Yerevan, 30.April.2026,
00
:
00
BREAKING


«Իմ ուժն աղջիկս է ու նաև այն, որ ես Վահագնի մաման եմ». կրտսեր սերժանտ Վահագն Հովակիմյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Մարտակերտում, տուն «վերադարձել»՝ 85 օր անց. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հետաքրքրասեր էր, բավարարում էր իր հետաքրքրությունը և խաղաղվում։ Մաքրամաքուր էր, բավականին միամիտ երեխա էր, հեշտությամբ հավատում էր, բայց նաև կարող էր շուտ հիասթափվել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Անժելան՝ Վահագնի մայրիկը։ Վահագնը ծնունդով Սյունիքի մարզից է՝ Սիսիան համայնքի Անգեղակոթ գյուղից։ «Մի շրջան՝ երեք-չորս տարի, ապրեցինք Չիտայում, վերադարձանք Հայաստան, որ այստեղ դպրոց գնա, հայեցի կրթություն ստանա։ Արդեն հոկտեմբերն էր։ Այդ ժամանակ վեց տարեկանից էին դպրոց գնում։ Վահագնը մեկ տարի ուշ գնաց դպրոց, ուզում էի, որ դպրոցական առաջին քայլերի զգացողությունն ունենար։ Բայց ամբողջ կյանքում մտածել եմ՝ Աստված ջան, այնպես չանես, որ ստացվի, թե փոխեցի տղայիս ճակատագիրը։ Նա 19 տարեկանում գնաց բանակ»։

Վահագնը սովորել է Սիսիանի՝ Ոսկանյանի անվան դպրոցում։ «Սովորում էր գերազանց, դասարանում առաջիններից էր։ Մաթեմատիկան էր սիրում, լեզուներին էր տիրապետում, անգլերեն էր պարապում։ Ուսուցչուհին ասում էր՝ ոտքից գլուխ խելք է Վահագնը։ Իններորդ դասարանը գերազանց ավարտեց, տեղափոխվեց ավագ դպրոց, կրկին՝ Սիսիանում։ Պայքարում էի, որ իրավաբան դառնար։ Վահագնը չէր կողմնորոշվում։ Ասաց՝ իրավաբանությունն իմը չէ, մարդ չեմ կարող դատել։ Առաջարկեցի այդ հոսքով գնալ, որոշումը թողնել ապագային»։ Վահագնն ընդունվում է ԵՊՀ-ի Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժինը։ «Իր անունը գտավ ցուցակում, ասաց. «Մա՛մ, տասը րոպե է, ինչ ուսանող եմ, ինչո՞ւ ինձ չեք շնորհավորում»։ Բանակից ինձ անընդհատ հորդորում էր. «Մա՛մ, գնա, պայմանագիր կնքիր համալսարանի հետ»։ Հետաձգում էի դա, մտածում՝ գուցե զորացրվելուց հետո մտափոխվի, այլ ֆակուլտետ ընդունվի։ Ծառայում էր արդեն, մի օր իրեն ասացի՝ Վահա՛գ, պիտի գաս, սովորես։ «Մա՛մ, սովորելն իմը չէ, չեմ սովորելու»։ Չգիտեմ՝ ինչու նման բան ասաց»։

2019 թվականի հուլիսի 31-ին է Վահագնը զորակոչվել բանակ։ Ծառայում էր Մատաղիսում։ «Ուզում էր ծառայել։ Զորակոչվելուց մեկ ամիս առաջ անցավ բժշկական հանձնաժողովներով։ Բժշկական երկրորդ հանձնաժողովում իրեն ասել էին, որ առողջական խնդիրներ ունի, տարկետում կարող է ստանալ։ Հրաժարվել էր՝ գնում եմ իմ պարտքը տալու։ Զանգեց ինձ, որ իր բանակի քեֆը կազմակերպեմ, «ոչ մեկին չմոռանաս, բոլորին կանչիր, այդ օրը քեֆ ենք անելու»։ Իրեն միշտ ասում էի՝ պետք է Արցախում ծառայես, մոտիկ է, ամեն շաբաթ կգանք։ Վիճակահանության ժամանակ ընտրեց Արցախը, իսկ Խոջալուում՝ Մատաղիսը»։

