Yerevan, 28.August.2026,
00
:
00
BREAKING


Ես համաձայնվում եմ հանդես գալ միայն իմ ճաշակին ու տեսակետներին համապատասխան նախագծերում. Վիվյեն Բաստաջյան

LIFE


Life.panorama.am-ը զրուցել է դերասանուհի Վիվյեն Բաստաջյանի հետ, ում հեռուստադիտողը ճանաչում է տարբեր հեռուստասերիալներից եւ «Փեսացուն կրկեսից» կատակերգական ֆիլմից: Դերասանուհին մեզ հետ զրույցում պատմել է նոր ծրագրերի, անցած կերպարների եւ ընտանիքի մասին:

Վիվյենառաջինը կցանկանայի տեղեկանալ այս շրջանի Ձեր զբաղվածության մասին:Հեռուստաէկրաններին նոր գործերով դեռ չենք տեսնում Ձեզ:

- Իմ հիմնական զբաղվածությունը Գեղագիտական կենտրոնի Փոքր թատրոնում է: Ես այս թատրոնի դերասանուհի եմ և բնականաբար, ինչպես բոլոր մյուս թատրոններում մենք ևս ունենք փորձեր, ներկայացումներ: Սրանից բացի, ես այստեղ նաև բեմական խոսք եմ դասավանդում` թատրոնի մանկական  խմբերում: Բայց այս պահին կա նաև մեկ այլ աշխատանք. ռեժիսոր Հովհաննես Գալստյանի կողմից հրավիրվել եմ խաղալու իր գեղարվեստական ֆիլմում: Այստեղ նույնպես փորձեր ունենք:

Իսկ սերիալային ժանրում Ձեզ ե՞րբ կրկին կտեսնենք:

- Շատ շուտով. որոշ ժամանակ անց հեռուստադիտողը հնարավորություն կունենա դիտել 24 մասից բաղկացած «Carte blanche» հեռուստատեսային բազմասերիանոց ֆիլմը, նախապես ասեմ՝ շատ հետաքրքիր է լինելու:

Վիվյենորքանով նկատել եմ՝ Ձեզ գրեթե միշտ վստահում են արիստոկրատկիրթ,խաղաղ կնոջ կերպարներՀետաքրքիր էնախ ինչո՞վ եք բացատրում ռեժիսորների նմանընտրությունը եւ հետո որքանո՞վ իրականում նմանություններ ունեք Ձեր կերտածկերպարների հետ:

- Ռեժիսորների ընտրության մասին թերևս խոսեն ռեժիսորները: Ես կարող եմ պատասխանել մյուս հարցին: Նախ ասեմ, որ ես ընդամենը երեք սերիալում եմ խաղացել և երեքի սցենարն էլ գրել է նույն սցենարիստը, նկարահանումն իրականացրել է նույն թիմը:  Սերիալում նկարահանվելիս ես  շատ եմ կարևորում սցենարիստի առկայության փաստը` ես պետք է վստահեմ նրան և վստահում եմ: Իսկ մեր սցենարիստն այնքան արհեստավարժ է, որ  իմ կերպարներն իրար ընդհանրապես նման չեն, նույնիսկ եթե նրանք արիստոկրատ են և կիրթ: Ինչ վերաբերվում է կերպարի հետ նմանությանը` յուրաքանչյուր մարդ այնքան բազմաշերտ է, որ բոլորի հետ էլ կարելի է  նմանեցնել: Իմ  դեպքում, քանի որ սցենարիստն ինձ ճանաչում է, առավել ևս` կերպաներս և՛ նման են ինձ, և՛ ոչ:

 Հեռուստատեսային ֆիլմային նախագծերը եւ ֆիլմարտադրությունը գնալով ավելանումեն մեր երկումբայց որակից միշտ չէոր բոլորը գոհ ենի՞նչ կարծիք ունեք դուք:

- Նախ` ճաշակին ընկեր չկա: Բայց այն, որ կան ոչ հաջողված նախագծեր` փաստ է: Ես համաձայնում եմ հանդես գալ միայն իմ ճաշակին ու տեսակետներին համապատասխան նախագծերում: Մյուսների հետ կապված ոչինչ ասել չեմ ուզում: Միայն հույս ունեմ, որ ժամանակն ամեն ինչ իր տեղը կգցի և հաջողված նախագծերն ավելի շատ կլինեն:

Չնկատել հնարավոր չէոր արտադրվող ֆիլմերի մեծ մասը կատակերգություններ են,իհարկե, մեզանում հումորը  շատ կարեւոր էբայց երբեմն լուրջդրամատիկ ֆիլմերիանհրաժեշտություն էլ կաԸստ Ձեզ՝ նման ֆիլմերի սակավության պատճառը ո՞րն է:

- Կատակերգության ժանրում դեռ մեկ ֆիլմում եմ նկարահանվել: Իսկ այն ֆիլմը, որում պատրաստվում եմ նկարահանվել, լուրջ, դրամատիկ սյուժեով ֆիլմ է:  Կարծում եմ՝ այսօր նկարվում է այն, ինչի պահանջարկը կա: Ժամանակի ընթացքում, երբ մեր ազգը ավելի շատ գիրք կարդա, ավելի լուրջ թեմաներով հետաքրքրվի, առաջ կգա նաև այդպիսի ֆիլմերի պահանջարկը:

Գիտեմոր ժամաակին երազում էիք Սամվել Սարգսյանի հետ խաղալ ու իրականցավայնիսկ հիմա ո՞ւմ հետ կցանկնայիք նույն բեմում կամ նույն նկարահանանհրապարակում լինել:

- Դերասանի համար նման երազանքներ ունենալը շատ կարեւոր է, դրանք իրականանալու հատկություն ունեն: Այս պահին երազում եմ խաղալ Եվգենի  Միրոնովի հետ:

Վիվյեն, շատերը կարծում ենոր Ձեր արմատները միայն հայկական չենԴրանք ճիշտ եւարդարացված կարծիքնե՞ր են:

- Ես կիլիկիացիների թոռ եմ: Ընտանիքիս մի մասն Ադանայից է, մյուսը` Սսից: Միայն տատիկիս տատիկն է, որ ազգությամբ  հույն է եղել:

Գիտեմոր դուստր ունեքմի փոքր կպատմե՞ք նրանիցինչով է զբաղվումինչվերաբերմունք ունի Ձեր մասնագիտությանը:

- Աղջիկս իրավաբան է: Իմ ոլորտը նրան հետաքրքիր չէ, երբեք չի ուզել զբաղվել դրանով: Հիմա ավարտում է մագիստրատուրան` Կառավարման ակադեմիայում, աշխատում է բանկային համակարգում, իր կարիերայի հետ կապված բավականին լուրջ և հեռուն գնացող պլաններ ունի: Ամուսնացած է, երեխաներ դեռ չկան: Վիկտորյան իմ միակ երեխան է:

Մի անգամ նշել եքոր շատ եք սովորում Ձեր դստերիցհետաքրքիր էեթե փորձեք կողքիաչքով նկարագրել, ինչպիսի՞ մայր եք:

- Կարծում եմ՝ այս հարցին ճիշտ կլինի աղջիկս պատասխանի:

Ո՞ւր եք այս պահին գնումի՞նչ նպատակներ ունեք գոնե 2016-ի համար:

- Լինել երջանիկ, ապրել խաղաղ երկնքի տակ, ստեղծագործել միայն տաղանդավոր մարդկանց հետ և շրջապատված լինել  իմ ընտանիքով ու շատ սիրելի ընկերներով: 
 

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Ucom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension funds