նորագույն լուծումներ։ Սա նշանակում է բարձրորակ տեսազանգեր, մեծածավալ տվյալների արագ փոխանցում և լիարժեք մուտք նոր սերնդի խելացի ծառայությունների աշխարհ», — նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom
3
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
4
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum
5
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner



