Արծվաբերդի անտառներում հայտնաբերվել է սնկի անհետացած համարվող տեսակ, որը կավե դարաշրջանի ռելիկտ է
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են․
«2025 թվականի սեպտեմբերին Հայհիդրոմետ ՊՈԱԿ-ի կենսաբազմազանության խմբի կողմից իրականացվող հերթական դաշտային աշխատանքների ընթացքում «Արծվաբերդ» անտառտնտեսության տարածքում գրանցվել է Battarrea phalloides սնկի տեսակը։
Այն ընդգրկված է ՀՀ կարմիր գրքում` որպես Անհետացած (EX – Extinct) տեսակ։ Մինչ այս հաշվառումը Հայաստանում հայտնաբերվել էր միայն 1915 թվականին Լոռու ֆլորիստական շրջանում՝ Ախթալայի շրջակայքում, սակայն նրա հերբարիումային նյութը չի պահպանվել։
Տեսակը նմուշառվել է հետագա հետազոտությունների համար:
Տարածքում առկա էր 5 առանձնյակ:
Ըստ հնէաբանական տվյալների՝ Battarrea phalloides սնկի տեսակը հանդիսանում է կավե դարաշրջանի ռելիկտ, որի վտանգման հիմնական պատճառը համապատասխան բիոտոպերի վերացումն է»։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