Իսկ մի օր ծառայության մեջ գտնվելիս զրույցի ժամանակ Վահագնը մայրիկին հիշեցնում է. «Մա՛մ, Մատաղիսը դարպասն է, պատերազմն այստեղից է սկսվելու, պետք է ձեզ պաշտպանենք»։ «Անսահման բարի էր, ընկերասեր։ Հիմա էլ անգամ ինչ-որ գրառումների, նկարների տղաներ են արձագանքում։ Երբ հարցնում եմ՝ ճանաչո՞ւմ եք Վահագնին, ասում են՝ այո, ճաշարանում նստած էինք լինում, ձեր ուղարկածից մյուս տղաներին էլ էր բաժին հանում, այս կամ այն բանն էր անում։ Առաջին անգամ ծանրոցով իրեն ամեն ինչ ուղարկել էի։ Հարցրեցի՝ կերա՞ր, հավանեցի՞ր։ Վահագս ասաց. «Մա՛մ, տղաներն առաջնագիծ էին գնում, իրենց տվեցի ծանրոցս»»։

Ծառայության անցնելուց մեկ տարի անց Վահագնը տեղափոխվում է Ստեփանակերտ՝ սերժանտական կուրսերի։ «Իր ծննդյան օրը տեսազանգով ենք շնորհավորել, համավարակի շրջանն էր, չկարողացանք գնալ իր մոտ։ Կարծես անգամ տան պատերին կարոտած լիներ, ասում էր՝ մա՛մ, մեքենան, հողամասը ցույց տվեք։ Չէր սիրում հեռախոսով երկար խոսել, այդ օրը բացառություն էր։ Հիշում եմ՝ իրեն հարցրեցի, թե չես կարո՞ղ մնալ Ստեփանակերտում, ինչին ի պատասխան ասաց. «Մա՛մ, համազգեստ հագնող զինվորը պետք է դիրք պահի, իսկ իսկական դիրքը Մատաղիսն է»։ Նվիրված էր ծառայությանը։ Երբ լուրը ստացանք, որ զոհվել է, հայրիկն ասաց՝ լուրը հստակ է։ Բացառեցինք գերության, փախուստի տարբերակը։ Վահագնը երբեք ընկերոջը մենակ չէր թողնի, դիրքը չէր լքի»։

Սեպտեմբերի 25-ին Վահագնը դիրքեր էր բարձրացել։ Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ «Զանգահարեցի իրեն, անհասանելի էր, բայց միայն ինձ համար։ Երբ հարցրել են, թե ինչու ինձ հետ չի խոսում, արձագանքել է՝ մաման չի դիմանալու, հուզվելու է, չեմ ուզում, որ լաց լինի։ Հետո, իհարկե, զրուցում էինք։ Պատերազմի մեջ լինելով՝ զանգահարել էր իր ուսուցչուհուն և նրա տոնն էր շնորհավորել»։

Վահագնի վերջին զանգը քույրիկի ծննդյան օրն էր։ «Հոկտեմբերի 9-ի երեկոյան գնացինք ծաղկեփունջ, տորթ գնելու, որ աղջկաս շնորհավորենք։ Խանութի ճանապարհին էինք, աղջիկս զանգեց՝ ապերը զանգել է, ասել՝ քուրս, որ քեզ երկու ժամ շուտ շնորհավորեմ, չես նեղանա՞։ «Չեմ նեղանա, կարևորը դու ապահով, անփորձանք լինես»։ Հետո մեզ հետ խոսեց, շնորհավորեց քույրիկի ծննդյան օրն ու ասաց՝ երկու օր չեմ զանգելու մեր ապահովության համար, և հուզված անջատեց։ Գիտեին, թե ուր են գնում։ Մարտակերտի 530 դիրք են բարձրացել, այդ տեղանքը «Մահվան պերևալներ» է կոչվել։ Հրամանատարներն են պատմում՝ այդ օրն արդեն ոչ ոք չէր ուզում բարձրանալ, բայց տղաները բարձրացել են այն համոզմամբ, որ կարևոր բարձունք է, պետք է պահեն Մարտակերտը։ Բոլորը զանգել են տուն, հրաժեշտ տվել։ Կեսգիշերին նորից զանգեց քույրիկին, շնորհավորեց։ Հետո զանգերը լռեցին»։

Հոկտեմբերի 13-ին է զոհվել Վահագնը։ «Հոկտեմբերի 18-ին մեզ նոր հայտնել են բոթը։ Դրանից առաջ երեք օր շարունակ ուզում էինք գնալ Սուրբ Հովհաննես, Վահագնից արդեն լուր չունեինք։ Ուզում էինք շարժվել, ամուսնուս զանգեցին, տղայիս ծառայակից ընկերներից էր։ Նա հայտնեց զոհվելու լուրը։ Մի բան ասացին միայն՝ մեզ նահանջի հրաման են տվել, Վահագնը ասել է՝ դուք գնացեք, ձեզ կպահեմ։ 85 օր որոնել ենք տղայիս։ Ուղղորդող երազներ էինք տեսնում։ Նոյեմբերի 15-ին ամուսինս գնաց Մարտակերտ, որ փորձի մտնել այն խրամատը, որտեղ տղաս է եղել։ Առաջին անգամ չհաջողվեց, բայց տեղեկացավ, որ դիրքից յոթ մարմին են դուրս բերել։ Մեր տղան նրանց մեջ չէր։ Երկրորդ անգամ պայմանավորվածությամբ հրամանատարների հետ է մտել այդ հատված։ Հասնում են այնտեղ, որտեղ տղաս կանգնած է եղել ընկերոջ հետ։ Հողաթումբ են տեսել, թուրքն ասել էր՝ փորեք։ Կոշիկներ էր տեսել, բայց զգացողություն չէր ունեցել, որ մեր որդունն են։ Թուրքը չէր թողել շարունակել որոնումները։ Հողաթմբից այն կողմ հրամանատարները գտել էին ձեռնոցներ, գլխարկ, փաստել, որ դրանք մեր որդուն են պատկանում։ Քանի որ դրանք անվնաս էին, սկսեցինք կասկածել, որ գուցե գերեվարվել է։ Իսկ գտնված մարմինը... Վահագնի ընկերն էր՝ Արսենը, նրան էլ էին փնտրում»։ Ընտանիքը շարունակում է փնտրել որդուն։ «Մի փաստ էլ ունեինք, որ թուրքը հայկական հագուստով մտել է խրամատ, երեխեքը տարբերակ չեն ունեցել փախչելու»։ Հունվարի 4-ին հայրիկը նորից ուղևորվում է Արցախ՝ որդուն փնտրելու։ «Այս անգամ զրահաբաճկոն է գտնում, ինձ հետ խոսելիս ասաց, որ վերադառնում է տուն։ Արդեն համոզվում էինք, որ Վահագնը գերի է, բայց զորամասում ասում են, որ մարմինների փոխանակում է եղել»։ Հետո հայրիկին հայտնում են՝ տղաներից մեկի մարմինը ճանաչելի է, ամբողջական, փաստաթղթերն էլ հետը։ «Թշնամին պահպանել էր տղայիս մարմինը, հավանաբար, հետագայում փոխանակում կատարելու նպատակով։ Դատաբժիշկը ֆիքսել է, որ զրահաբաճկոնի որովայնի հատվածը ցրիվ եկած է, նույնն էլ՝ տղայիս մարմնի այդ հատվածը։ Նա փաստել է, որ մեր որդին իր կյանքի վերջին րոպեներին գործի է դրել նռնակը։ Մեզ համար էլ հավանական դարձավ այդ վարկածը»։ Հունվարի 5-ին հայրիկը գտավ որդուն, հաջորդ օրը լուրը հայտնեց մայրիկին։

Անցնող տարիների ընթացքում ծնողներն իմացել են նաև որդու սխրագործությունների, մղած մարտերի մասին։ Որդին էլ պատերազմի օրերին մոր հարցին, թե ինչպես է, ասել էր՝ հերոսանում եմ, մա՛մ ջան։ «Երբ հոկտեմբերի 2-ին նահանջի հրաման էին տվել, կցկտուր էր խոսում, հարցրեցի՝ հերոս տղես, ո՞նց ես։ «Մա՛մ, ինձանից ի՞նչ հերոս, Մատաղիսից նահանջել ենք»»։

Ապրելու ուժի մասին։ «Ուժն իմ աղջիկն է, այն, որ նա մենակ չմնա։ Ուժը նաև այն է, որ ես Վահագնի մաման եմ։ Իրենից հետո հասկացա բառերի իմաստը՝ մայրը պետք է ապրի, որ որդին ապրի։ Հիմա, երբ փողոցով քայլում եմ, հատկապես Վահագնին ճանաչողների համար Անժելան չեմ, Վահագնի մաման եմ։ Այս տարիների ընթացքում մեզ մոտիվացնողը, ուժ տվողը մեր աղջիկը դարձավ։ Ամեն ինչ անում է, որ եղբոր սխրանքի մասին բոլորն իմանան։ Աղջիկս ապագա վիրաբույժ է։ Ասում է՝ ես իմ եղբոր գործը պետք է շարունակեմ՝ կյանքեր փրկեմ»։

Հ. Գ. - Կրտսեր սերժանտ, դիրքի ավագ Վահագն Հովակիմյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն», «6-րդ ՊՇ Անձնուրաց պաշտպան» մեդալներով և «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Հուղարկավորված է Սիսիանի պանթեոնում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank