ԶՊՄԿ-ի հովանավորությամբ Ծաղկաձորում կայացավ Հայաստանի հանքարդյունաբերական երկրորդ միջազգային ֆորումը
SOCIETYՀայաստանի հանքարդյունաբերական ֆորում - 2025
Հոկտեմբերի 3–4-ը Ծաղկաձորում կայացավ Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2025 -ը ( Mining Armenia Forum)։
Արդեն երկրորդ տարին ԶՊՄԿ-ն Ֆորումի գլխավոր հովանավորն է, իսկ այս տարի այդ պատասխանատվությունը կիսել է Lydian Armenia ընկերությունը։
Ոլորտի աճող կարևորությունն ընդգծվում է այն հանգամանքով, որ ֆորումի կազմակերպմանը միացել են ամենատարբեր ոլորտների ընկերություններ։
Այսպես, ֆորումի հովանավորն է նաև Ameriabank CJSC-ը, գործընկերներն են՝ @kpmg.armenia , Grant Thornton Armenia , BDO Armenia , Komatsu Mining , @NorGeo և @Mendia Resources ընկերությունները։
Ֆորումին մասնակցել են ավելի քան 10 երկրներից ոլորտի միջազգային փորձագետներ և հյուրեր։ Բացմանը խոսքով հանդես եկավ ՀՀ վարչապետը, քննարկումներին մասնակցել են կառավարության անդամներ, համայնքների ղեկավարներ, հայաստանյան գիտական, կրթական, հասարակական ու ոլորտային կազմակերպությունների փորձագետներ։
Ֆորումի կառուցվածքում ընդգրկված էին պանելային քննարկումներ, ելույթներ, հետազոտություններ։ Կայուն զարգացման խնդիրներին նվիրված հատվածի շրջանակներում կայացավ ԶՊՄԿ կայուն զարգացման զեկույցի հրապարակումը։
Ներկայացվեցին մի քանի խորքային հետազոտություններ՝ ոլորտի տնտեսական ազդեցության և իրավական ու ներդրումային խնդիրների վերաբերյալ։ Քննարկվեցին նաև տարածաշրջանային համեմատություններ, համայնքների հետ հարաբերությունների և վստահության խնդիրները, կայուն զարգացման առաջնահերթությունները և միջազգային նորագույն միտումները։
Միջազգային փորձագետները ներկայացրեցին ոլորտի նորագույն միտումները, խնդիրների ընդհանրությունները և լուծումները։
Ֆորումի շրջանակներում ստորագրվեց հուշագիր՝ Հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջև։
Հայաստանում COP 17-ի անցկացմանն ընդառաջ Mining Armenia Forum-ը հայտարարեց հանքարդյունաբերության ոլորտում կենսաբազմազանության պահպանությանն ուղղված ծրագրի մրցույթ։
Ջոն Հոբբսի անվան մրցանակը կհանձնվի արդեն հաջորդ տարվա ֆորումի ընթացքում, իսկ տարվա ընթացքում հանքարդյունաբերական ընկերությունները և հասարակական, գիտական ու կրթական տարբեր կառույցներ կարող են ներկայացնել իրենց ծրագրերը։
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom
3
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
4
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum
5
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner



