Yerevan, 01.May.2026,
00
:
00
BREAKING


«Ապրելու ուժ որդուս թողած անունը, պարզ ու խիզախ ապրած կյանքն է տալիս». սերժանտ Հայկ Պապյանն անմահացել է հոկտեմբերի 15-ին, տուն «վերադարձել»՝ չորս ամիս անց. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հայկը մեր առաջնեկն էր։ Բարի էր, անկեղծ, խելացի։ Իր բոլոր այն հատկանիշները, որոնք դրսևորվեցին նաև պատերազմի օրերին, մանկությունից էին գալիս։ Փոքր տարիքում խաղում էր տանկերով, զինվորիկներով, դրանք հիմա պահում, փայփայում եմ»,«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Անուշը՝ Հայկի մայրիկը։

Հայկը ծնվել է Տավուշի մարզի Բերդ քաղաքում, ընտանիքի երեք որդիներից մեկն է: Սովորել է Բերդ քաղաքի թիվ 4 հիմնական դպրոցում: «Հինգուկես տարեկանից է դպրոց հաճախել։ Դպրոցում սիրելի առարկա չուներ։ Գերազանց առաջադիմություն չի ունեցել, բայց այնքան պարտաճանաչ և զուսպ էր, որքան կարողանում էր, պատրաստ էր լինում բոլոր դասերին։ Անպատրաստ չէր գնա դպրոց ու դասերից չէր բացակայի։ Ընկերասեր էր։ Դասարանում ինը երեխա էին։ Հայկն ամեն անգամ ուսուցչուհուն և դասընկերներին հրավիրում էր մեր տուն։ Ուսուցչուհին չէր գալիս, բայց ընկերների հետ տուն էր գալիս։ Վառարանը դրված էր, պետք է ծիպուլ անեի, երբ կարտոֆիլը շերտերով դնում ես վառարանի վրա, նստեին, ուտեին, զրուցեին։ Բոլոր ընկերները հիշում են այդ օրերը, ասում՝ Անո՛ւշ տոտա, պետք է գանք ծիպուլ ուտելու։ Իրենց բոլորին շատ եմ սիրում, միշտ աշխատում եմ չհուզվել իրենց հետ շփվելիս։ Անչափ ուրախ եմ, որ բոլորն էլ վերադարձել են։ Քոլեջի ընկերներին էլ էր հրավիրում մեր տուն, նախապես հայրիկին զանգում էր, տաքսիով գալիս էին։ Իր ընկերասիրությունն ամեն տեղ է դրսևորվել»։

Դպրոցում սովորելուն զուգահեռ Հայկը հաճախել է նաև ըմբշամարտի։ Տասը տարեկանից մասնակցել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնություններին, միջազգային մրցաշարերի և գրավել պատվավոր հորիզոնականներ: Մայրիկի խոսքով, սպորտը շատ էր սիրում։ «Փոքր տարիքում շուտ-շուտ էր հիվանդանում, որոշեցինք իրեն սպորտի ուղարկել։ Արդյունքում շատ սիրեց ըմբշամարտը։ Ձեռքը կոտրվեց, վիրահատեցին, բայց դա իրեն չխանգարեց 2015 թվականին ընդունվել Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ։ Չորս տարի այդտեղ է ուսանել, բնակվել։ Իր ապագան նա սպորտի մեջ էր պատկերացնում։ Այդ հարցում էլ էր պարտաճանաչ, հետևում էր սննդակարգին, մարզվելու հստակ ժամանակացույցին, եթե անգամ տանն էր լինում։ Այդ տարիքի երեխա էր, բայց կարողանում էր ամեն ինչ ճիշտ կազմակերպել»։

