Արևային վահանակները մինչև դարի կեսը կարող են ապահովել Եվրոպայի վերականգնվող էներգիայի մինչև 80 %-ը
ECONOMICSThe Guardian-ը, հղում անելով Լոնդոնի Քինգս քոլեջի նոր ուսումնասիրությանը, հաղորդում է, որ տիեզերքում գտնվող արևային վահանակները կարող են դարի կեսերին 80 %-ով նվազեցնել Եվրոպայի վերականգնվող էներգիայի կարիքը, գրում է gismeteo.ru–ն։
Մայրցամաքի ապագա էներգետիկ ցանցի մանրամասն համակարգչային մոդելի միջոցով հետազոտողները պարզել են, որ ԱՄՆ տիեզերական գործակալության՝ NASA-ի կողմից մշակված տիեզերական վահանակների համակարգը կարող է 15 %-ով կրճատել Եվրոպայի էներգիայի ծախսերը և ավելի քան 66 %-ով կրճատել կուտակման մարտկոցների անհրաժեշտությունը։
Գիտնականների աշխատանքը առաջինն է, որը գնահատում է տիեզերական արևային էներգիայի հնարավոր ազդեցությունը Եվրոպայի վրա։ Համակարգը հիմնված է հելիոստատիկ դիզայնի վրա. հայելիների նմանվող անդրադարձիչները հավաքում են արևի լույսը ուղեծրում և փոխանցում այն Երկրի վրա գտնվող ընդունող կայաններին, որտեղ այն վերածվում է էլեկտրաէներգիայի և մատակարարվում էլեկտրացանցին։
Էներգետիկ ցանցի համակարգչային մոդելը ընդգրկել է 33 երկիր և մոդելավորել է էլեկտրաէներգիայի պահանջարկը, արտադրությունը և կուտակումը՝ Եվրոպայի էներգետիկ կարիքները բավարարելու ամենաէժան տարբերակները որոշելու համար: Տիեզերական վահանակային համակարգի պոտենցիալ էներգետիկ հզորության վերաբերյալ NASA-ի տվյալների վրա հիմնված կանխատեսումների համաձայն, այն կարող է փոխարինել Եվրոպայի գետնի վրա հիմնված վերականգնվող էներգիայի աղբյուրների մինչև 80 %-ը:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]



