Yerevan, 22.October.2026,
00
:
00
BREAKING


ԱրարատԲանկը և «Դասավանդի՛ր Հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամը ստորագրեցին համագործակցության հուշագիր

SOCIETY

Սույն թվականի հոկտեմբերի 9-ին ստորագրվել է համագործակցության հուշագիր ԱրարատԲանկի և «Դասավանդի՛ր Հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամի միջև։ Գործընկերությունը միտված է Հայաստանի սահմանամերձ և գյուղական բնակավայրերում կրթության որակի բարձրացմանը և հավասար հնարավորությունների ապահովմանը յուրաքանչյուր երեխայի համար։

Հուշագրի շրջանակում ԱրարատԲանկը ֆինանսավորում է հինգ Ուսուցիչ-առաջնորդների, որոնք դասավանդում են Վայոց ձորի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի դպրոցներում՝ «Դասավանդի՛ր Հանուն Հայաստանի» Ուսուցիչների առաջնորդության երկամյա ծրագրի շրջանակում։

Այս համագործակցությունը ձևավորվել է «Դասավանդի՛ր Հանուն Հայաստանի» հիմնադրամի «Ազգակերտների» ծրագրի շրջանակում, որը հնարավորություն է տալիս անհատներին և կազմակերպություններին դառնալ կրթական հավասարության իրական դաշնակիցներ։ Այս կերպ գործընկեր կազմակերպությունները նպաստում են որակյալ կրթության հասանելիությանը, համայնքային զարգացմանը և նորարարական մոտեցումների տարածմանը Հայաստանի ամենահեռավոր մարզերում։

Բացի ֆինանսական աջակցությունից, «Ազգակերտների» ծրագիրը խթանում է գործընկերների և դպրոցական համայնքների միջև համատեղ արժեքների և նպատակների ձևավորումը՝ ստեղծելով կրթական բարեփոխման շուրջ միասնական շարժում։ Հովանավորներին պարբերաբար տրամադրվում են իրենց գործընկեր դպրոցի մասին տեղեկություններ, լուսանկարներ և զեկույցներ։ Նրանց հնարավորություն է տրվում նաև ներգրավվել դպրոցի կյանքում այցելությունների կամ առցանց հանդիպումների միջոցով։

ԱրարատԲանկի Վարչության նախագահ, գործադիր տնօրեն Մհեր Անանյանը շեշտեց, որ բանկի համագործակցությունը կրթական և ազգապահպան նպատակ ունեցող կառույցների հետ պետք չէ դիտարկել միայն որպես ֆինանսական աջակցություն։ ԱրարատԲանկը կարևորում է հայ մարդու կերպարի ձևավորումը, ազգային  մտածելակերպը, օրինակելի հասարակության անդամներ ունենալը և բանկի սոցիալական ծրագրերն իրականացվում են հիմնականում  այս ուղղությամբ։ «ԱրարատԲանկը «Դասավանդի՛ր Հանուն Հայաստանի» հիմնադրամի հետ համագործակցում է արդեն երրորդ տարին և ստորագրված հուշագիրը, ըստ էության, համագործակցության ավելի ընդլայնված ձևաչափն է։ Դա նշանակում է նաև, որ մեր  կատարած աշխատանքն այս ընթացքում եղել է շատ արդյունավետ»,- համոզված է Մհեր Անանյանը։ ԱրարատԲանկի գործադիր տնօրենը հավելեց նաև, որ ստորագրված փաստաթղթից զատ ծրագրերն իրականացնելու միտք, հոգի ու նպատակ կա։ Հիմնադրամում ներգրավված նոր անդամները կրում են նույն արժեքները, որոնք այնքան կարևոր են  սահմանամերձ գյուղերում աշխատելիս, երեխաներին դասավանդելիս, և տվյալ համայնքի երեխաների նոր որակի դաստիարակությունը կարող է  կախված լինել հենց այդ մեկ մարդուց։

«Դասավանդի՛ր Հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Գոռ Նազարյանը նշեց, որ նման համագործակցությունները կարևոր են «Դասավանդի՛ր Հանուն Հայաստանի» հիմնադրամի գաղափարական ուղղություններից մեկի՝ Ուսուցիչների առաջնորդության ծրագրի կայուն զարգացման և դրա ազդեցության ընդլայնման համար։ Նրա խոսքով՝ երբ բիզնես հատվածը և կրթական նախաձեռնությունները միավորում են ուժերը, արդյունքներն ունենում են երկարաժամկետ ազդեցություն՝ բացելով նոր հնարավորություններ երեխաների, դպրոցների և համայնքների առջև։
Նա հավելեց, որ վստահ է՝ ԱրարատԲանկի հետ այս գործընկերությունը կնպաստի կրթական հավասարության տարածմանը և կուժեղացնի հիմնադրամի աշխատանքի շարունակականությունն ու ազդեցությունը Հայաստանի տարբեր համայնքներում։

«Դասավանդի՛ր Հանուն Հայաստանի» հիմնադրամի և ԱրարատԲանկի հանուն մեկ գաղափարի միասնական գործելաոճը գալիք սերնդի հանդեպ ստանձնած պատասխանատվության վառ օրինակներից է։

ԱրարատԲանկի և «Դասավանդի՛ր Հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամի միջև համագործակցությունը մեկնարկել է դեռ 2022 թվականին։ Համագործակցության արդյունքում Ձորագյուղի, ապա Փոքր Մասրիկի դպրոցներ գործուղվեցին ֆիզիկա առարկայի Ուսուցիչ-առաջնորդներ, իսկ նոր, ավելի ընդլայնված համագործակցության շրջանակում մաթեմատիկա և ինֆորմատիկա դասավանդող հինգ ուսուցիչ-առաջնորդներ գործուղվել են Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Տավուշի մարզեր՝ ապահովելով երեխաների կրթության իրավունքը։

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026