Վրաստանը կարողացավ պահպանել իր ինքնիշխանությունը. դասեր Հայաստանի համար
ANALYSISՎրաստանում իշխանությունը տապալելու փորձը ձախողվել է: Այս արձանագրումն արել է վարչապետ Իրաքլի Կոբախիձեն, անդրադառնալով հանգստյան օրերին Թբիլիսիում տեղի ունեցած իրադարձություններին: Նշենք, ՏԻՄ ընտրություններից հետո ընդդիմությունը, չհամակերպելով իր ստացած չափազանց սակավ ձայների հետ, փորձել էր գրոհ կազմակերպել պետական մարմինների ուղղությամբ: Ընդդիմության առաջնորդներից 5 մարդ ձերբակալվել է, բախումների ընթացքում վիրավորվել է 21 ոստիկան և 6 ցուցարար:
ՏԻՄ ընտրություններում «Վրացական երազանքը» ջախջախիչ հաղթանակ է տարել ընդդիմության նկատմամբ, իսկ դրանից հետո ընդդիմադիրները, որոնք բավական լավ պատրաստվել էին նման զարգացումների, փորձել են գրոհել նախագահական պալատը ընդհուպ: Պատրաստվել էր նաև իշխանությունը՝ հրաշալի իմանալով, որ ընդդիմադիր ուժերը, Եվրամիության աջակցությամբ, փորձելու են տապալել երկրի իշխանությունը, փաստացի: Վրաստանի գործող իշխանություններին հաջողվել է հերթական անգամ պահպանել երկրի ինքնիշխանությունը և թույլ չտալ անկայունության փորձերը:
Եվրամիությունն այժմ փորձում է խուսափել պատասխանատվությունից, իսկ պաշտոնական Թբիլիսին հայտարարել է, որ սպասում է Եվրամիության ներողությանը: Տևական ժամանակ արդեն Արևմուտքը բավականին լուրջ պատժամիջոցներով և ճնշումներով փորձում է իշխանափոխություն իրականացնել Վրաստանում, բայց այդ երկրի իշխանություններն ապացուցել են, որ կարող են պաշտպանել իրենց երկիրը տարբեր արևմտյան էքսպանսիաներից, այդ թվում նաև՝ վրացական արժեքների դեմ հարձակումներից: Ըստ էության, Վրաստանում կատարվողը հակադարձ է Հայաստանի իրողություններին, որտեղ գործող իշխանություններն իրենց են վերածվել Արևմուտքի խամաճիկի, և հանուն սին խոստումների նորարհավիրքներ են բերում սեփական երկրին:
Այս ամենի մեջ երևում է Արևմուտքի իրական երկդիմի ընթացքը: Միևնույն ժամանակ, Վրաստանում կատարվողը նաև հույս է ներշնչում, որ Արևմուտքին չի հաջողվի ծայրահեղ վիճակի բերել իրավիճակը Հարավային Կովկասում: Վրացական իշխանությունները նաև վճռական են ընդդիմադիր որոշ կուսակցությունների, այդ թվում՝ կալանավորված նախկին նախագահ Միխել Սահակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը արգելելու հարցում, նշելով, որ երկրի դեմ բոլոր գործողությունները համարժեք պատասխան են ստանում:
Սաթինե Վարդանյան



