Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Կոշտային և ֆոն դեր Լայենին՝ աջակցության համար
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կառավարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել․
«Կոպենհագենում՝ Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի շրջանակներում, տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։
Հանդիպման ընթացքում Փաշինյանը, նախագահ Կոշտան և նախագահ ֆոն դեր Լայենը քննարկել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության օրակարգը, մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը և տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները։
Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին, Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի արդյունքներին և «TRIPP» նախագծի իրագործմանը։ Այս համատեքստում, ընդգծվել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության կարևորությունը՝ որպես տարածաշրջանային համագործակցության և կայուն զարգացման կարևոր հենասյուն։
Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահները վերահաստատել են ԵՄ շարունակական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումների օրակարգին։ Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել աջակցության համար և կարևորել ԵՄ-ի հետ գործընկերության խորացումը»։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































