Yerevan, 29.January.2026,
00
:
00
BREAKING


Կարծում եմ՝ նախընտրական քարոզչության մեկնարկը տրված է. նախարարի պատասխանը՝ Մարուքյանին

SOCIETY

Հայաստանի արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը պատասխանել է կառավարությանն առընթեր կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի աշխատանքը քննադատողներին: Վերջին օրերին Աժ-ում տեղի ունեցած հարցուպատասխանից հետո բավականին բուռն քննարկվեց, նաև քննադատվեց հակակոռուպցիոն խորհրդի գործունեությունը։ Կառավարությանն առընթեր Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անդամ, արդարադատության նախարար Արփինե Հովհա ննիսյանը կարծում է, որ դեռևս մի քանի ամիս գոյություն ունեցող հակակոռուպցիոն խորհրդի գործունեությունը քննադատում են՝ աղավաղելով փաստերը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ հասարակական ընկալումներում կան զգայուն թեմաներ, որոնք շոշափելիս սովորաբար շահեկան վիճակում հայտնվում է դրանք բարձրաձայնողը՝ ընդ որում շատ հաճախ նշանակություն չի ունենում, թե փաստերն ինչպիսին են:

«Ես հասկանում եմ, որ կոռուպցիան մեր երկրի ամենացավոտ և առանցքային նշանակության խնդիրներից է, որի պայքարում հասարակության շրջանում առկա է թերահավատություն։ Թույլ տվեք նկատել, որ դրանում մեղքի բաժին ունենք ոչ միայն մենք՝ իշխանություններս, այլև մեզ քննադատողները՝ ամեն մեկս մեր պատասխանատվության չափով։ Ընդհանրապես կարծում եմ` այս թեման հիանալի առիթ է թե’ իրական մտահոգ մարդկանց, և թե’ քաղաքական դիվիդենտների կարիք ունեցողների համար հայտնելու իրենց տեսակետը: Պետք չէ սուր ելույթներով տպավորություն ստեղծել, թե պայքարում ես կոռուÕ �ցիայի դեմ։ Հուսով եմ՝ կառավարության հարց ու պատասխանի ժամանակ հնչած հարցը մտահոգ մարդու կողմից էր հնչեցված, միևնույն ժամանակ չեմ կարող չնշել, որ թե կառավարության հետ հարցուպատասխանի, և թե դրանից հետո համացանցում նույն տրամաբանությամբ ծավալված քննադատությունների ու հեգնանքի մեջ կային ակնհայտ ապատեղեկատվություն և անտեղյակություն»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Արփինե Հովհաննիսյանը՝ նշելով` թող քննադատեն, բայց մանրամասներից տեղյակ, հիմնավորված ու փաստերով։

Անդրադառնալով հարցին՝ որո՞նք էին խեղաթյուրված փաստերը, քանզի քննադատեցին, որխորհուրդը, գործելով մեկ տարի, դրա համար ստացել է խոշոր ֆինանսավորում, սակայն հստակ շոշափելի արդյունքներ, կարծես թե, չեն նշմարվում, Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց.

«Ամբողջ հարցն այն է, որ Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ կարծիք հնչեց, թե   հակակոռուպցիոն ծրագրերի իրականացման համար  Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից ՀՀ կառավարությանը տրամադրվել է  750 հազար ԱՄՆ դոլար: Ընդ որում՝  հայտարարություն տարածելիս  հաշվի չէր առնվել այն հանգամանքը, որ ծրագիրը դեռ չէր  ստորագրվել  ՀՀ Կառավարության և  ԱՄՆ ՄԶԳ կողմից: Իրականում, ծրագիրը  Կառավարությունում ստորագրվել է ընդամենը չորս օր առաջ ՝ 2016 թվականի փետրվարի 5-ին: Ծրագրի ընդհան ուր արժեքը կազմում է 806 հազար 390 ԱՄՆ դոլար, որից 749 հազար 110 ԱՄՆ դոլարը՝ որպես ԱՄՆ ՄԶԳ կողմից ծախսերի փոխհատուցում։ Ընդ որում՝ հարկ եմ համարում նշել, որ այդ գումարն ուղղվելու է միջազգային փորձագետներ ներգրավելուն: Բացի այդ, հաշվետվության մեջ նշված քայլերն էլ համարվում են ամենահաջողվածը, և դա ընդունելու համար ցանկություն է պետք, այլապես կարելի է հեշտությամբ տեսնել այն, ինչ կա, այսինքն՝ դեռևս չստացված և չծախսված գումարներ։ Եթե հարկ կա, կարող եմ մանրամասն ներկայացնել խորհրդի ձևավորման և աշխատանքի թե՛ համառոտ, թե՛ համապարփակ ժամանակագրությո ւնն ու իրականացրած քայլերը, դրանց արձանագրած արդյունքները»,-ասաց նա։

Նախարարն ընդգծեց նաև, որ սխալ է ասել, թե խորհուրդը մեկ տարի է՝ գործունեություն է ծավալում, քանզի այն ստեղծվել է 2015 թվականի փետրվարի 19-ին, սակայն առաջին նիստը տեղի է ունեցել 2015 թ. հուլիսի 28-ին, որի ընթացքում հնչած հանձնարականներին համապատասխան երկու ամիս անց 2015 թվականի սեպտեմբերի 25-ին հաստատվել է 2015-2018 թթ. ռազմավարությունն ու միջոցառումների ծրագիրը: Ըստ նրա՝ այս 4 ամիսների ընթացքում արդեն իսկ կատարվել են աշխատանքներ:

Հարցին՝ ի՞նչ աշխատանքներ է տարել կոռուպցիայի դեմ պայքարի խուրհուրդը այդ վեց ամիսների ընթացքում, նախարարը պատասխանեց. «Իհարկե, այս մի քանի ամիսը բավականին կարճ ժամանակահատված է լիարժեք և շոշափելի արդյունքներ մատնանշելու համար, բայց դա չի նշանակում, թե ոչինչ չի արվել, և պարապ նստել ենք։ Կարող եմ նշել, օրինակ, «Հանրային ծառայության մասին» կամ «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ oրենuգրքում  լրացումներ կատարելու մաuին ՀՀ օրենքի նախագծերը, որոնք  շուտով կներկայացվի ՀՀ կառավարություն, այնուհետև խորհրդարանի դատին: ՍրանÖ „ մշակվող նախագծերի միայն մի մասն են, և առաջիկայում հանրության դատին կներկայացվեն ոլորտը կանոնակարգող նոր նախագծեր»,-նշեց Արփինե Հովհաննիսյանը։

Արդարադատության նախարարը հավելեց, որ յուրաքանչյուր  մարմնի գործունեությունը գնահատելիս նախևառաջ պետք է հստակեցնել այն սպասելիքները, որոնք ակնկալվում են տվյալ մարմնի ֆունկցիոնալ աշխատանքից: Նրա խոսքով՝ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի առաքելությունը ոչ թե ինչ-որ մարմիններին կամ անձանց պատժելն է, քանի որ դրա համար համապատասխան մարմիններ,  այլ այնպիսի օրենքների մշակումն ու մեխանիզմերի ներդնումը, որոնք ուղղված են կոռուպցիոն երևույթների նվազեցմանը և վերացմանը։

Անդրադառնալով ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի այն հայտարարությանը, թե ինքը մարտահրավեր է նետում հակակոռուպցիոն խորհորդին՝ Արփինե Հովհաննիսյանը նկատեց. «Կարծում եմ՝ նախընտրական քարոզչության մեկնարկը տրված է, իսկ մեր աշխատանքների ու քայլերի հաջորդականության մասին մենք պարբերաբար մանրամասն կներկայացնենք հասարակությանը, դրանում թող համոզված լինեն»։

 

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia