Yerevan, 15.June.2026,
00
:
00
BREAKING


«Քոչարյանը լիովին ճիշտ է». Հայաստանում կարո՞ղ է կրկնվել մոլդովական սցենարը. «Փաստ»

INTERNATIONAL NEWS

«Փաստ» օրաթերթը գրում է.

sputnik-ossetia.ru-ն «Քոչարյանը ճիշտ է. փորձագետը չի բացառել, որ Հայաստանը կարող է մոլդովական սցենարը կիրառել ընտրություններում» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, թե Հայաստանի ներկայիս իշխանությունները անպայման կօգտագործեն մոլդովական սցենարը խորհրդարանական ընտրություններում: Նրա խոսքով, երկիրը չունի հնարավորություն քվեարկություն կազմակերպել արտասահմանում, հակառակ դեպքում պատկերը այլ կլիներ, բայց պետք է հիշել ընտրակեղծիքների վտանգի մասին: «Մոլդովական սցենար ասելով՝ նա ակնհայտորեն նկատի ունի վերջին տարիներին Մոլդովայում տեղի ունեցած ընտրությունները, այդ թվում՝ վերջինը, երբ իշխանությունների համար անհարմար թեկնածուներն ու կուսակցությունները զանգվածաբար հանվեցին գրանցումից, և երբ տեղի ունեցավ ընտրությունների աշխարհագրության լայնածավալ մանիպուլ յացիա: Այսինքն, ԵՄ–ում բացվեցին մեծ թվով ընտրատեղամասեր, իսկ Ռուսաստանում պարզապես բավարար թվով նման ընտրատեղամասեր չկային», - sputnikossetia.ru-ին տված հարցազրույցում ասել է քաղաքագետ Նիկոլայ Սիլաևը:

Նա նաև նշել է քաղաքական հակառակորդների վրա իրավապահ համակարգի, ոստիկանության և դատարանների միջոցով գործադրվող ճնշումը։ «Քոչարյանը լիովին ճիշտ է։ Իհարկե, նրանք կփորձեն այդ ամենը օգտագործել Հայաստանում, հատկապես որ շատ մեխանիզմներ, ինչպես, օրինակ՝ ընդդիմության վրա ճնշումն առնվազն շատ տարօրինակ դատական որոշումների միջոցով, արդեն փորձարկվել են։ Հետևաբար, կա իշխանությունների կողմից մանիպուլ յացիաների բարձր ռիսկ, որը կազդի ընտրությունների արդյունքի վրա», - կարծիք է հայտնել փորձագետը։

Նրա կարծիքով, ընդդիմությունը հնարավորություն ունի մրցակցելու գործող կառավարության հետ ընտրություններում, իշխանությունները քիչ լծակներ ունեն, քանի որ այն, ինչ նրանք ստորագրել են ԱՄՆ–ում, դեռևս չի կարելի խաղաղություն անվանել։

«Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը դեռևս չի ստորագրվել, և, բնականաբար, այն չի վավերացվել: Դրա ճակատագիրն, ըստ էության, կախված է նրանից, թե արդյո՞ք Հայաստանի իշխանությունները կկարողանան փոփոխություններ կատարել Սահմանադրությունում և ընդունել նորը: Դա հեշտ գործ չէ, և չի կարելի ասել, որ ընտրություններից առաջ մնացած ժամանակահատվածում Փաշինյանը և նրա կառավարությունը կկարողանան ընտրողներին համոզել, որ խաղաղություն են բերել: Այսպիսով, ընդդիմությունը լավ հնարավորություն ունի», - ասել է Սիլաևը։

Նրա խոսքով, Փաշինյանի նկատմամբ հանրային վստահությունը նվազում է, բայց պարզ չէ, թե արդյո՞ք դա կհանգեցնի ընդդիմության ազդեցության աճի։ Նա նաև նշել է, որ արևմտյան երկրների, այդ թվում՝ ԱՄՆ–ի միջամտությունն արդեն իսկ տեղի է ունենում: «Կան ապացույցներ, որ Հայաստանի կառավարության հանրային հաղորդակցությունները կառավարվում են ամերիկյան ընկերությունների կողմից՝ օգտագործելով ամերիկյան միջոցներ։ Ավելացրեք դրան ԵՄ–ի կողմից ներդրված գումարը և սոցիալական ցանցերի հարթակները մանիպուլ յացիայի ենթարկելու հնարավորությունները։ Այսպիսով, այդ միջամտությունը գոյություն ունի, այն կշարունակվի, և, իհարկե, ԵՄ–ն առնվազն ամեն կերպ կաջակցի ներկայիս կառավարությանը», - ասել է քաղաքագետը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future