Yerevan, 25.December.2025,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Հիմնադրվել է Հայաստանի գիտությունների ակադեմիան, թողարկվել է հայկական առաջին փոստային նամականիշը. «Փաստ»

LIFE

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Փոստի համաշխարհային օր, Ռումինիա՝ Հոլոքոստի հիշատակի օր, Հարավային Կորեա՝ Հանգլի օր, Ճապոնիա՝ Թաքայամա աշնան փառատոնի օր, Ուգանդա՝ Անկախության օր, Իրան՝ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1808 – ռուս գեներալ-ֆելդմարշալ Իվան Գուդովիչը պաշարել է Երևանի բերդը։

1829 – Խաչատուր Աբովյանը և Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտը բարձրացել են Արարատի գագաթը:

1932 – ծնվել է ռուսաստանահայ պոետ, տնտեսագետ և հասարակական գործիչ Սեդա Վերմիշևան։

1936 – ծնվել է հայազգի խորհրդային կինոռեժիսոր և սցենարիստ Էդմոն Քեոսայանը:

1943 – հիմնադրվել է Հայաստանի գիտությունների ակադեմիան:

1954 – ծնվել է դերասանուհի, ռեժիսոր, սցենարիստ Թամար Հովհաննիսյանը:

1992 – Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Ուկրաինայի հետ:

2005 – Մարզահամերգային համալիրը 5,7 միլիոն դոլարով վաճառվել է ռուսական ԲԱՄՕ շինարարական հոլդինգին, որը պարտավորվել է այն հիմնանորոգել:

2006 – հայազգի բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանը հերթական անգամ IBO և IBF վարկածներով թեթևքաշային կարգում պահպանել է չեմպիոնական գոտին՝ ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում պարտության մատնելով ֆիլիպինցի Լեն Դոներին:

1992 – թողարկվել է հայկական առաջին փոստային նամականիշը:

2007 – Փոստի համաշխարհային օրվա առիթով «Հայփոստի» հովանավորությամբ «Ցիտադել» բիզնես կենտրոնում բացվել է Հայաստանի ազգային ֆիլատելիստական ցուցահանդեսը՝ նվիրված Հայաստանի առաջին նամականիշի թողարկման 15-ամյակին:

2008 – երեկոյան Մոսկվայի հարավ-արևմուտքում՝ Վերնադսկու պողոտայում, անհայտ անձը մահափորձ է կատարել Արմեն Ջիգարխանյանի հիմնադրամի տնօրենի՝ 47ամյա Արսեն Էլբակյանի նկատմամբ:

2010 – Կենտրոնական բանկը հաստատել է ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության սակագները: Ըստ այդմ, ապահովագրավճարը սահմանվել է 19-106 հազար դրամի սահմաններում:

2017 – բանկը պայթեցնելու սպառնալիքով կեսօրին Երևանի Սայաթ-Նովա փողոցում գտնվող «Կոնվերս բանկի» մասնաճյուղից մի տղամարդ կատարել է առանձնապես խոշոր չափի հափշտակություն:

2020 – Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Հադրութը գրավելու մասին, որը, սակայն, ժխտվել է հայկական պաշտոնական աղբյուրների կողմից:

ԱՇԽԱՐՀ

1201 – ծնվել է ֆրանսիացի թեոլոգ, Սորբոնի աստվածագիտական քոլեջի (17-րդ դարից՝ Փարիզի համալսարան) ստեղծող Ռոբեր դը Սորբոնը:

1446 – Կորեայի կառավարիչ Սեչժոնը հիերոգլիֆային գիրը փոխարինել է 28 տառանի այբուբենով և հրապարակել այն: 1582 – Իսպանիայում, Իտալիայում, Լեհաստանում և Պորտուգալիայում տարվա այս օրը բաց է թողնվել: 1604 – Երկրի վրա նկատվել է SN 1604 գերնոր աստղի բռնկումը: 1757 – ծնվել է Ֆրանսիայի թագավոր, Բուրբոնների դինաստիայի վերջին ներկայացուցիչ Կարլ 10-րդը:

1760 – Յոթամյա պատերազմի ժամանակ Բեռլինը գրավվել է ռուսների կողմից: 1780 – ձև ա վոր ված Մեծ փոթ ո ր կ ի հետևանքով, որը Ատլանտիկայի ամենամահացու փոթորիկն է, 10 օրվա ընթացքում դարձել է 22000 մարդու մահվան պատճառ:

