Yerevan, 26.June.2026,
00
:
00
BREAKING


Երգիչներ ու երգչուհիներ, ում բոլորը լսում են, բայց երբեք չեն խոստովանի

LIFE

Մենք բոլորս համացանցում բացառապես Մոցարտ ու Բիլի Հոլիդեյ ենք տարածում, վատագույն դեպքում vevo-ի հերթական հարյուր միլիոն դիտում ունեցող, էժանագին մաստակի արագությամբ համը կորցնող երգը, բայց բոլորս էլ «կմախքներ ունենք մեր պահարաններում»։ Հավատացեք, ձեր ճանաչած նույնիսկ ամենալուրջ մարդը ժամանակ առ ժամանակ համացանցում փնտրում է Անժելա Սարգսյանի մերկ լուսանկարները, և յութուբում Լիլիթ Հովհաննիսյանի անունը նրա մոտ մանուշակագույն տառերով է գրվում:)

Untitled

Ուզում եմ առանձնացնել երգիչների և երգչուհիների, ում բոլորը լսում են, բայց երբեք չեն խոստովանում։ Նրանք վատ չեն երգում, ամբողջովին մեր մենթալիտետի մեջ են, բայց նրանց լսելը «զապադլո» է։

Արմենչիկ


Արմենչիկ լսողը հին ոսկոր է։ Նա սիրել է Արմենչիկին, երբ վերջինս դեռ փոքրիկ թմբլիկ տղա էր, և հիմա էլ Արմենչիկի տեսահոլովակները յութուբում «աչքով են անում», երբ ուզում է հերթական անգամ լսել «Լուսնի սոնատը»։ Արմենչիկը բավական հզոր, մաքուր ձայն ունի և ռաբիս ոճի այն եզակի երգիչներից է, ում երգերում բացակայում է «մուղամ» ասվածը։  Նրա վերջին շրջանի երգերը, իհարկե, բոլորն էլ նման են իրար, և տեսահոլովակում կատարվող անցուդարձն ու կիսամերկ աղջիկները միշտ չէ, որ համապատասխանում են «անգին յար»-ի մասին երգերին, բայց նրա տեսահոլովակների դիտումների, մեկնաբանությունների քանակից երևում է, որ նրան լսողները, մեղմ ասած, քիչ չեն։

Լիլիթ Հովհաննիսյան

Նրան ծաղրում են, պայքարում են նրա դեմ, մինչև աքաղաղի կանչը 3 անգամ պնդում են, որ չեն լսում նրա երգերը, բայց մեկ է՝ լսում են  Լիլիթի երգերը միշտ չէ, որ խորը փիլիսոփայական  իմաստ են պարունակում, իր ունկնդրին կրթելու կամ հոգու նուրբ լարերին դիպչելու միտում ունեն. ավելի հեշտ կլինի ասել, որ ընդհանրապես իմաստ չեն պարունակում, ինչն էլ ավելի հեշտ է դարձնում դրանք լսելը, երբ ստիպված չես կենտրոնանալ բառերի վրա՝ երգի իմաստը հասկանալու համար, որովհետև այն պարզապես չկա, կարող ես ուղղակի միացնել background-ում և զբաղվել քո գործերով։

Մարտին Մկրտչյան

3

Մարտինի վիլվետի կոստյումները՝ կրծքին յուր անվան առաջին տառը խորհրդանշող մեծ M նշանով, հուշում են, որ չարժե միջավայրում գլուխ գովել, որ լսում ես նրա երգերը: Բայց գաղտնիք չէ, որ ծնունդների և հարսանիքների գլխավոր հիթերը նրանն են։ Եվ ոչ միայն հարսանիքներին, նրա երգերը դուրս են սահում քաղաքի՝ մգեցված ապակիներով արտաճանապարհային մեքենաների պատուհաներից, լսվում են բոլոր տաքսիներում և երթուղային տաքսիներում։

Արտաշ Ասատրյան

Արտաշի ոչ այնքան սպորտային տեսքը հուշում է, որ բուսակերները պետք է իրենց սերը թաքուն պահեն հասարակությունից, փոխարենը պետք է սովորել մի քանի երգի անուն, որոնք ստիպված կլինեն տալ ի պատասխան «ո՞րն է քո սիրած երգը» հարցին։ Չնայած քիչ չեն այն մարդիկ, ովքեր անթաքույց ընկնում են մելանխոլիայի գիրկն Արտաշի տխուր երգերից և ինքնամոռաց պարում նրա ուրախ երգերի տակ խնջույքներին։ Ինձ մոտ կոնկրետ Արտաշն ասոցացվում է խորովածի հետ, իսկ ինչպես գիտենք՝ հայերս խորոված շատ ենք սիրում, ինչն էլ միգուցե բացատրում է սերը նրա երգերի հանդեպ։

Սիլվա Հակոբյան

Սիլվայի անմեղ, մարզից եկած հասարակ աղջկա կերպարը չի թողնում լայն մասսաներին՝ գլամուրի ու պճնամոլության այս դարաշրջանում տարածեն նրա երգերը, հայտարարեն, որ նա իրենց սիրած երգչուհին է, կամ որ թեկուզ սիրում են նրա երգերը։ Այդ գործը կարծես ավելի շատ մնացել է ավագ սերնդի ուսերին, ովքեր իրենց աղջկա պես սիրում են Սիլվային և միտք չունեն անգամ ամաչելու դրա համար։

Աղբյուրը՝ Love My Soul

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference