Հորոսկոպ. հոկտեմբեր ամսվա աստղագիտական իրադարձությունները
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Աշնան կեսը մոտենում է, ինչը նշանակում է, որ ժամանակն է պարզել, թե ինչպիսին կլինի հոկտեմբեր ամսվա աստղագուշական տրամադրությունը: Սփոյլեր. մի՛ հետաձգեք, գործի անցեք, հաջորդ ամիս լավ ժամանակ կանցկացնեք։
Հոկտեմբերի 7-ին լիալուսին է: Սա այն ժամանակն է, երբ լույս են սփռում ամենախոցելի պահերը, և գագաթնակետին են հասնում ձեզ անհանգստացնող խնդիրները։
Հոկտեմբերի 7-ին Մերկուրին մտնում է Կարիճ՝ Կարիճներին և Ցուլերին դարձնելով ավելի շփվող: Կա հնարավորություն, որ այս նշանների ներկայացուցիչներից լավ լուրեր կստանաք կամ հաջողությամբ կավարտեք նրանց հետ գործերը։
Հոկտեմբերի 14-ին Պլուտոնը դուրս է գալիս հետադարձ շարժումից: Ամռանից ի վեր ձեզ հետ պահած բաները կշարժվեն առաջ: Սահմանափակող հանգամանքներում դիմադրությունն ու լարվածությունը կմեղմանան։
Հոկտեմբերի 21-ին նորալուսին է: Հիանալի ժամանակ է ցանկացած տեսակի նոր սկիզբների համար: Կլինի շատ էներգիա, ցանկություն և խթան՝ գործողություններ ձեռնարկելու համար: Օգտագործեք այս օրը և դրանից առաջ և հետո երեք օրերը՝ ինչ-որ բան սկսելու համար:
Հոկտեմբերի 24-ին Արևը մտնում է Կարիճի համաստեղություն։ Սկսվում է նոր շրջան, որի ընթացքում բոլոր հարցերի նկատմամբ ավելի խորը մոտեցումը կանհետանա, և մակերեսայնությունը կվերանա։ Հոգևորության և արդարության կարիքը կաճի։
Ձեր տրամադրությունը վերահսկելու համար օգտագործեք հոկտեմբերի լիալուսինը և նորալուսինը, եթե փոփոխություններ եք սպասում։ Հոկտեմբերն ավելի հանգիստ ամիս է նոյեմբերից առաջ, այնպես որ մի հետաձգեք որոշումների կայացումը։ Հետևեք այս սյունակին՝ առաջիկա իրադարձությունների մասին ավելին իմանալու համար։
Հետևեք մեզ՝ այստեղ



