Չարլի Քըրքն իր կյանքը զոհաբերեց ավանդական արժեքների համար. Պուտին
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ամերիկացի պահպանողական ակտիվիստ Չարլի Քըրքն իր կյանքը զոհաբերեց ավանդական արժեքների համար, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է РИА Новости-ն:
«Առաջին հերթին, ես ցավակցում եմ պարոն Քըրքի ընտանիքին և նրա բոլոր հարազատներին։ Մենք ցավում և կարեկցում ենք։ Հատկապես, որ նա պաշտպանեց հենց այս ավանդական արժեքները։ Ի դեպ, սրանք նույն արժեքներն են, որոնք Մայքլ Գլոսը եկել էր պաշտպանելու՝ զենքը ձեռքին։ Եվ նա իր կյանքը տվեց դրանց համար։ Նա իր կյանքը տվեց այստեղ՝ այս արժեքների համար պայքարում՝ որպես ռուս զինվոր, մինչդեռ Քըրքը իր կյանքը տվեց այնտեղ՝ Միացյալ Նահանգներում, բայց, ըստ էության, հենց այս նույն արժեքների համար պայքարում»,- ասել է Պուտինը Валдай միջազգային քննարկման ակումբի նիստում։
Ռուսաստանի նախագահը Քըրքի սպանությունը անվանել է «զզվելի չարագործություն»։
«Դա (Քըրքի սպանությունը - խմբ.) զզվելի վայրագություն է... Դա իսկապես զզվելի էր, սարսափելի»,- ասել է Պուտինը։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