Քոլեջը գերազանց ավարտելուց և մարզչի որակավորում ստանալուց հետո Հայկը ընդունվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի 2րդ կուրս՝ ազատ ոճի ըմբշամարտի բաժին: «Մինչև մենք տանից հասանք Երևան, նա քննությունն արդեն հանձնել էր։ Շատ ուրախ ինձ գրկեց՝ մա՛մ, ընդունվել եմ։ Անգամ ասաց. «Երեխա ժամանակ, որ լավ սովորեի, հիմա ավելի բարձր տեղերի կհասնեի»։ Ուզում էր, որ այդ սպորտաձևը Բերդում զարգանա. «Պետք է Բերդում մարզադպրոց ունենամ, բոլորի հետ անվճար պարապեմ»։ Բերդն իր համար մի ամբողջ աշխարհ էր»։

2019 թվականի հուլիսի 5-ին Հայկը զորակոչվել է ծառայության։ Վեց ամիս ծառայել է Արմավիրի ուսումնական զորամասում, այնուհետև տեղափոխվել Գորիսի N զորամաս: Հայկը եղել է սերժանտ, հետևակի մարտական մեքենայի (BMP) մեխանիկ-վարորդ: «Շատ գոհ էր իր ծառայությունից։ Առհասարակ, շնորհակալ մարդ էր։ Արմավիրի զորամասում իր երդմնակալության արարողությունից ուշացել էինք։ Հայկն աչքերով կարծես մեզ փնտրեր։ Գտավ, հայացքն այնքան հանգիստ էր։ Մեր լարվածությունն էլ թուլացավ։ 700 զինվորից երեքի ծնողներին շնորհակալական նամակ տվեցին, մեկը մենք էինք։ Երդմնակալության արարողությունից երկու ամիս անց պատվոգիր ստացավ։ Այդ տարի Նոր տարին տանը դիմավորեց։ Հետո արդեն գնաց Որոտան (Կուբաթլու), իրեն էլ չեմ տեսել։ Այնտեղի ծառայությունից էլ էր գոհ։ Սիրով էր ծառայում»։ Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Շատ ուշ-ուշ ենք իր հետ կապի դուրս եկել։ Պատերազմն սկսվելուց առաջ Ջրականի դիրքերում են եղել»։ Հայկը եղել է պատերազմի թեժ կետերում՝ Լալալայկա, Արա լեռ, Ասկերան, Կուբաթլու, Իշխանաձոր, Հավսլի-Սիրիկ-Տիլի և այլ դիրքերում: Մի քանի անգամ զինակից ընկերների հետ հայտնվել է շրջափակման մեջ, կարողացել են անվնաս դուրս գալ նաև Հայկի հնարամտության, շուտ կողմնորոշվելու և խիզախության շնորհիվ։

Սեպտեմբերի 27-ին իր տեխնիկայի պայթելուց հետո վիրավորվել է, բայց հիվանդանոցում չի մնացել և բարձրացել է դիրքեր՝ ընկերների մոտ: «Երբ իմացանք, որ վիրավորվել է, հայրիկն անմիջապես ճանապարհ ընկավ իր մոտ։ Հասել էր Գորիս, բայց Հայկն արդեն գնացել էր իր ընկերների մոտ։ Հայկս մեզ ոչինչ չէր պատմի, բայց նկար էին հրապարակել, այդպես իմացանք։ Ասացի՝ Հա՛յկ, նկարը տեսել ենք։ Այդպես էլ չընդունեց, որ ինքն է, ընկերներին ասել էր՝ թող մամաս չիմանա։ Միայն մեկ անգամ Լելե թեփեում վիրավորվելու դեպքի մասին հայրիկին էր պատմել։ Հարձակվել էին, լցվել խրամատը, նա դանակով պաշտպանվել էր, հարվածել հակառակորդին, վերջինս ընկել էր, իրեն հետևից կրակել էին, բայց իր հագին զրահաբաճկոն էր եղել։ Հրամանատար Վահագն Ասատրյանի խումբն այդտեղ տղաներից մի քանիսին կարողացել էր փրկել, մեկն էլ Հայկն էր եղել։ Մի քանի օր մնացել էին այդ խմբում։ Այդ դեպքը եղել է հոկտեմբերի 5-ին»։ Ծանր մարտերի միջով է Հայկն անցել, իսկ մայրիկի՝ մի քիչ հանգստանալու խնդրանքին արձագանքել է. «Մամա՛, բոլորս տղաներ ենք, բոլորս էլ մամաներ ունենք, պատերազմ է, ոչ մի հանգստանալ»։ «Հիվանդանոցներում իր զինակից ընկերներին հանդիպեցի, նրանք էին պատմում, թե մարտի դաշտում ինչ հերոսություններ է արել որդիս»։

