Yerevan, 01.May.2026,
00
:
00
BREAKING


«Հիմա, երբ թոռնիկիս անունն եմ տալիս, կարծես նաև իմ Հակոբին կանչեմ». Հակոբ Քարտաշյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ չարաճճի, անհանգիստ, բարի, ազնիվ երեխա էր Հակոբս։ Նոր-նոր սկսել էր խոսել, ինձ «մամանիկ» էր կանչում։ Վառարանով էինք այն ժամանակ տունը տաքացնում։ Ցախանոցից փայտը բերում էր տուն, երկու տարեկան էլ չկար։ Մեկ էլ դռան մոտ կանգնած բղավում էր. «Մամանի՛կ, բաց դուռը»։ Դուռը բացում էի, փայտերը ձեռքին կանգնած էր։ Շատ աշխատասեր էր, հիմա իր աշխատասիրությունը փորձում եմ գտնել շրջապատի երեխաների, նաև թոռնիկներիս մեջ։ Մանկության տարիներին իրեն չարաճճիությունն էր բնորոշ, դրա պատճառով կարող էր փորձանքի մեջ հայտնվել։ Բայց հետո հասունացավ, կարծես լրիվ ուրիշ մարդ լիներ՝ զուսպ, հավասարակշռված»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Մանուշակը՝ Հակոբի մայրիկը։ Հակոբը ծնունդով Արագածավան համայնքից է։ Այստեղ դպրոց է հաճախել։ Մայրիկն ասում է՝ սովորելու հետ սեր չուներ, բայց շատ պարտաճանաչ էր. «Երեխաներ կան, որոնց ստիպելով են դպրոց ուղարկում, բայց Հակոբը միշտ առավոտյան արթնանում էր, հագնվում և գնում դպրոց։ Իր համար յուրահատուկ առարկա էր ֆիզկուլտուրան, դա էլ՝ երևի իր շարժունությամբ պայմանավորված»։

2015 թվականին Հակոբի ընտանիքը որոշում է տեղափոխվել Գերմանիա։ «Դպրոցն այդ ժամանակ դեռ չէր ավարտել։ Նա այնտեղ ընդհանրապես չհարմարվեց։ Անընդհատ մտածում էր Հայաստան վերադառնալու մասին, ասում՝ սխալ բան արեցինք, որ եկանք այստեղ։ Եվ նա պատճառ դարձավ, որ վերադարձանք Հայաստան։ Այդ ընթացքում, երբ Գերմանիայում էինք, հայրիկի հետ աշխատում էր։ Շինարարության մեջ արդեն բավականին լավ հմտություններ ուներ։ 2019 թվականի սեպտեմբերին վերադարձանք Հայաստան։ Իրեն անգամ ծանուցագիր չէր էլ եկել։ Գնաց Թալին՝ զինկոմիսարիատ, թե իմ տարեկիցներն արդեն վերադարձել են, ես էլ պետք է գնամ։ Իրեն ծանուցագիրը չէին տալիս, ասում էին՝ սպասիր, կուղարկեն։ Բայց համառեց՝ իմ ծանուցագիրը տվեք, շուտ գնամ, պարտքս տամ։ Շատ ազնիվ ու պարտաճանաչ էր»։

2020 թվականի հունվարի 28-ին Հակոբը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության։ Ծառայում էր Եղնիկներում։ «Վստահաբար, դժվարություններ ևս եղել են, բայց միակ խնդիրը, որի մասին լսել ենք Հակոբից, ջրի խնդիրն էր։ Իր ծառայության ընթացքն էլ համընկավ կարանտինի հետ, չկարողացանք իր մոտ գնալ, չկարողացա իրեն որևէ բան ուղարկել, մի պահ թույլատրվեց, իրեն քաղցր ուղարկեցի։ Ասում են՝ զենքերը սարերի վրա էին, հսկում էին դրանք։ Տղաներն են պատմել՝ այնքան հոգնածություն կար Հակոբի մոտ։ Երեք ամիս սարերում էին, երբ զանգահարում էի, ասում էր՝ զենքերն ենք հսկում։ Ականանետ զենքին էր տիրապետում, հաշվարկներ անում։ Դեռ նախքան պատերազմը միշտ հարցնում էր մեզ. «Մա՛մ, պա՛պ, եթե պատերազմ լինի, առաջինն այդ զենքերն են թիրախավորում, ուրիշ զենք խնդրե՞մ»։ Մենք էլ իրեն ասացինք՝ չէ, մի փոխիր զենքդ, ծառայիր։ Թե մեր մտքով ինչ անցավ, դա էլ չգիտեմ»։

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ «Երեք օր իրենից ընդհանրապես զանգ չենք ստացել, բայց սիրտս մի տեսակ հանգիստ էր, զգում էի՝ ողջ է, իրեն ոչինչ չի եղել։ Հետո զանգեց. «Մա՛մ, ես կամ, մեր հետի տղաներից զոհեր ունենք։ Սարսափելի տեսարան էր, մեծ թվով զորք լցվեց անտառը, հույս չունեինք, որ կփրկվենք»։ Քյոխն իրենց հրամանատարն է եղել, ասաց՝ նա մեզ օգնեց, իր շնորհիվ եմ ողջ մնացել։ Մի տեսակ հանգստացանք։ Ավելին ասեմ՝ սկզբում այդ վախերը չկային, բնականաբար, գիտես, որ պատերազմ է, ինչ է կատարվում։ Բայց որքան պատերազմը շարունակվում էր, այնքան վախերս ավելանում էին։ Հակոբս շարունակում էր մեզ հանգստացնել։ Իր զինակից ընկերներից մեկի հայրն Արցախում էր, իրենց մոտ։ Երբ Հակոբի հեռախոսն անհասանելի էր, զանգահարեցի իրեն։ Ասաց՝ ծանր օր ենք ունեցել, Հակոբը հանգստանում է, արթնացնե՞մ, թե՞ քնի։ Ես թույլ չտվեցի, որ արթնացնի, ասացի՝ երբ կարթնանա, թող այն ժամանակ զանգի, ձայնը լսեմ։ Մի քանի րոպե հետո զանգեց, ձայնս լսել էր։ Ուզում էր ինչ-որ բան պատմել, թույլ չտվեցի, որ հանկարծ իր տեղը չֆիքսեին։ Հիմա այնքան եմ ափսոսում. այդպես էլ չիմացանք, թե ինչ էր ուզում ասել։ Էլի մի քանի օր անցավ, զանգեց. «Մա՛մ, պա՛պ, առաջ ենք շարժվում, տեղը փոխում ենք, կարող է կապ չլինել, իմ զանգին չսպասեք, չեմ կարող զանգել»։ Իր հետ կապ չկար։ Կրկին զանգեցինք իր զինակից ընկերոջ հայրիկին։ Հակոբս պատասխանեց զանգին։ Լաց էի լինում, Հակոբս ասաց. «Մա՛մ ջան, ինչի՞ ես լացում, դու մեզ պիտի «դուխ» տաս»։ Դա մեր վերջին զրույցը եղավ։ 25 օրվա ընթացքում երևի յոթ-ութ օր ենք իր ձայնը լսել, մնացած ժամանակ լռություն էր։ Նորություն չունեինք Հակոբիցս։ Հիշում եմ՝ մի անգամ պատերազմի ժամանակ ասաց. «Մա՛մ, ինչ եղավ, եղավ, ինձ համար միևնույնն է»։ Երևի այնքան նեղություն, դժվարություն էր տեսել։ Ամեն զանգելուց ասում էր՝ այնքան հոգնած եմ։ Անընդհատ խրամատ էին փորում»։

Հոկտեմբերի 21-ին է անմահացել Հակոբը։ «Չեմ մոռանում, որ երբ լուր չունեի Հակոբից և արդեն անասելի անհանգիստ էի, տան դուռը բացեցի, և անշնչացած ծիտը տան շեմին ընկած էր։ Նույն պահին զգացողություն ունեցա՝ Հակոբիցս վատ լուր է գալու։ Դա կարծես նշան լիներ»։

Հակոբի լուրը գյուղ է հասնում, բայց մայրիկից այն գաղտնի են պահում, հետո, իհարկե, հայտնում են բոթը։ Հակոբը շուտ է տուն «վերադառնում»։ «Իմ տղան ճանաչելի էր, իր մարմնին ոչինչ չէր եղել։ Վիրավորումը գլխից էր, աչքն էր վնասվել։ Նախքան պատերազմի սկսվելը տղես մի օր ասել է. «Պատերազմ պիտի լինի, ես էլ պետք է զոհվեմ»։ Ով ողջ էր մնացել, մեզ պատմեց դա։ Հիմա իր գերեզմանաքարի վրա այդ խոսքերն են գրված»։

Ապրելու ուժի մասին։ «Ես ու ամուսինս մեր թոռներով ենք սփոփվում։ Տղաս որդի ունեցավ, Հակոբ անվանակոչեց։ Սկզբում թոռնիկիս անունը, կարծես, չկարողանայի տալ, ծանր պահ էր, բայց հաղթահարեցի դա։ Հիմա, երբ թոռնիկիս անունն եմ տալիս, կարծես նաև իմ Հակոբին կանչեմ։ Երեխաները մեզ սփոփեցին»։

Հ. Գ. - Հակոբ Քարտաշյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Արագածավանի գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank