Գիտնականները պարզել են, թե ինչպես է բազմաֆունկցիոնալությունը մեզ դարձնում հաքերների հեշտ որս
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելը զգալիորեն վատթարացնում է ֆիշինգային հաղորդագրությունները ճանաչելու կարողությունը:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են European Journal of Information Systems ամսագրում։
Փորձին մասնակցել է 977 մարդ։ Նրանց հանձնարարվել է հիշել աշխատանքային մանրամասներ կամ թվեր (հիմնական առաջադրանք) և միաժամանակ ճանաչել կասկածելի էլեկտրոնային նամակները (երկրորդական առաջադրանք)։ Աշխատանքային հիշողության ծանրաբեռնվածության պայմաններում ֆիշինգի հայտնաբերման ճշգրտությունը «նվազել է»․ մարդիկ ավելի հաճախ են բաց թողել խարդախության նշանները։
Սակայն գիտնականները հայտնաբերել են այս ազդեցությունը մեղմելու պարզ միջոց՝ հակիրճ հիշեցում-հուշումներ կարևոր պահերին։ Օրինակ, նամակի պոտենցիալ վտանգի մասին փոքր ծանուցումները՝ հատկապես, երբ օգտատերը շեղված է, օգնել են վերադարձնել ուշադրությունը և բարձրացրել ճանաչման ճշգրտությունը։
Հետաքրքիր է, որ ֆիշինգային հաղորդագրությունների տեսակը նույնպես ազդում է նման ռազմավարության արդյունավետության վրա։ Հիշեցումներն հատկապես օգտակար են օգուտներ առաջարկող հաղորդագրությունների համար (օրինակ՝ «ստացիր նվեր»)։ Միևնույն ժամանակ, կորուստների միջոցով ձևակերպված սպառնալիքներն (օրինակ՝ «հաշիվը կարգելափակվի») արդեն իսկ առաջացրել են բարձր զգոնություն։
Հետևեք մեզ՝ այստեղ