Հայկն անմահացել է հոկտեմբերի 15-ին։ Այդ օրը թշնամու կողմից Ջրականի Հավսլի դիրքի գրավման ժամանակ մոտ 18 զինվորով մնացել են ռմբակոծության տակ։ «Տարբեր բեկորային վիրավորումներ ուներ, իր դաստակը չկար, կրծքավանդակին մանր բեկորային վնասվածքներ էին, հավանաբար նռնակն էր գործի դրել։ Միայն մեկ բան էր միշտ ասում. «Մա՛մ, նրանց ձեռքը չեմ ընկնի, հանգիստ եղիր»։ Ամեն ինչ շատ հստակ հասկանում էր, թե որտեղ է և ինչ կարող է լինել»։

Մայրիկն է ճանաչել Հայկին։ Նա համարվել է անհետ կորած մինչև դեկտեմբերի 18-ը: ԴՆԹ նույնականացման պատասխանն ընտանիքը ստացել է 2021 թվականի փետրվարի 22-ին: «Ատամների, վիրահատված ձեռքի ռենտգենները տարա իրենց մոտ։ Հագին զինվորական տաբատ էր, վերնահագուստը զինվորականի չէր։ Հետո իմացանք, որ մրսել են, գյուղի տներից մեկից հագուստ վերցրել»։ Մայրիկն ասում է՝ այդ օրերին հույսով սպասում էր որդուն։ «Հոկտեմբերի 16-ին ես ու հայրիկը գնացինք Գորիս, հետո՝ Ստեփանակերտ։ Ամուսինս փրկարար է, մի քանի օր շարունակ բոլորի հետ մտել է այդ տարածքներ և դուրս եկել։ Այնքան բան է տեսել»։

Մեր զրույցներում կարմիր թելով անցնում է Արցախը։ Մայրերը հավատում են՝ մի օր այցելելու են այն վայրերը, որտեղ հողին միախառնված է իրենց որդիների արյունը։ «Հավատում եմ, որ Արցախը հետ կվերցնեն, մենք էլ կգնանք ու կգրկենք այն հողը, որի համար մեր երեխաները պայքարել են»։

Ապրելու ուժի մասին։ «Ապրելու ուժ որդուս թողած անունը, պարզ ու խիզախ ապրած կյանքն է տալիս։ Կորուստս աննկարագրելի է, բայց իր խիզախությունը, ընկերներին մենակ չթողնելն ինձ սփոփում է։ Դա է ինձ ապրեցնում։ Նաև այն, որ իրեն հիշում են։ Անցած տարի քոլեջում մեծ մրցաշար կազմակերպեցին Հայկի հիշատակին։ Այս տարի Բերդի մարզադպրոցում մրցաշար կազմակերպեցին։ Հիշում են մեր երեխաներին, ապրեցնում նրանց նման միջոցառումների միջոցով, դա էլ է ծնողների համար սփոփանք դառնում»։

Հ. Գ. - Սերժանտ Հայկ Պապյանը ծառայության ընթացքում պարգևատրվել է «Լավագույն զինվոր-մարզիկ», «Հայոց բանակի գերազանցիկ», «Քաջարի մարտիկ» կրծքանշաններով։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից։ Հուղարկավորված է Բերդի գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank