Macan-ը կկարողանա թողարկել նոր երգեր նույնիսկ բանակում ծառայելիս
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռեփեր Անդրեյ Կոսոլապովը, հայտնի որպես Macan, բանակում ծառայության ընթացքում կարող է շարունակել ստեղծագործական գործունեությունը և թողարկել նոր երգեր։ Այդ մասին «Абзац» պորտալին ասել է Ռազմական փաստաբանների կոլեգիայի նախագահ Վլադիմիր Տրիգնինը։
Փաստաբանի խոսքով՝ ծառայությունը չի խոչընդոտի արտիստի կարիերային․ «Գոյություն ունեն հատուկ ստորաբաժանումներ, որոնք զբաղվում են մշակութային գործունեությամբ․ նրան կարող են ուղարկել այնտեղ։ Այդ կերպ նա կկարողանա գրել երգեր և դրանք փոխանցել քաղաքացիական վստահելի անձանց՝ հրապարակման համար», — նշել է Տրիգնինը։
Ավելի վաղ մամուլում հաղորդվել էր, որ ռեփերը ենթադրաբար անտեսել է վեց զորակոչի ծանուցագիր, ինչի հետևանքով դարձել է քրեական գործի մասնակից։ Հայտնի է, որ Կոսոլապովը հոկտեմբերի 6-ին մեկնել է պարտադիր զինվորական ծառայության։
Հետևեք մեզ՝ այստեղ



