Yerevan, 13.June.2026,
00
:
00
BREAKING


Ինչ են թաքցնում հայտնիները. Աստղային բարդույթներ (լուսանկարներ)

LIFE

Մի՞թե միլիոնավորների երկրպագության առարկա աստղերը կարծում են, թե բնությունն իրենց ինչ-որ բանից զրկել է: Գեղեցիկ, հաջողակ, հայտնի...կարող է թվալ, որ այլևս ցանկանալու բան չկա: Պարզվում է` նույնիսկ ամենահաջողակ «ամսագրերի շապիկների վրայի» աղջիկները դժգոհ են իրենց արտաքին տեսքից:Ձեզ ենք ներկայացնում նրանցից առավել հայտնիների բարդույթները: 

ԳՎԻՆԵԹ ՓԵԼԹՐՈՈՒ

Гвинет Пэлтроу

 Գեղեցկուհի և խելացի Գվինեթ Փելթրոուն ընդօրինակման իսկական առարկա է: Հաջողակ դերասանուհի, մոդել, առողջ կենսակերպի կողմնակից...ո՞վ կարող էր մտածել, որ բարեկազմ մնալ աստղին ստիպում են ավելորդ քաշի խնդրի հետ կապված  բարդույթները: Երկրորդ հղիությունից հետո Փելթրոուն բավականաչափ գիրացավ և երկար ժամանակ մարմնի նախկին կառուցվածքին վերադառնալու անհաջող փորձեր էր անում: Այդ ժամանակ դերասանուհին իսկական սթրես էր տանում, քանի որ հենց նրա անթերի մարմինն էր ժամանակին գերել Քրիս Մարտինին "Coldplay" խմբից: Զգուշանալով ամուսնուն հիասթափեցնելուց` աստղը խուսափում էր մերձեցումից, որի պատճառով քիչ էր մնում ամուսնալուծվեին, սակայն ֆիզիկական կանոնավոր ծանրաբեռնվածությունը և դետոքսը օգնեցին Գվինեթ Փելթրոուին կրկին երջանիկ լինել: Ինչպես հայտնի ասացվածքն է ասում` չկա չարիք առանց բարիքի. նախկին բարդույթը դերասանուհուն ոգեշնչել է և մղել առողջ սննդի մասին խոհարարական գրքեր գրելու: 

ՍՔԱՐԼԵԹ ՅՈՀԱՆՍՈՆ

Скарлетт Йоханссон

 Սքարլեթ Յոհանսոնը մոլորակի ամենացանկալի կանանցից է` շեկ մազեր, սեքսուալություն, հյութեղ շուրթեր և մեծ կուրծք. սրանք այն բոլոր ցանկալի որակներն են, որոնք խելքահան կարող են անել յուրաքանչյուր տղամարդու: Դերասանուհին, սակայն, դրանում համոզված չէ. նա դժգոհ է իր դեմքի օվալաձև լինելուց և ոտքերի երկարությունից` համարելով իրեն ամրակազմ: 

 ՔԵՅԹ ՄՈՍ

Кейт Мосс

Մոդելային կարիերայի սկզբում Քեյթ Մոսը շատ էր տառապում փոքր կրծքերի պատճառով. 90-ականների մնացած մոդելների ֆոնին երիտասարդ մանեքենուհին շատ վտիտ տեսք ուներ: Ինչ-որ մի պահ եղավ, երբ Քեյթը նույնիսկ որեշեց դիմել պլաստիկ վիրահատության: Արդյունքում Մոսի կերպարը բնորոշում են չափազանց նիհարությունը, հոգնած տեսքը, գզգզված մազերը, որոնք փոխեցին ներաձևության աշխարհը և ծնունդ տվեցին նոր թրենդի`  «կոկաինե շքեղություն» անվանումով: Այսօր սուպերմոդելը չի տառապում կազմվածքի հետ կապված բարդույթներից, իսկ երբ հասավ 40-ի սահմանագծին, նրա բարեմասնությունները դարձան ավելի փափուկ և կանացի, ինչպես նա երազում էր երիտասարդ ժամանակ: 

 ՎԻԿՏՈՐԻԱ ԲԵՔՀԵՄ

Виктория Бекхэм

 Ոճի չափանիշ, մոդել, դիզայներ և չորս երեխայի մայր Վիկտորիա Բեքհեմը բազմաթիվ կանանց համար ընդօրինակման առարկա և ոգեշնչման աղբյուր է, սակայն իրեն գեղեցկությանն առնչվող  հարցերում չի համարում կատարելություն: Երիտասարդ տարիներին նա այնքան մոլեգին կերպով էր պայքարում իր ավելորդ քաշի դեմ, որ արդյուքնում սկսեց անհարմար զգալ իր նիհարությունից: Վիկտորիայի երկրորդ բարդույթը կապված է ատամների հետ. դրանք իրեն ծուռ են թվում: Այդ իսկ պատճառով դիզայները լուսանկարներում երբեք չի ժպտում:  