1806 – Պրուսիան պատերազմ է հայտարարել Ֆրանսիային:

1831– սպանվել է անկախ Հունաստանի առաջին կառավարիչ Իոանիս Կապոդիսթրիասը:

1835 – ծնվել է ֆրանսիացի կոմպոզիտոր Քամիլ Սեն-Սանսը:

1874 – Բերնում (Շվեյցարիա) հիմնադրվել է Միջազգային փոստային միությունը:

1857 – վախճանվել է ավստրիացի գյուտարար Յոզեֆ Ռասսելը, որը ստեղծել է նավերի նոր տեսակի թիակավոր շարժիչը:

1879– ծնվել է գերմանացի նշանավոր ֆիզիկոս Մաքս Լաուենը։

1906 – ծնվել է եգիպտացի մահմեդական աստվածաբան, փիլիսոփա և գրող Սայիդ Կութուբը։

1912– սկսվել է Առաջին բալկանյան պատերազմը:

1924 – վախճանվել է ռուս գրող Վալերի Բրյուսովը:

1940 – ծնվել է «Բիթլզ» խմբի հիմնադիրներից մեկը՝ բրիտանացի ռոք-երաժիշտ, երգիչ, պոետ, կոմպոզիտոր, նկարիչ, գրող Ջոն Լենոնը։

1943 – Հայրենական մեծ պատերազմի ընթացքում Կովկասի համար պայքարում Թամանյան թերակղզու լրիվ ազատագրումով ավարտվել է Նովոռոսիյսկ-Թաման օպերացիան:

1962 – Ուգանդան անկախացել է Միացյալ Թագավորությունից։

1967 – վախճանվել է լատինաամերիկյան հեղափոխական, Կուբայի հեղափոխության կոմենդատ Չե Գևարան:

1967 – վախճանվել է ֆրանսիացի գրող Անդրե Մորուան:

1974 – ստեղծվել է Համաշխարհային փոստային միությունը։

2006 – Հյուսիսային Կորեան իրականացրել է իր առաջին միջուկային փորձարկումը:

2008 – մինչև 6150 կմ հեռավորությամբ Երկիր մոլորակին է մոտեցել «2004 TS26» աստերոիդը. դա համարվում է Երկրին ամենամոտ գտնված աստերոիդը։

2010 – վախճանվել է ֆրանսիացի տնտեսագետ, տնտեսագիտության ոլորտում Նոբել յան մրցանակի դափնեկիր Մորիս Ալլեն:

2019 – սկսվել է Թուրքիայի ռազմարշավը դեպի Սիրիայի հյուսիս, գործողությունը կոչվել է «Խաղաղության ակունք»։

2023 – սկսվել է Գազայի հատվածի բլոկադան Իսրայելի կողմից:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Issues the First in Armenia Perpetual Bonds Team Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three YearsApply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMDEuromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “B” with a “stable” prospectA Brand-New Section on Idram&IDBankSeveral real and profitable offers ahead of Black Friday: IDBank and IdramAraratBank Joins Social Impact Award 2025 Summit in LjubljanaIDBank issued the 1st tranche of bonds of 2026Ucom Supports the Development of Space Engineering in Armenia Prioritizing Information Security: IDBank and Idram Support APOCALYPSE CTF 2025IDBank's Representative, Innesa Amirbekyan Appointed Co-Chair of the ICC Banking Commission Task Force on GuaranteesUcom General Director Ralph Yirikian Awards Certificates to Participants of Cybersecurity Training Course Acba and Proparco mark one year of partnership, strengthening rural financing and Armenias’s economic resilienceAraratBank and Arca's joint campaign has endedIDBank: A Pioneer of Digital Banking and Innovation in ArmeniaGRAWE Group and C-Quadrat Investment Group have announced plans to acquire 100% of LIGA Insurance Company in Armenia Ucom Supports the Annual “Capture the Flag 2025” Cybersecurity Competition Financially Literate with Idram and IDBank: Next Stop – Nairi CampIdram received a permit to establish and operate the Armenian payment and settlement QR system IdramNetUcom Completes the Deployment of its 5G Network Across All Cities of Armenia