Թրամփի կինը հայտարարել է, որ ինքը «բաց հաղորդակցության ուղի» ունի Պուտինի հետ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մելանյա Թրամփը խոսել է Պուտինի՝ իր նամակին տված պատասխանի մասին։
ԱՄՆ առաջին տիկինը հայտարարել է, որ «բաց հաղորդակցության ուղի» ունի Ռուսաստանի նախագահի հետ՝ երեխաների վերադարձի հարցով, հաղորդում է BBC-ն:
Fox News-ը հաղորդել է, որ Ալյասկայում բանակցությունների ժամանակ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Պուտինին է հանձնել կնոջ նամակը։
«Իմ ներկայացուցիչը անմիջականորեն համագործակցում է Պուտինի թիմի հետ՝ ապահովելու համար Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երեխաների անվտանգ վերամիավորումն իրենց ընտանիքների հետ։ Փաստորեն, վերջին 24 ժամվա ընթացքում ութ երեխա վերամիավորվել է իր ընտանիքի հետ»,- Սպիտակ տանը հայտարարել է Մելանյա Թրամփը։
«Այդ աշխատանքը շարունակվում է»,- նրա խոսքերն է մեջբերել Reuters-ը։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































