Yerevan, 27.October.2025,
00
:
00
BREAKING


Խանգարում են կուսակցություն բացել, առաջարկել են՝ «բրասլետը հանել», միայն թե հեռանա Հայաստանից. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դեռ ամիսներ առաջ հայտնի դարձավ, որ «Arthur brothers»-ի եղբայրներից Արտակ Սարգսյանը որոշել է քաղաքական գործունեություն ծավալել և կուսակցություն է հիմնում։ Մեր ունեցած տեղեկություններով, նրան խոչընդոտում են դա անել։ Նշենք նաև, որ Արտակ Սարգսյանը ներկայում տնային կալանք է կրում։ Մի շարք հարցերի մասին զրուցեցինք նրա հետ։ Վերջինս նշեց՝ քրեական գործը նախաքննության փուլում է։ «Առավելագույն ժամկետը մեկ տարի էր, բայց վարույթն իրականացնող մարմինն արդեն 3-րդ անգամ ժամկետը կասեցրեց։ Համարյա մեկ տարի վեց ամիս է, ինչ նախաքննությունն ընթանում է։ Օրերս նոր նամակ ստացա, որ էլի չորս ամսով կասեցնում են ժամկետը։ Իրավունք ունեն մինչև 2 տարի կասեցնել»,«Փաստի» հետ զրույցում ասում է Սարգսյանը։ Ընդգծում է՝ սրա հիմնական պատճառն իրեն փողոցային պայքարից հեռու պահելն է, ճնշումներն են։ «Երբ վարչական հսկողության տակ էի, ժամանակ առ ժամանակ մարդ էին ուղարկում՝ ասելով, թե այս իրավիճակը, կարգավիճակը քո դուրը գալի՞ս է։ Ասում էին. «Արի, դու հրաժարվիր քաղաքական հայացքներիցդ, բրասլետը հանենք, գնա քո Քենիան, առոք-փառոք ապրում էիր, ի՞նչ գործ ունես այստեղ»։ Հիմա ստեղծում են մի իրավիճակ, որ Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելը վտանգավոր է։ Ասում են՝ թող, մենք մեր գործն անենք, ի՞նչ գործ ունես, բայց ո՞ւմ թողնես հայրենիքն այսպես վտանգված»,-նշում է մեր զրուցակիցը։

Անդրադառնալով մեղադրանքներին՝ ընդգծում է. «Առաջինը ստանդարտ՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու մեղադրանքն էր։ Զենքը չկարողացան տանը դնել, մեր ընտանիքի անդամները հեռախոսներով խուզարկությունը նկարում էին։ Հետո փոխեցին մեղադրանքները։ Դրանցից մեկն երկիր ապօրինի մուտքի մեղադրանքն է։ Հիմնավորում են, որ ստացել եմ անձնագրեր, սակայն ՍԷԿՏ համակարգում մուտք-ելք չկա։ Ասացի, որ անձնագիրը ստացել եմ դեսպանատներից, բերեք առաջին ձևը։ Իհարկե, չբերեցին, որպեսզի հունիսից հետո տնային կալանքը երկարի։ Ստիպված եղա ընտանիքիս ուղարկել տարբեր երկրներ, որտեղ հիշում էի՝ անձնագրերս դեռ կային։ Կան անձնագրեր, որոնք հանձնել եմ, կան, որ չեմ հանձնել, քանի որ վիզաների ժամկետը չէր լրացել։ Իմ անձնագրերը բերեցին, ներկայացրեցին դատավոր Մասիս Մելքոնյանին։ Նույն ստորագրությունը և կնիքը, որ կա առաջին ձևի մեջ, դրվում է անձնագրի մեջ։ Հին անձնագրի սերիան դեսպանը կտրում է, կպցնում առաջին ձևին, անձնագրի վրա գրում է. «Անձնագիրը չեղարկվել է, բայց վիզաները դեռ ակտիվ են»։ Այդ ժամանակ Մասիս Մել քոնյանը տնային կալանքը փոխեց վարչականի, և մեզ թվաց, որ այդ մեղադրանքը «դուրս եկավ», մնաց փողերի լվացումը։ Այս մասով էլ մեկնաբանեմ։ Հանդիսանում եմ Քենիայում հատուկ ջոկատի ստեղծողը, փոխոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ։ 2004 թվականին ձերբակալել էինք կոկաինի մեծ խմբաքանակ։ Վճռաբեկ դատարանը կայացրեց իր վճիռը, բողոքարկման այլ կառույց չկար, առաջարկեցի վերացնել այդ խմբաքանակը։ 12 դեսպանատան, այդ թվում՝ ԱՄՆ-ի և Անգլիայի ներկայացուցիչներ էին ներկա դրա ընթացքին։ Սկսեցինք կրեմատորիայում այրել դա, եկավ ընդդիմության ղեկավարը՝ իմ նախկին թիմակիցը, հետագայում՝ իմ թշնամին, և ասաց, որ սա կոկաին չի, մենք փոխել ենք։ Այրումը կանգնեցրինք, ԱՄՆ դեսպանը կատալիզատոր բերեց։ Խմբաքանակից իրենց ցանկությամբ վերցնում էին, դնում կատալիզատորի մեջ, դառնում էր մանուշակագույն, այրում էին։ Այդ գործողությանը ներկա էր ՄԱԿ-ի թմրադեղերի և հանցագործությունների բաժնի ղեկավարը և ՄԱԿ-ի այլ ներկայացուցիչներ, որոնք այրումից հետո մեզ տվեցին շնորհակալագրեր, գովասանագրեր։ Նույնը՝ դեսպանատների կողմից։ Ընդդիմության ղեկավարը գնաց մի թերթի խմբագրություն, որը փակել էինք միջցեղային թշնամանք հրահրելու պատճառով, այն պատկանում էր նախկին նախագահին, որին գահից «շպրտել» էինք և հաղթել ընտրությունները, և, ժողովրդի լեզվով ասած՝ երկու «աբիժնիկ» տպեցին մի հոդված, որ «Արթուր եղբայրները» փոխել են կոկաինը։ Այդ հոդվածը քննադատության արժանացավ նույնիսկ ՄԱԿ-ի կողմից։ Թերթն արձագանքեց, թե հարցազրույց է եղել, խոսքի ազատություն է, մարդը կարծիք էր հայտնում։ Թեման փակվեց։ Մեր մասին դրական նյութերի կողքին, թե ինչպես են Քենիայում «Արթուր եղբայրները» ներդրումներ բերել, ինչպես են Մոմբասայի նավահանգիստը կառուցել և այլն, որոնումների արդյունքում ի հայտ է գալիս նաև այդ հին հոդվածը։ Քննիչները վերցնում են դա և մեղադրում՝ ասելով, որ այն ժամանակ իբր կոկաինը վաճառել ենք, վերածել կրիպտոարժույթի։ Նույն հոդվածի սկզբում ասվում է՝ իրենք 6 եղբայր են, ամեն եղբայրը աշխարհի մի տեղում մի գործ է անում, բայց մենք իրականում 3 եղբայր ենք։ Դատի ժամանակ դատավորին ասացի՝ պարո՛ն դատավոր, այն երեք եղբայրս հանցագործ են, բռնեք, բերեք, ես էլ ցուցմունք տամ։ Քննիչը ոտքի կանգնեց, ասաց՝ մենք չենք դա ասել, այլ այնտեղի ընդդիմության ղեկավարը, գիտենք, որ երեք եղբայր եք։ Հենց դա էի ուզում լսել և իրենց ասացի՝ այդ ինչպես է, որ նույն հոդվածի մի մասն ասում եք՝ սուտ է, ձեզ ձեռք չի տալիս, երկրորդ մասը ձեզ ձեռք է տալիս, դրանով ուզում եք ինչ-որ վարույթ հարուցել։ Մեկ տարի է՝ ժամկետը կասեցնում են՝ ասելով, որ հարցումներ են ուղարկել մի քանի երկիր, որտեղ մենք եղել ենք։ 72 երկրում եղել եմ, 14 երկրում ունեմ տարբեր տեսակի գործունեություն։ Ուղարկել են հարցումներ Օման, Քենիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Ռուսաստան, ասում են՝ մինչև այս երկրներից պատասխան չստանանք, չենք կարող իմանալ՝ գործը փակե՞լ, թե՞ չէ։ Այս երկրներից պատասխան կստանան, կասեն, որ ուրիշ երկրներ պետք է հարցումներ ուղարկեն։ Իրենց հիմնական նպատակը բռնաճնշումներն են»,-նշում է մեր զրուցակիցը։

