Առաջին անգամ «Հայ Ֆեստ»-ի շրջանակներում ներկայացումը կցուցադրվի ուղղահայաց բեմում՝ պատի վրա
CULTUREՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր երեկոյան՝ 20.00-ին, Հանրապետության հրապարակում, նախկին ԱԳՆ շենքի վրա, Նիդեռլանդների Bench Theatre-ը առաջին անգամ «Հայ Ֆեստ»-ի շրջանակներում կներկայացնի պար պատի վրա: «Երևանի համար սա աննախադեպ փորձ կլինի»,-նշում է փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը:
«Խորքային Տարածություն» տպավորիչ ուղղահայաց պար է, որն իրականացվում է պատի վրա, որտեղ բեմը դառնում է ուղղահայաց հարթությունը։ Ներկայացումը ներառում է հետադարձ շրջադարձեր, նրբագեղություն, ուժ և զուգընկերային աշխատանքի վառ դրսևորումներ։
Բեմադրության ռեժիսորը Ռեյչել Մելիեֆն է:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մեկնարկել է «Հայ ֆեստ» թատերական միջազգային փառատոնը:
Փառոտոնի բացման արարողությանը ներկա էր նաև Tert.am Life-ը:
Փառատոնը կամփոփվի հոկտեմբերի 8-ին:

Հետևեք մեզ՝ այստեղ