 ՔՐԻՍԹԵՆ ՍՏՅՈՒԱՐՏ

Кристен Стюарт

 «Մթնշաղ» սագայի մեծ էկրաններ բարձրանալուց հետո գլխավոր դերակատարուհի Քրիսթեն Ստյուարտը դարձավ դեռահասների նոր կուռքը. աղջիկները ձգտում էին ամեն ինչում նրան նմանվել: Հանկարծահաս հռչակը, սակայն, Ստյուարտին չազատեց իր ականջների չափերի հետ կաված բարդույթից: Կյանքում և կադրում դերասանուհին նախընտրում է իր մեծ ականջները թաքցնել արձակ մազերի տակ:  

 ԲԵՅՈՆՍԵ

Бейонсе

 Բեյոնսեի կանացի բարեմասնություններին շատ կանայք են նախանձում: Փոփ դիվան, սակայն, կարծում է, որ երկար տարիներ պարերով զբաղվելու պատճառով նրա ոտքերը շատ զանգվածեղ տեսք ունեն: 

 ՈՒՄԱ ԹՈՒՐՄԱՆ ԵՎ ԿԼԱՈՒԴԻԱ  ՇԻՖԵՐ

Ума Турман

Клаудия Шиффер

Դերասանուհի Ումա Թուրմանը և սուպերմոդել Կլաուդիա Շիֆերը անհարմարավետություն են զգում իրենց բարձր հասակի պատճառով: Երկու աստղերին էլ նյարդայնացնում էին դպրոցական տարիներին: Տղամարդկանց հետ շփումներում ծագած խնդիրներից էլ չենք խոսում: 

 ՓԵՐԻՍ ՀԻԼԹՈՆ

Пэрис Хилтон

 It աղջիկ և բարձրաշխարհիկ երեկոների մշտական հյուր Փերիս Հիլթոնը չի կարողանում համակերպվել իր ոտքերի չափերի հետ. մոդելային` 173 սմ հասակ ունենալով` նա  հագնում է 44 համարի կոշիկներ: 

 ԹՈՄ ՔՐՈՒԶ

Том Круз

 Միլիոնավոր երկրպագուների բանակները չկարողացան վերացնել Թոմ Քրուզի` ցածր հասակի հետ կապված բարդույթը(170 սմ): Դերասանը գնում է ամեն քայլի, որպեսզի դա տեսանելի չլինի հասարակության համար. գնում է հաստ ներբաններով կոշիկ և համոզում խաղընկերներին` Նիկոլ Քիդմանին, Պենելոպե Քրուզին, Քեթի Հոլմսին իր կողքին գտնվելիս չկրել բարձրակրունկ կոշիկներ: 

 ՋՈՒԴ ԼՈՈՒ

Джуд Лоу

 Ջուդ Լոուի համար անհարմար կլիներ թերություններից բողոքելը: Այնուամենայնիվ, ինչպես խոստովանում է դերասանը, իդեալական արտաքինը միշտ չէ, որ իր օգտին է ծառայել: Նախքան տղամարդկային գեղեցկության օրինակ դառնալը` Ջուդը հաճախակի է մեղադրվել համասեռամոլության մեջ: Նուրբ դիմագծերը կինոպրոդյուսերներին թույլ չէին տալիս դերասանին լուրջ ընդունել, որը զգալիորեն սահմանափակում էր նրան դերերի ընտրության հարցում: 

 ԴԵՎԻԴ ԲԵՔՀԵՄ

Дэвид Бекхэм

 Տղամարդու ոճի չափանիշ և աշխարհի ամենասեքսուալ տղամարդկանցից մեկը` Դեվիդ Բեքհեմը, անհարմար է զգում իր ձայնի երանգից: Ժամանակին Բեքհեմի առաջին ժամադրությունն իր ապագա կնոջ` Վիկտորիայի հետ, տեղի ունեցավ միայն երրորդ փորձից հետո. ֆուտբոլիստն այնպես էր վախենում հիասթափեցնել սիրած աղջկան ճղճղան ձայնով, որ չէր համարձակվում խոսել նրա հետ: 

 

 

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future