Ռուսաստանցիների հետաքրքրությունը ամանորյա ուղևորություններում դեպի Երևան և Բաքու նվազել է
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսների հետաքրքրությունը դեպի անցյալ տարի ամանորյա տոների համար հայտնի ուղղություններ (Երևան, Բաքու, Փարիզ, Բարսելոնա և Անթալիա) նվազել է։
OneTwoTrip -ի տվյալներով՝ Նոր տարվա տոների համար վերոնծյալ քաղաքների տոմսերի քանակը նվազել է 60-70%-ով, գրում է «Коммерсант»-ը:
Ռուսաստանցիները ցանկանում են իրենց Նոր տարվա արձակուրդներն անցկացնել Միջերկրական և Հնդկական օվկիանոսի լողափերում։ Դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 11-ն այս ուղղություններով տասն անգամ ավելի շատ տոմսեր են գնվել, քան մեկ տարի առաջ։ Ամենատարածված ուղղությունների ցանկը գլխավորել են Եգիպտոսը, Թուրքիան և Թաիլանդը։ Սակայն պահանջարկի ամենամեծ աճը տուրերի համար նկատվել է դեպի Չինաստան, Մավրիկիոս և Մալդիվներ։
Հետևեք մեզ՝ այստեղ



