Քաղաքականությունը դարձել են ինքնահաստատման միջոց՝ մարդկանց ցավի ու ապագայի հույսի հաշվին․ Աննա Կոստանյան
BLOGԱննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Այս երկրում քաղաքական դերակատարներն իրենք իրենցից կուռքեր են «շինել» և հրամցրել տասնամյակներով տանջված ժողովրդին՝ ամեն հատվածին համապատասխան, և այդ ինքնակերտ կուռքերով շարունակաբար մոլորեցրել ուղիղ ճանապարհից։ Քաղաքական դաշտը պիտի լիներ պրոֆեսիոնալիզմի, մտքի ու պատասխանատվության մրցավայր, սակայն ապականվել է հենց այս անձնավորված քաղաքական կռապաշտությամբ։ Թե նախկինը, և թե ներկան ոչ մի կերպ դուրս չեն գալիս իրենց իսկ ստեղծած սահմանափակ ու քառակուսի պատկերացումների շրջանակից. որքա՞ն կարելի է մերժել իրականությունը, խուսափել հաշվարկված լուծումներ ու բանաձևեր առաջարկելուց։ Չե՞ք հասկանում, որ այլևս անհնար է շաբլոն, վերացական, ցրողական ձևակերպումներով կերակրել հոգնած ու զզված ժողովրդին։

Քաղաքականությունը դարձել են ինքնահաստատման միջոց՝ մարդկանց ցավի ու ապագայի հույսի հաշվին։
Նայում եմ կողքից, լսում բոլորին ու միշտ գալիս եմ միևնույն եզրակացության. ամենախորը ու անհաղթահարելի բարդույթը եղել ու շարունակում է մնալ մարտնչող մեծամտությունը, որ անզգամ եւ պնդաճակատ ձևով ներսից քայքայում է բոլորիս՝ խանգարելով գիտակցել ընդհանուր պատասխանատվությունը և ինքնագոյատևման հրամայականը։
Բոլոր հնարավոր ու անհնար ժամկետները սպառել ենք, ինչ հնարավոր էր, կորցրել ենք, վաղուց ժամանակն է վերադառնալ բանականության դաշտ և դրսևորել իսկապես պետական մտածողություն, եթե իհարկե դրա գիտակցումը կա։ Այլևս գաղափարական ընտրության հնարավորություն չունենք, միայն գոյության իմպերատիվ պահանջ կա՝ կամք ենք ցուցաբերում, հավաքական պատասխանատվություն ստանձնում և վերականգնվում՝ հրաժարվելով տգետ մեծամտությունից, կամ կորցնում ենք պատմական իրավունքն անգամ խոսելու ապագայի մասին։ Երրորդ ճանապարհ չկա...
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...