Սարգսյանը ցանկանում է նաև կուսակցություն բացել, իշխանությունն այս հարցում նրան խանգարում է։ «Իմ փաստաթղթերը՝ ID-ն, բանկային քարտերը, հեռախոսները, հեռախոսների համարները չեն տալիս, ձերբակալության ժամանակ դրանք վերցրել են։ Միջնորդություն է ներկայացվում՝ տվեք ID-ն, քանի որ կուսակցություն եմ բացում, պետք է հայտարարագրվել, տվեք բանկային քարտերս, որպեսզի իմ հաշիվներից կարողանամ օգտվել։ Ի դեպ, հաշիվներիս վրա կալանք կամ արգելք չկա, բայց քարտերս չեն տալիս, ասում եմ՝ տվեք հեռախոսներս, հեռախոսներիս չիպերը, որպեսզի կոնտակտներիցս օգտվեմ։ Դատական նիստերն ամբողջությամբ կատակերգություն են»,-ասում է Սարգսյանը։ Խնդրահարույց հարցերը քննարկման առարկա կդառնան ավելի ուշ, քանի որ վերջինս չի ցանկանում, որ իրեն մեղադրեն գործի ընթացքին խոչընդոտելու մեջ։ «Իրենց գործողություններով նրանք ցույց են տալիս, որ ինձ պատժում են»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

Suren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security SystemThe Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of CooperationUcom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6GAraratBank and Teach For Armenia Sign Memorandum of CooperationThe Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludesIDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and YouthSIA 2025 Award Ceremony Held under AraratBank SponsorshipRenovation Loans, Fast and Affordable with IDBankAraratBank Joins ArcaQRNature in the Language of Music: IDBank as Main Partner of the “Symphonic Forest” ConcertUcom Is the Platinum Partner of the Silicon Mountains 2025 SummitDekavva Foundation Signs Partnership Agreement with Gegharkunik Regional AdministrationWith the Financing of IDBank, the Village of Svarants Will Have a Kindergarten: The “Side by Side” Program ContinuesDigiTec 2025: Armenia’s Biggest Tech Event Promises Nonstop Surprises5,019,829 AMD to “Moonq” Technoschool: “My Forest Armenia” is the October’s BeneficiaryHow to Use the Rate.Trading PlatformTrip to Zanzibar, iPhone 17 and Other Prizes – Special Offer from AraratBank and ArcaFinancially Literate with Idram and IDBank: A Meeting at the Hayordi CampEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.Ameriabank Joins FinTech Armenia Association as a Founding MemberWith Ucom’s Support, the 13th International Environmental Festival “SunChild” ConcludesSIA 2025 Awards Ceremony to take place Under AraratBank sponsorship The International Chess Tournament Sponsored by AraratBank is Officially Underway Idram is now available in ONEX