Yerevan, 25.November.2025,
00
:
00
BREAKING


Ինչպե՞ս են ապրում մեր համաքաղաքացիները. եկամուտներ և ծախսեր

SOCIETY

Այս տարվա ամռանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում հայտարարել է, որ ապրիլին Հայաստանում միջին անվանական աշխատավարձը կազմել է 304.992 դրամ։ «ՀՀ 2024 թ. Պետական բյուջեի կատարման» մասին տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ Կառավարության ղեկավարը նշել է, որ 2018 թ. ապրիլին այդ ցուցանիշը կազմում էր 173.996 դրամ։ Այսինքն, աշխատավարձի միջին աճը, ըստ վիճակագրական տվյալների, Փաշինյանի կառավարման տարիներին կազմել է 130 հազար ՀՀ դրամ, կամ 70 %: Նույն շրջանում ընդհանուր գնաճը կազմել է 25 %:

Ըստ ՀՀ վիճակագրական ծառայության կայքի տվյալների ապրիլին միջին անվանական աշխատավարձը Հայաստանում կազմում էր 285.106 ՀՀ դրամ։ Հետագայում այդ թիվը հետզհետե աճել է՝ հուլիսին կազմելով 304.629 ՀՀ դրամ։ Գրանցված աշխատողների թիվը 2025 թ. ապրիլին Հայաստանում կազմել է 786.989 մարդ։ Ըստ վիճակագրական տվյալների, առավել բարձր աշխատավարձ մեր երկրում ստանում են ֆինանսական ոլորտի և տեղեկատվության ու կապի աշխատակիցները։ Երկու այս ոլորտների աշխատակիցների ամսական վարձավճարը գտնվում է 600.000 ՀՀ դրամի միջակայքում։ Մինչդեռ կրթության, առողջապահության և մշակույթի ոլորտներում աշխատավարձերը շարունակում են մնալ զգալիորեն ցածր՝ 170.000-220.000 դրամի սահմաններում։

Հասկանալու համար, թե ինչպե՞ս են մեր հայրենակիցները կարողանում հոգալ իրենց ծախսերը՝ մեր թղթակիցները փոքրիկ հարցում են անցկացրել Երևանի տարբեր վարչական շրջաններում և Կոտայքի մարզում՝ Աբովյան քաղաքում։

- Ես աշխատում եմ արագ սննդի ոլորտում որպես կառավարիչ՝ մենեջեր։ Օրական մենք սպասարկում ենք ավելի քան 200 քաղաքացիների։ Դա Երևանի կենտրոնում տեղակայված ճաշարան է, որտեղ ընդմիջման ժամերին մարդիկ արագ ճաշում կամ ընթրիք են անում, - մեզ հետ զրույցում ասաց Գագիկ Սահակյանը։

Գագիկը մոտ 30 տարեկան տղամարդ է։ Իր ներկայիս աշխատանքով զբաղվում է արդեն մոտ 8 ամիս։ Ասում է՝ աշխատանքը հետաքրքիր է, բայց նաև բարդ. տարբեր տեսակի մարդկանց հետ է շփվում և ստիպված է մշտապես հետևել իրենց ճաշարանում տիրող մթնոլորտին, կարգուկանոնին, մաքրությանը և դե իհարկե պատրաստվող սննդի որակին։

 - Դուք ասում եք, որ օրական մոտ 200 այցելու եք ունենում։ Կասե՞ք, թե ինչ են պատվիրում մարդիկ։

- Նրանք ընտրում են այն կերակրատեսակներից, որոնք նախապես պատրաստվում են մեր խոհարարների կողմից։ Մարդիկ վերցնում են սինիները, անցնում սրահով, վերցնում ինչ ցանկանում են, ցուցասրահի վերջում վճարում իրենց վերցրած սննդի համար և արդեն սրահում վայելում ուտելիքը։ Դա ինքնասպասարկման ձևով է իրականացվում։

- Իսկ կասե՞ք, թե միջինում որքա՞ն գումար են ծախսում ձեր այցելուները ճաշի և/կամ ընթրիքի համար։

- Միջինացված՝ 2500 դրամի սահմաններում։ Որպես կանոն դա ներառում է աղցան, հաց, ինչ-որ ճաշատեսակ՝ անպայման մսով ու ըմպելիք։ Գիտեք, մենք փորձում ենք օրվա մենյուն այնպես կառուցել, որ թեկուզ 1000 դրամով էլ, բայց մարդը կարողանա ոչ միայն կշտանալ, այլև բավարարված գնալ։ Ցուցասրահում միշտ կարելի է կարտոֆիլի խյուս գտնել, տարբեր փլավներ, հավի և տավարի մսից պատրաստված ուտեստներ, աղցաններ և այլն։ Այսինքն, ընտրությունը մեծ է և իրապես հասանելի։ Մեր այցելուներից շատերը նույնիսկ գներին չեն էլ նայում, պարզապես վերցնում են այն, ինչն այդ պահին իրենց ավելի ախորժալի է թվում։ Բայց մոտավորապես արդեն գիտեն, թե վերջում ինչ գին են վճարելու։ Այո, միջինում դա մոտ 2500 դրամ է կազմում։

- Իսկ ովքե՞ր են ձեր այցելուները։

- Ամենատարբեր մարդիկ՝ ուսանողներից սկսած մինչ ԱԺ պատգամավոր։ Մեր ճաշարանի շուրջը շատ հիմնարկներ կան։ Դիմացի բիզնես կենտրոնի աշխատակիցներն են գալիս։ Ընդմիջման ժամին այստեղ իսկական գժանոց է լինում, մեծ հերթեր գոյանում։ Բայց արդեն վարժվել ենք՝ արագ սպասարկում ենք, մարդիկ էլ գոհ հեռանում են։

- Ձեզ մոտ սնունդը համեմատաբար ավելի էժան է։ Համենայն դեպս՝ ռեստորանների հետ գներն անհամեմատելի են։ Ի՞նչ եք կարծում՝ գի՞նն է պատճառը, որ այդքան մարդ է գալիս, թե՞ այլ հանգամանքներ էլ կան։

- Գին, որակ և ժամանակի խնայողություն։ Մեզ մոտ եկած այցելուն ամենաուշը 20 րոպե անց կշտացած իր գործերին է վերադառնում։ Ինչպես արդեն ասացի, այստեղ նրանք չեն սպասում կերակրի պատրաստվելուն։ Ամեն ինչ պատրաստ դրված է, ընտրում են և ուտում։ Բայց իհարկե գինն էլ է շատ կարևոր։ Չնայած՝ քիչ չեն լինում դեպքերը, երբ մեր մշտական այցելուներին կողքի՝ համեմատաբար ավելի թանկ օբյեկտներում ենք տեսնում։ Երևի տրամադրության հարց է՝ ամեն դեպքում մարդիկ փոփոխություններ էլ են ուզում։

Գագիկը գոհ է իր աշխատանքից և դրա վարձատրումից։ Ասում է, որ իր ամսական եկամուտը բավական է ընտանիքը պահելու համար։ Նա բնակվում է իր կնոջ և երեք զավակների հետ՝ երկուսը դպրոցական, երրորդը՝ նորածին։ Կինը զբաղված է երեխաների խնամքով, բայց ասում է, որ ծնողներն էլ են հաճախ օգնում։

- Հայրս պետական ոլորտում է աշխատում։ Ամեն ինչով օգնում են մեզ։ Իրենց խղճի հանգստության համար են անում և ոչ թե մեր կարիքից դրդված։ Մենք ոչ մի բանի կարիք չունենք, ամեն ինչ էլ հասցնում ենք։ Բայց դե ծնող են, ուզում են մի բան արած լինեն ու անում են։ Պետք եղած ժամանակ էլ մենք ենք նրանց օգնում։ Նաև կնոջս ծնողներին։ Բա ուրիշ էլ ո՞նց։ Մեկ ընտանիք ենք։

Գագիկի հետ մեր զրույցն անց ենք կացրել փողոցում՝ իր աշխատավայրի անմիջական հարևանությամբ։ Նրա հետ միասին եղանք նաև ճաշարանում, որտեղ զրուցեցինք թե՛ աշխատակիցների և թե՛ այցելուների հետ։

32-ամյա Արաքսյան ճաշարանում վաճառողուհի է աշխատում։ Նրա աշխատանքն այցելուների ընտրած սննդի գումարները ստանալն է։ Ամբողջ օրն անց է կացնում դրամարկղի մոտ՝ հաշավարկներ անելով։

- Դժվար չէ՞ այդքան ուտելիքի գին հիշելը։ Մանավանդ, որ ամեն օր տարբեր ուտելիքներ և տարբեր գներ են լինում։

- Դժվարություններ միայն աշխատանքիս առաջին երկու-երեք օրերին եմ ունեցել։ Հետո, երբ հասկանում ես վաճառքի տրամաբանությունը, ամեն ինչ տեղն է ընկնում և սկսում արագ ընթանալ։ Շուտով կլրանա աշխատանքիս երկրորդ տարին։ Ամեն ինչում հմտացել եմ։ Որևէ դժվարություն չկա։

- Նախապես ուզում ենք ներողություն խնդրել, բայց բավարա՞ր է արդյոք ձեր աշխատավարձը՝ ընտանիքի կարիքները հոգալու համար։

- Չեմ դժգոհում։ Արդեն ասացի՝ երկու տարի այստեղ եմ աշխատում։ Ամեն ինչ նորմալ է։ Իհարկե, եթե ես լինեի մեր տան աշխատողը, բնականաբար չէր բավականացնի։ Բայց համատեղ ջանքերով, փառք Աստծո, հասցնում ենք։

- Իսկ եկամտի այլ աղբյուր ունե՞ք։

- Շատ քիչ։ Տանը ես տորթ ու այլ թխվածքեղեն էլ եմ թխում։ Փախլավաներ։ Ծանոթների միջավայր կա, որը գիտի այդ մասին ու ժամանակ առ ժամանակ պատվերներ է անում ինձ։ Ամսական մինչև 5 նման պատվեր կարող է լինի։ Կախված ծավալից, ամեն պատվերից երեքից հինգ հազար դրամ եկամուտ ունեմ։ Էլի վատ չէ, մանավանդ, որ հիմնական աշխատանքիցս ազատ ժամերին եմ անում։

- Եթե ձեր աշխատանքում և կյանքում ինչ-որ բան փոխելու հնարավորություն ունենայիք, ապա ի՞նչը դա կլիներ։

- Ես իմ աշխատանքից գոհ եմ։ Մարդիկ տարիներով գործ չեն կարողանում գտնել։ Իսկ ես աշխատում եմ լավ միջավայրում ու ինձ իսկապես լավ եմ զգում։ Իհարկե, ո՞վ չէր ուզի ավելի շատ աշխատավարձ ստանար։ Բայց ես ավելի շատ ճամփորդելու մասին եմ մտածում։ Կուզեի շատ ճամփորդել։

Ճաշարանի այցելուներից երկու ընկերուհիներ մեզ հետ զրույցում ասացին, որ հաճախ են այստեղ ճաշում։ Պատճառները երկուսն են՝ աշխատավայրի մոտիկությունն ու ընդունելի գները։

- Իհարկե, որքան էլ էժան լինի, միևնույն է, տանը պատրաստած ուտելիքը շատ ավելի էժան է ստացվում։ Լինում են օրեր, երբ ընդմիջումս հետս եմ բերում։ Պարզապես աշխատավայրում այդքան էլ հարմար չէ հաց ուտել։

- Ի՞նչ եք կարծում, թանկացե՞լ է արդյոք սնունդը Հայաստանում։

- Ամեն ինչն է թանկացել։ Վերջերս մի տեսանյութ եմ ներկայացրել, որտեղ ներկայացվում էին աշխարհի թանկ քաղաքները։ Կարծում եմ՝ Երևանը շուտով դրանց առաջատարը կդառնա։ Գործընկերներս պնդում են, որ Մոսկվայում կյանքն այսօր շատ ավելի էժան է, քան Երևանում։ Նույնիսկ մարդկանց եմ ճանաչում, ովքեր հեռավար պատվերներ են տալիս ռուս աշխատակիցներին, որովհետև ավելի էժան են անում, քան հայ մասնագետները։ Օրինակ՝ տեսանյութերի մոնտաժը։ Նախկինում հակառակն էր՝ մենք էինք հեռավար աշխատում ռուս պատվիրատուների համար։ Նույնիսկ աշխատուժն է հիմա թանկացել Հայաստանում։ Ճիշտ է՝ մարդկանց եկամուտներն էլ են ավելացել, բայց միևնույն է՝ փողը փող չի, այնքան արագ է ծախսվում, նույնիսկ չես էլ հասկանում, թե ինչ գնեցիր ու ինչը մնաց։

Այն, որ գումարն արագ է ծախսվում, մեզ հետ զրույցում նշում էին նաև Աբովյան քաղաքի բնակիչները։

- Մտնում ես խանութ, բան չես վերցնում, բայց 20 հազար թողնում ես կասայում ու դուրս գալիս, - ասաց քաղաքի փողոցում հանդիպած տարեց մի տղամարդ։ Մեզ հետ զրույցում նա պատմեց, որ հիմնական աշխատանք ունի՝ բենզալցակայաններից մեկում գիշերային հերթափոխով է աշխատում։

- Ես իմ երկու կոպեկն աշխատում եմ։ Փողը սմենից հետո եմ ստանում։ Բայց ես քանի՞ գիշեր չքնեմ, որ կարողանամ սաղ ծախսերս անեմ։ Էսա եղանակները ցրտի, մենակ կոմունալները մի հարյուր հազար են բռնելու։ Բա ուտել կա, հագնվել կա, դեղ առնել կա, մի տեղ գնալ կա… Ո՞նց հասցնեմ։

- Իսկ մինչ օրս ո՞նց եք հասցրել։

- Մի կերպ։ Երկու-երեք տեղ աշխատելով։ Ծերը ծերին հասցնելով, - բողոքեց տղամարդն ու ջղայն քայլերով հեռացավ։

Աբովյան քաղաքում հանդիպեցինք նաև երիտասարդ՝ 22-24 տարեկան մի աղջկա։ Վերջինս նույնպես աշխատանք ուներ։ Նա աշխատում է սուրճի խանութների հայտնի ցանցերից մեկում։ Ասաց, որ կրկին հերթափոխով է աշխատում՝ երկու օրը մեկ առավոտյան 08։00-ից մինչ գիշերվա կես։

- Ծանր չէ՞։ Ինչու՞ է այդքան երկար աշխատանքային օրը։

- Այո, դժվար է։ Բայց լավ եմ վարձատրվում։ Նաև ամսվա մեջ ազատ օրեր եմ ունենում, որ կարող եմ իմ կարիքների համար օգտագործել։

- Ի՞նչ ծախսեր ունի երիտասարդ աղջիկը ժամանակակից Հայաստանում, - հարցրեցինք մեր զրուցակցին։

- Շատ, - ժպտալով պատասխանեց նա։ - Ընտանիքիս եմ օգնում, ամեն աշխատավարձից փորձում եմ ինչ-որ բան գնել տան համար։ Խնամքի միջոցներ եմ վերցնում, ճանապարհածախս, երբեմն ընկերուհիների հետ սրճարան գնալ, կամ ինչ-որ մեկի ծնունդին նվեր գնել… Մի խոսքով, ծախսելու տեղ շատ կա։ Նաև ասեմ, որ փորձում եմ նույնիսկ կուտակել։ Մի քանի ամիս առաջ հետաքրքիր գիրք եմ կարդացել՝ «Բաբելոնի ամենահարուստ մարդը»։ Մոտիվացիոն գիրք է, բիզնեսի հմտություններ է սովորեցնում։ Ահա հետևելով այդ գրքի խորհրդին, աշխատավարձիս 10 տոկոսն ամեն ամիս մի կողմ եմ դնում։ Երբ բավականաչափ գումար կուտակվի, սեփական բիզնեսը կհիմնեմ։

- Իսկ ի՞նչ բիզնեսի մասին եք մտածել։

- Չգիտեմ դեռ։ Օրական մի միտք է գալիս, բայց չեմ բացառում, որ դա կանանց և աղջիկների խնամքը լինի։ Ժամանակակից գեղեցկության ու առողջության կենտրոն։ Բայց դեռ մտածում եմ։ Դեռ հավաքած գումարս էլ շատ չէ, - կրկին ծիծաղով պատասխանեց աղջիկը։

- Իսկ մոտիվացիոն գրականություն շա՞տ եք կարդում։

- Այո, բավական շատ։ Եվ դա օգնում է։ Հաճախ եմ նկատում, որ շրջապատիս մարդիկ տարբեր դժվարությունների առջև են կանգնում զուտ այն պատճառով, որ կարդացած չեն։ Իսկ գրագիտությունը շատ կարևոր է ժամանակակից աշխարհում։ Հատկապես ֆինանսական գրագիտություն։ Ես փորձում եմ գտնել իմ ուղին։ Ուզում եմ համալսարանում ստացած տեսական գիտելիքս նաև պրակտիկ արժեք ստանա։ Բիզնես գրականությունը շատ է օգնում ինձ։ Դրա համար վստահ եմ, որ մի գեղեցիկ օր վերջապես կբացեմ սեփական բիզնեսիս դռներն ու առաջ կգնամ։

Ֆինանսական գրագիտությունն իսկապես մեծ խնդիր է մեր հասարակության համար։ Այսրոպեական խնդիրների լուծման համար մարդիկ կարող են գնալ և վարկային կազմակերպություններից շատ բարձր տոկոսով վարկեր վերցնել։ Պարզվեց՝ մեր բոլոր զրուցակիները տարբեր վարկեր ունեն բանկերում և վարկային կազմակերպություններում։ Իսկ սա նշանակում է նոր դժվարություն, որի հաղթահարման ուղիները Հայաստանում դեռևս մշակված չեն։

IDBank: A Pioneer of Digital Banking and Innovation in ArmeniaGRAWE Group and C-Quadrat Investment Group have announced plans to acquire 100% of LIGA Insurance Company in Armenia Ucom Supports the Annual “Capture the Flag 2025” Cybersecurity Competition Financially Literate with Idram and IDBank: Next Stop – Nairi CampIdram received a permit to establish and operate the Armenian payment and settlement QR system IdramNetUcom Completes the Deployment of its 5G Network Across All Cities of Armenia Firebird, Inc. Secures U.S. Export License and Announces Dell Technologies as a Technology Partner, Establishing Major Milestones in Armenia’s AI and Digital FutureIDBank Receives Permission to Open a Representative Office in the United StatesRoboTon 2025 Competition Held with Idram’s Sponsorship“Armenian potential in Spain: Arman Mayilyan as a guest on the ‘Armenian Diaspora Communities’ program.” Final Results of the 20th Annual International Microelectronics Olympiad AnnouncedUnibank's VISA DIGITAL cards are now free Arca National Payment System, Bank of Georgia and Ameriabank Signed a Memorandum of UnderstandingIdram has been awarded the prestigious “Beyond Payments Awards” by Ant InternationalSTEM Acceleration Award 2025 Held with Idram’s SupportSolar Power is Generated in Kechut Community Through the Efforts of Ucom and SunChild Idram Announces Partnership with WeChat PayAraratBank: Transfer Your Mortgage Loan and Repay It on Attractive Terms: JOIN US“The Power of One Dram” as the Main Supporter of the National Hackathon AI4Biodiversity: AI Solutions for NatureSpeed-Mentoring Event Accelerates Green Innovations within the Ucom Fellowship Program Ucom Supports the Development of High-Tech Education in Armenia Dalan Technopark announces its first bond issuance. Placement Partner is Cube InvestIdram Junior Participants Receive Prizes: The First Junius Financial Literacy Competition ConcludesLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future Foundation5,312,038 AMD for “Symphonic Forest”: the November beneficiary is AI4Biodiversity: AI Solutions for Nature, a national hackathonUcom’s Green Initiative Reaches Urtsadzor AraratBank Honoured with STP Award by Commerzbank AG Compelling Business Loan Offer from AraratBank: JOIN US AraratBank – Title Sponsor of Urartu Football Club The interview of Mher Abrahamyan, Chairman of the Board of IDBank, to Khaleej TimesAmeriabank’s Corporate Loan Portfolio Surpasses AMD 1 Trillion Arman Vardanyan, the leader of the «Unity» movement, participated in an event dedicated to Armenia’s Independence Day, held at the Cathedral of Monaco (video, photos) AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little OnesOpportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region – IDBankThe Largest 5G Coverage in Armenia: Ucom’s Network Now Reaches More Than 94% of the Population "You Choose the Destination": New Promotion for AraratBank Mastercard World Travel CardholdersYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraNew Campaign Ahead of Savings Day: IDBank Think beyond today. Why save?Ucom General Director Ralph Yirikian Presented His Vision for Telecommunications in the Era of AI The Armenian UBPay system partners with iSend remittance global service Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing Championship