Ավարտվեց «Հայ Ֆեստ» 23-րդ միջազգային փառատոնը՝ նոր ձևաչափով, միջազգային կապերով և համագործակցության հեռանկարներով
CULTUREՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հոկտեմբերի 1-ից 8-ը Երևանում կայացավ «Հայ Ֆեստ» կատարողական արվեստների 23-րդ միջազգային փառատոնը՝ «Փառատոնային ձերը» խորագրով։ Միջոցառումն անցկացվեց Երևանի քաղաքապետարանի գլխավոր հովանավորությամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Հոսք» հիմնադրամի աջակցությամբ։
Այս տարի փառատոնն առանձնացավ նորարարական և համարձակ ձևաչափով։ Արվեստը դուրս բերվեց ավանդական բեմերից՝ ներկայացվելով քաղաքային բաց տարածքներում, շենքերի վրա, շատրվանների մոտ։ Առաջին անգամ Հայաստանում ցուցադրվեցին ուղղահայաց պատի վրա պարային բեմադրություն և մեդիա-ջրային ներկայացում։ Այս նախագծերը հնարավոր դարձան «Հայ Ֆեստ»-ի երկարամյա աշխատանքների և միջազգային գործընկերների շնորհիվ։

Հատկանշական էր Նիդեռլանդների Բենչա թատրոնի «Խորքային Տարածություն» ներկայացումը՝ ուղղահայաց պատի վրա պարային բեմադրություն, որն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում։

Բելգիական Սեյքրըդ Փլեյսիս խմբի «Ստվերների Պարը» մեդիա-ջրային ներկայացումն էլ միավորեց ջրային էֆեկտները և պրոյեկցիոն տեխնոլոգիաները։ Այս ներկայացումն նույնպես առաջին անգամ էր ցուցադրվում Հայաստանում և հանդիսատեսի կողմից արժանացավ մեծ արձագանքի։

Փառատոնին մասնակցեցին ավելի քան 100 մասնակից 11 երկրից՝ Բելգիայից, Նիդեռլանդներից, Ֆրանսիայից, Չինաստանից, ԱՄՆ-ից, Հունգարիայից, Հարավային Կորեայից և այլ երկրներից։ Ներկայացվեցին ժամանակակից պարային և դրամատիկական բեմադրություններ, անցկացվեցին վարպետաց դասեր, մասնագիտական քննարկումներ և հանդիպումներ։

Փառատոնի առանցքային մասն էր միջազգային կլոր սեղանի քննարկումը, որին մասնակցեցին 14 հեղինակավոր թատերական փառատոների ղեկավարներ և ծրագրավորողներ՝ Հարավային Կորեայից, Լեհաստանից, Ֆրանսիայից, Եգիպտոսից, Ամերիկայից, Վրաստանից, Ռումինիայից, Թուրքիայից, Ղազախստանից և այլ երկրներից։ Քննարկման ընթացքում ներկայացվեցին հայկական թատրոնների և բեմադրիչների աշխատանքները, բացվեցին համագործակցության նոր հնարավորություններ։ Փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը նշեց.
«Այս տարի մենք ունեցանք երբևէ ամենաբովանդակալից կլոր սեղաններից մեկը։ Յուրաքանչյուր մասնակից ներկայացավ իր փառատոնի տեսլականով։ Ուրախալի է, որ հայ բեմադրիչներն ու թատրոնները հանդես եկան մեծ ակտիվությամբ։ Սա ևս մեկ անգամ հաստատեց մեր հիմնական նպատակը՝ լինել կամուրջ հայկական և միջազգային թատերաշխարհների միջև։ Մենք հույս ունենք, որ այս քննարկումների արդյունքում հայ թատերախմբերն ու բեմադրիչները կհրավիրվեն տարբեր երկրներ՝ ներկայացնելու իրենց աշխատանքները։ Սա հենց այն է, ինչի համար ստեղծվել է «Հայ Ֆեստ»-ը՝ զարգացնելու հայ կատարողական արվեստը և այն միջազգային հարթակ դուրս բերելու համար»։






Հետևեք մեզ՝ այստեղ



